Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞վ էր Ստեփանակերտում գոչում, որ Արցախը Հայաստան է, և վերջ, իսկ հիմա վախենում է անգամ Արցախ գնալ․Արտակ Զաքարյան

Ո՞վ էր Ստեփանակերտում գոչում, որ Արցախը Հայաստան է, և վերջ, իսկ հիմա վախենում է անգամ Արցախ գնալ․Արտակ Զաքարյան
16.06.2022 | 07:19

Կապիտուլյանտ Նիկոլն այսօր պառլամենտում կրկին հիշել է Սերժ Սարգսյանի խոսքերը, բայց, քանի որ ազնիվ չէ ու չի էլ կարող լինել, փորձել է հերթական անգամ Արցախի հարցում իր դավադիր ձախողումները կապել նախկին տարիների հետ: Ողորմելի ու խղճուկ են Նիկոլի արդարացումները, իսկ քաղաքական տգիտությամբ ու ադրբեջանահաճո քայլերով միտումնավոր բերած իր պարտությունը ոչ մի արդարացում չունի:


5000 զոհերը, 9500 ք/կմ կորցված տարածքը, միլիարդավոր դոլարների կորուստները, բանակն ավիրելու, պետությունը քայքայելու, Հայաստանն աշխարհում թուրքերի կամակատար դարձնելու մեղքն ու քաղաքական պատասխանատվությունը Նիկոլի ու իր խունտայի վրա է: Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ պատրաստ ենք կրել մեր բաժին պատասխանատվությունը մեր տարիների իշխանության համար, բայց ոչ երբեք թրքահաճո ՔՊ-ականների ու դավադիր Նիկոլի կործանարար գործողությունների համար:
Դու եթե Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր Պետրոսյանի կառավարչական ու քաղաքական կարողությունների 1 տոկոսի չափ խելք և հմտություն ունենայիր, այսօր այդ ամբիոնից ոչ թե ամոթալի ու կեղծ արադարացումներից կխոսեիր, այլ քո ձեռքբերումներից, որոնք գոյություն չունեն ոչ մի ոլորտում:


Դու՛ ես խաբել ու մոլորեցրել հայ ժողովրդին՝ օտարածին կառույցների օգնությամբ, 2018թ. զավթել իշխանությունը և երկիրը հասցրել այս վիճակին: Ոչ ոք քեզ չէր խնդրում գալ և «փրկել» Արցախը «նախկիններից»: Երբ 2018թ. ապրիլին Սերժ Սարգսյանն ասում էր, որ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները բանակցային հույս չեն ներշնչում, նկատի չուներ, որ քեզ նման մեկը պետք է գա և ծնկաչոք անի Հայաստանն ու Արցախը:
Նիկո՛լ, դու երևի մոռացել ես նաև, որ դու էիր Ալիևին ասում, որ կառուցողական ու կիրթ մարդ է: Նաև մոռացել ես, որ քո սիրելի Ալիևը քեզ էր ծաղրում, ասելով. «Ի՞նչ եղավ, Փաշինյան»: Դու չէի՞ր, որ ասում էիր՝ ինչ պետք է, այն էլ բանակցում ենք՝ առանց պարզաբանելու, թե ի՞նչ ես բանակցում: Դու չէի՞ր, որ ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակութունը դրեցիր վատ վիճակի մեջ՝ հանիրավի բերման ենթարկելով նրա գլխավոր քարտուղարին: Դու չէի՞ր հրապարակել մյունխենյան հիմար սկզբունքները, որով վերջնականապես արժեզրկեցիր ԵԱՀԿ ՄԽ դերն ու նշանակությունը, թե՞ դա էլ էր Սերժ Սարգսյանն արել: Իսկ գուցե Սերժ Սարգսյա՞նն է ասել, որ միջազգային հանրությունը ստիպում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, թե՞ էլի դու էիր: Իսկ ո՞վ էր Ստեփանակերտում գոչում, որ Արցախը Հայաստան է, և վերջ, իսկ հիմա վախենում է անգամ Արցախ գնալ:


Երևի ես եմ սևացրել, պախարակել, գող ու ավազակ անվանել այն գեներալներին ու հրամանատարներին, ովքեր գիտեին ինչպես կռվել Ադրբեջանի դեմ ու ինչպես պաշտպանել սեփական երկիրը:
Նիկո՛լ, հավատա, մարդկայնորեն հասկանում եմ քեզ, նաև պառլամենտում այսօրվա քո ելույթի իմաստը: Դու այլ տարբերակ այսօր ուղղակի չունես և ստիպված փորձեր ես անում քո ձախողումները ուրիշների վրա գցել: Դա մարդկային հոգեբանության մի մասն է, հատկապես, որ դու ուժեղ ու պատասխանատու մարդ չես: Թույլ մարդու համար միշտ էլ մեղավոր են ուրիշները:


Այսօրվա քո ելույթը խոսում էր նաև քո տխրահռչակ իշխանության ցայտնոտի մասին: Ոչ մի խոսք չասացիր ապագայի մասին, Արցախի մասին, հայ ժողովրդի վաղվա օրվա մասին, որովհետև դու էլ գիտես, հասկացել ես, որ ասելիք ուղղակի չունես: Քեզ մնացել է ընդամենը ժամանակ ձգել, որն աշխատում է ի վնաս Հայաստանի:

Դիտվել է՝ 6676

Մեկնաբանություններ