Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 
  • Որ չգաք` խիյարը թարս է աճելո՞ւ

    Որ չգաք` խիյարը թարս է աճելո՞ւ

    03.04.2013| 18:33
    Շատ հետաքրքիր իրավիճակ է առաջացել: էներգետիկ տեսանկյունից: Իսկ էներգետիկան և´ քաղաքականություն է, և´ մնացած ամեն ինչ: Ցածր է էներգերտիկան թե´ իշխանությունների մոտ, թե´ Րաֆֆու, թե´ ԲՀԿ-ի: ԲՀԿ-ն սպասված պոկումը չկարողացավ ապահովել: Կրկին սխալ հաշվեց:
  • Հովհաննիսյանը հանելուկ մնաց թե հայաստանցիների, թե  ամերիկյան դիտորդների համար

    Հովհաննիսյանը հանելուկ մնաց թե հայաստանցիների, թե ամերիկյան դիտորդների համար

    02.04.2013| 11:52
    Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, հիբրիդային քաղաքական գործիչ է: Նա հետեւողական է ընտրողների հետ կապ պահպանելու գործում՝ լինի վառ գունավորում ունեցող հանրակառքով այցելություն գյուղական համայնքներ, թե օժանդակություն հնարավոր ընտրողին՝ իր օգնական ձեռքերը գործի դնելու միջոցով: Իսկ մինչ այդ, նա շարունակում է կերտել «ժողովրդի մարդու» իր կերպարը: Նույնիսկ նրա քարոզարշավի ականջահաճո՝ «Հնարավոր է» կարգախոսը հիշեցնում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ «Այո, մենք կարող ենք» նշանաբանը, որը հաջողություն արձանագրեց շնորհիվ հավատի գաղափարի վրա շեշտադրման, ինչի կարոտն է հայ ընտրողը: ԱՄՆ դիվանագետներն ընդունել են հասարակ ժողովրդին դիմելու եւ նրա հետ միաձուլվելու Հովհաննիսյանի կարողությունը եւ ցանկությունը. ուժ, որն ընդդիմության այլ առաջնորդներ, ինչպես օրինակ՝ ընդդիմության «խորապես չսիրված» առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ նպատակաուղղել:
  • Մեկ րոպե լռությամբ հարգե՞նք

    Մեկ րոպե լռությամբ հարգե՞նք

    30.03.2013| 13:46
    Մարտի 29-ին Րաֆֆի Հովհաննիսյանը աշխարհի չորս ծագերին ավետեց, որ Հարության տոնի պատարագից հետո «հավատի, հայրենիքի, խաղաղության ապագայի համար իր համեստ ծոմը ավարտելու է»: Պատկերացնու՞մ եք` ինչ համեստություն` «հավատի, հայրենիքի, խաղաղության ապագայի համար»:
  • Օլիգարխիան` սեղմված օղակում

    Օլիգարխիան` սեղմված օղակում

    29.03.2013| 13:08
    Դեռևս նախագահական ընտրությանը նախորդած շրջանում Հայաստանի փորձագիտական հանրությունն ու քաղաքական շրջանակները քննարկում էին այն հարցը, թե արդյոք նախագահ Սարգսյանը վերընտրվելուց հետո գնալո՞ւ է արմատական փոփոխությունների ճանապարհով: Խնդիրն այն է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական կացութաձևը վաղուց սպառել է իրեն, սակայն ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը ցայսօր չեն առաջարկել այնպիսի իրատեսական ծրագիր, որը թույլ տար ստեղծել նոր, ավելի առողջ և զարգացմանը միտված սոցիալ-տնտեսական համակարգ: Իրավիճակն է՛լ ավելի է բարդանում, երբ խնդիրը դիտարկվում է տարածաշրջանային զարգացումների համատեքստում:
  • ԱՄՆ-ը  հասկացրել էր, որ չի կարող զերծ  պահել Թուրքիան ռուսական հրթիռներից

    ԱՄՆ-ը հասկացրել էր, որ չի կարող զերծ պահել Թուրքիան ռուսական հրթիռներից

    29.03.2013| 12:45
    2008-2011 թթ. թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման գագաթնակետին տեղի ունեցավ ղարաբաղյան հարցում Թուրքիայի քաղաքականության սկզբունքային ակտիվացում, ինչը հետևանք էր տարածաշրջաններում իր դիրքն ու նոր դերը ցուցադրելու ձգտման։
  • Սովորեք ձայնը աղմուկից տարբերել

    Սովորեք ձայնը աղմուկից տարբերել

    29.03.2013| 01:10
    ՈՒսանողական տարիներին, երբ կարդում էի Երվանդ Օտյանի «Փանջունին...», գիտեի, որ երգիծավեպ է, սատիրավեպ, իսկ ծիծաղս չէր գալիս: Չէր գալիս, ու` վերջ: Զարմանք կար, նույնիսկ զայրույթ, բայց ծիծաղս չէր գալիս: Ծապլվարը, իհարկե, հնարովի էր, հանգամանքները, որոնցում հերոսները հայտնվում ու դուրս էին գալիս, ավելի շատ տխրություն ու ցավ էին բերում: Ինձ բոլորովին չէր թվում, որ Երվանդ Օտյանը Հակոբ Պարոնյանի հետնորդն է: Բնականաբար մտքովս չէր անցնի, որ հետո Ծապլվարի համարյա բոլոր հերոսներին ուրիշ անուններով անձամբ կճանաչեմ, որ Ծապլվար պայմանական տեղանունը փողոց առ փողոց Երևան կդառնա, ու ընդհանրապես ժամանակը այդքան կկրկնի ինքն իրեն: ՈՒ նորից ծիծաղս չի գա: Բոլորովին չի գա: Զայրույթ` այո, տխրություն` այո, ավելի շատ` ձանձրույթ: Ավելի ստույգ` ցավ:
  • Ոչ դիվանագիտական պահվածք

    Ոչ դիվանագիտական պահվածք

    29.03.2013| 01:07
    Նախորդ օրը շատերին զարմացրեց Հայաստանում հավատարմագրված արևմտյան դիվանագիտական կորպուսի «ֆիդայական» պահվածքը, երբ արևմտյան «գուդ գայերով» հավաքվել, գնացել էին «Սիվիլիթասենց տուն»` պաշտպանելու իրենց նույնքան «գուդ գայ» (այս արտահայտությունը է՛լ ավելի «գուդ գայ»` «լավ տղա» Մեթյու Բրայզայինն է` հնչած Օսկանյանի հաշվով):
  • «Միլիոնների երթը»

    «Միլիոնների երթը»

    29.03.2013| 01:02
    Որ նամակի ժանրը նանո-ժամանակներում, և այն էլ երկու «ականավոր» մարդկանց միջև կրկին կվերականգնվեր, դժվար էր հավատալ:
  • «Օբաման հաշտեցնում է  հրեաներին ու թուրքերին,  ուրեմն շուտով պատերազմ կլինի»

    «Օբաման հաշտեցնում է հրեաներին ու թուրքերին, ուրեմն շուտով պատերազմ կլինի»

    29.03.2013| 00:48
    Այս վերնագիրը ես չեմ հնարել. հեղինակը իսրայելցի քաղաքագետ է, որը բավականին հաճախ է հանդես գալիս ռուսաստանյան ԶԼՄ-ներում: Եթե հրեա փորձագետն է իրեն թույլ տալիս հակահրեական-հակաթուրքական հայտարարություն անել, ուրեմն երևույթը, իրոք, ագրեսիվ լիցք ունի:
  • «Եվրոպան մնում է Ամերիկայի առաջին  ատյանի անփոխարինելի գործընկերը»

    «Եվրոպան մնում է Ամերիկայի առաջին ատյանի անփոխարինելի գործընկերը»

    29.03.2013| 00:17
    Եթե ուշադրությամբ հետևելու լինենք աշխարհում տեղի ունեցող տնտեսական և, որպես հետևանք, քաղաքական իրադարձություններին, այդ թվում` առճակատումներին, ապա դժվար չի լինի նկատել, որ, մի կողմից, տնտեսական գլոբալացումն ու առևտուրն ապահովում են տեխնոլոգիաների ու արդիականացումների արագ և ամենուր տարածումը, իսկ մյուս կողմից` այդ նոր «ընդհանուր տան» մեջ ընդհանուր վտանգները զսպելն ավելի է դժվարացել, իսկ ավելի հաճախ` պարզապես անհնար է դարձել։