Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 
  • Զարգացնենք հայ-ռուսական  համագործակցությունը

    Զարգացնենք հայ-ռուսական համագործակցությունը

    06.12.2013| 12:01
    Ցանկացած հեռանկարային և ռազմավարական նշանակության ուղղության զարգացման համար անհրաժեշտ է ունենալ գիտակոնստրուկտորական, տեխնիկական, արտադրական, կրթական փոխկապակցված բազաներ, ինչը կարող է կյանքի կոչվել միայն ու միայն պետության կողմից: Այդ ուղղություններից մեկն այսօր արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների ուղղությունն է, որը, իմ կարծիքով, դեռևս չի արժանացել մեր իշխանության լուրջ ուշադրությանը:
  • Երիտասարդները սովորեցնում են գյուղացիներին ինչպես բերրիացնել հողը

    Երիտասարդները սովորեցնում են գյուղացիներին ինչպես բերրիացնել հողը

    06.12.2013| 11:39
    Մեկ ամիս շարունակ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի տարբեր գյուղերում (Ոսկեվազ, Աղավնատուն, Սասունիկ և այլն) իրականացրել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի կանխարգելումը՝ որպես գյուղացու սոցիալական վիճակի բարելավման գործոն» ծրագիրը։ Ծրագրի համակարգող Հովսեփ Ագանյանցը նշում է, որ իրենց հիմնական նպատակն էր նվազեցնել գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի ռիսկերը, ինչպես նաև առաջարկել արդյունավետ և քիչ ծախսատար մեթոդներ, որոնք կնպաստեն արդեն իսկ դեգրադացված հողերի վերականգնմանն ու արդյունավետ օգտագործմանը։
  • Տնտեսվարող սուբյեկտին հնարավորինս քիչ անհարմարություն պետք է պատճառվի

    Տնտեսվարող սուբյեկտին հնարավորինս քիչ անհարմարություն պետք է պատճառվի

    05.12.2013| 13:20
    Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության շենքի առջև Երևանի «Ոսկու շուկայի» աշխատողների բողոքի ակցիային. «Նախորդ շաբաթ «Վաղարշ և որդիներ» ընկերության աշխատակիցները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել:
  • Վճարահաշվարկային համակարգի նոր էջ`  Արարատբանկի կատարմամբ

    Վճարահաշվարկային համակարգի նոր էջ` Արարատբանկի կատարմամբ

    05.12.2013| 12:18
    Դեկտեմբերի 5-ից Արարատբանկը և Diners Club International LTD-ն անցան նոր վճարային քարտերի թողարկման Հայաստանում: Նոր քարտերի շնորհանդեսը կայացավ դեկտեմբերի 4-ին «Յանս» ակումբում` Արարատբանկ ԲԲԸ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի և Diners Club International ընկերության նախագահ Էդուարդո Տոբոնի ներկայացմամբ:
  • Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Սլովակիայի գյուղատնտեսական բուհերի միջև

    Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Սլովակիայի գյուղատնտեսական բուհերի միջև

    05.12.2013| 12:11
    Մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության այցը Սլովակիայի Հանրապետություն: Պատվիրակության առաջին հանդիպումը Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի հետ էր: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը Սլովակիայում է` այս երկրի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հրավերով: Արմեն Աշոտյանի խոսքով` այցի նպատակը գիտակրթական ոլորտում միջպետական համագործակցության զարգացումն է. բացի այդ, ըստ նախարարի` հայկական կողմի համար առաջնային է` ընդլայնել միջբուհական համագործակցությունը:
  • Բագրատյանը «խաղում» է թվերի հետ

    Բագրատյանը «խաղում» է թվերի հետ

    04.12.2013| 17:38
    «Դուք թվեր ներկայացրիք, բայց ես Ձեր հարցը չհասկացա»: Բագրատյանը վերստին տնտեսագիտորեն բացատրեց, թե ինչ նկատի ունի, սակայն նորից արժանացավ նախարարի «անհասկացվածությանը»: «Դուք կարող եք թվեր գումարել, բազմապատկել, թվերով խաղալ»,- հակադարձեց Դավիթ Սարգսյանը:
  • Հայկական կազմակերպությունները ներկայացան GITI-2013 տարածաշրջանային ՏՏ միջոցառմանը

    Հայկական կազմակերպությունները ներկայացան GITI-2013 տարածաշրջանային ՏՏ միջոցառմանը

    04.12.2013| 11:25
    Նոյեմբերի 28-29 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ GITI-2013 տարածաշրջանային ՏՏ միջոցառումը, որին մասնակցեց նաև հայկական ՏՏ ընկերությունների պատվիրակությունը։ Պատվիրակության մեջ ներառված էին Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies, Instigate, Symotec, Synergy ընկերությունները, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը:
  • «Ռոսնեֆտը» ուսումնասիրում է, իսկ «Նաիրիտը» դեռ չի աշխատում

    «Ռոսնեֆտը» ուսումնասիրում է, իսկ «Նաիրիտը» դեռ չի աշխատում

    03.12.2013| 16:05
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը խոստանում է, բայց դրանից նաիրիտցիների գրպանը փող չի մտնում: «Անընդհատ խոստանում են ու անընդատ խաբում։ Էներգետիկայի նախարարը խոստացել էր, որ նոյեմբերի 27-ին կստանանք անցած տարվա մեկ ամսվա աշխատավարձը։ Նա տղամարդու խոսք տվեց, բայց արդեն դեկտեմբերի 3-ն է` ոչ փող կա, ոչ էլ նախարարը»,- այսպես դժգոհում էին «Նաիրիտի» աշխատողները: Նրանց կարելի է հասկանալ. մարդիկ աշխատել են ու մնացել են ձեռնունայն:
  • «Գազի գնի էժանացումը լուրջ խթան է լինելու Հայաստանի տնտեսության զարգացման համար»

    «Գազի գնի էժանացումը լուրջ խթան է լինելու Հայաստանի տնտեսության զարգացման համար»

    03.12.2013| 15:45
    Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ, գազի գնի էժանացումը և որոշ ապրանքների մաքսատուրքերի վերացումը լուրջ խթան է լինելու Հայաստանի տնտեսության զարգացման համար, և սրանում մեկ այլ կարծիք լինել չի կարող:
  • «Կարող ենք ասել, որ փաստացի գործեց «և-և»-ի տարբերակը, բայց իրավաբանորեն՝ ոչ»

    «Կարող ենք ասել, որ փաստացի գործեց «և-և»-ի տարբերակը, բայց իրավաբանորեն՝ ոչ»

    03.12.2013| 15:39
    «Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի շրջանակներում ստորագրված թվով տասներկու պայմանագրերը, որոնք վերաբերում են թե՛ անվտանգության, թե՛ էներգետիկ, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային համագործակցության զարգացմանը, Հայաստանի առաջ լայն հնարավորություններ կբացեն: Այս այցով ամփոփվեց Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշերի վերջնական ամրապնդման փուլը, Հայաստանին հաջողվեց լավ հարաբերություններ պահպանել թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական միության հետ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով ՌԴ նախագահի Հայաստան կատարած այցին, ասաց քաղաքագետ Հրանտ-Մելիք ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ: