Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայաստանն ու Իրանը տարածաշրջանի քաղաքակրթական հինավուրց կենտրոններ են

Հայաստանն ու Իրանը տարածաշրջանի քաղաքակրթական հինավուրց կենտրոններ են
05.01.2023 | 08:31

Գիտեք ինչի՞ց է ամենաշատն անհանգստանում Բաքվի բարբարոսական վարչախումբը՝ Հայաստանի անզուգաչափ և անսպասելի գործողություններից ու քայլերից։ Դանցից մեկը կարող է լինել Հայաստանի անվտանգության մակարդակի միանգամից մի քանի աստիճանով բարձրացումը՝ Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինքի ստեղծմամբ և գործարկումով։

Բաքվի և էրդողանական վարչախմբերի միջև ձևավորված «թուրանական դաշինքին» դիմակայելու համար Հայաստանի տեսլականը և ծրագիրը նաև պետք է անպայմանորեն ներառի Թուրքիային համազոր կամ դրան գերազանցող որևէ տարածաշրջանային գերտերության հետ անվերապահ դաշինքի ստեղծում։ Նման հեռագնա և երկարաժամկետ դաշինք այժմ հնարավոր է կազմել Իրանի հետ, որը պետք է և կարող է հիմնավորված լինել նաև հստակ գաղափարական բաղադրիչներով։

Քանի որ Հայաստանը և Իրանն են այս տարածաշրջանի քաղաքակրթական հինավուրց կենտրոնները, ապա բարբարոսական, հակամարդկային և ծավալապաշտական բնույթ կրող «թուրանական դաշինքին» պետք է հակադրել հայ-իրանական քաղաքակրթական դաշինքը՝ «երկու ազգ, մեկ քաղաքակրթություն», «երկու պետություն, մեկ քաղաքակրթություն», «երկու կրոն, մեկ քաղաքակրթություն», «երկու լեզու, մեկ քաղաքակրթություն» բազմակողմ գաղափարական կանխադրույթներով։

Վարդան Ոսկանյան

Իրանագետ

Դիտվել է՝ 36504

Մեկնաբանություններ