Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Շտեֆան Ֆյուլե. «2012-ը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում հաջողված տարի է»

    Շտեֆան Ֆյուլե. «2012-ը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում հաջողված տարի է»

    19.12.2012| 16:20
    «Այսօր առավոտյան կարևոր քայլ արվեց` ստորագրվեց մի համաձայնագիր, որը կօգնի ապահովելու քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժը: Սա Եվրամիության հետ համագործակցության կարևոր բաղադրիչ է»,-հավարտ ԵՄ-ի հետ համագործակցության խորհրդի տարեկան նիստի և համաձայնագրի ստորագրման արարողության` հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:
  • Անյու Անգելովը ամերիկյան պաշտպանության կարիք է զգում Բուլղարիայի համար

    Անյու Անգելովը ամերիկյան պաշտպանության կարիք է զգում Բուլղարիայի համար

    19.12.2012| 16:05
    Բուլղարիայի պաշտպանության նախարար Անյու Անգելովը ԱՄՆ կատարած այցի ժամանակ խնդրել է մշտական ռազմական կոնտինգենտ տեղակայել Սլիվեն քաղաքի մերձակայքում` ամրապնդելու համար տարածաշրջանի անվտանգությունը և բուլղարացի զինվորականներին ամերիկյան փորձը փոխանցելու նպատակով:
  • 2013-ից՝ Մեծ 20, թե՞ Մեծ 19

    2013-ից՝ Մեծ 20, թե՞ Մեծ 19

    19.12.2012| 16:02
    2013-ի հունվարից Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է պատժամիջոցներ կիրառել Արգենտինայի դեմ` ինֆլյացիայի տվյալների կեղծման պատճառով:
  • Գագաթնաժողովների օր Մոսկվայում

    Գագաթնաժողովների օր Մոսկվայում

    19.12.2012| 16:00
    ՀԱՊԿ-ի ԱԽ նիստում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային ակտուալ խնդիրներ` իրադրությունն Աֆղանստանում, հավաքական անվտանգության համակարգերի և արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքման միջոցառումների կատարելագործման տարբերակները: Սպասվում է, որ ՈՒզբեկստանը կրկին կհայտարարի, որ կասեցնում է անդամակցությունը ՀԱՊԿ-ին:
  • Իրաքի նախագահը հիվանդանոց է տեղափոխվել

    Իրաքի նախագահը հիվանդանոց է տեղափոխվել

    19.12.2012| 11:35
    Բրիտանացի մասնագետների խումբն այսօր կժամանի Բաղդադ, որպեսզի հետևի Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի առողջական վիճակին։ 79-ամյա Թալաբանին հիվանդանոց է տեղափոխվել երեկ՝ առողջության կտրուկ վատթարացումից հետո։ Հաղորդվում է, որ Իրաքի առաջնորդը կաթված է տարել։
  • Հարավային Կորեայի նախագահ առաջին անգամ կարող է դառնալ կին

    Հարավային Կորեայի նախագահ առաջին անգամ կարող է դառնալ կին

    19.12.2012| 11:31
    Կորեայի Հանրապետությունում այսօր տեղի կունենան 18-րդ նախագահի ընտրությունները։ Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարն ընտրվում է միայն 5 տարի ժամկետով։
  • Չավեսը մրսել է

    Չավեսը մրսել է

    19.12.2012| 11:29
    Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որ քաղցկեղի հեռացումից հետո Կուբայում անցնում է վետվիրահատական շրջանը, մրսել է։ Այդ մասին հայտնել է Վենեսուելայի տեղեկատվության և կապի նախարար Էրնեստո Վիլեգասը։ Նա նաև ավելացրել է, որ չնայած դրան՝ երկրի առաջնորդն իրեն լավ է զգում։
  • ՀԲ-ն 900 մլն դոլար կհատկացնի Իրաքին

    ՀԲ-ն 900 մլն դոլար կհատկացնի Իրաքին

    19.12.2012| 11:27
    Համաշխարհային բանկի ղեկավարությունը հայտարարել է, որ Իրաքին կհատկացնի 900 միլիոն դոլար։ Ֆինանսական օգնության ծրագիրը նախատեսված է առաջիկա 4 տարվա համար։
  • Հնարավոր է՝ Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից

    Հնարավոր է՝ Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից

    18.12.2012| 12:09
    Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չէր ցանկանա, որ իր երկիրը դուրս գա Եվրամիության կազմից, սակայն չի բացառում նման հեռանկարը։ Այդ մասին երկրի կառավարության ղեկավարը հայտարարել է երեկ՝ ելույթ ունենալով Թագավորության խորհրդարանականների առաջ։
  • Հրաժարական է տվել Եգիպտոսի գլխավոր դատախազը

    Հրաժարական է տվել Եգիպտոսի գլխավոր դատախազը

    18.12.2012| 12:04
    Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալաթ Իբրահիմ Աբդալան այսօր հրաժարական է տվել։ Նա այդ պաշտոնին նշանակվել է նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմից մոտ մեկ ամիս առաջ։