-
14.11.2015|
13:18
«Սա վենդետա է Սիրիայի համար: Սա Ֆրանսիայի սեպտեմբերի 11-ն է»՝ մեջբերել է հեռուստաալիքը ԻՊ-ից:
-
14.11.2015|
13:18
Վատիկանը ցավակցում է Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ և կարծում է, որ պատասխանը պետք է տան բոլոր մարդիկ, ովքեր կողմ են խաղաղությանը:
-
14.11.2015|
13:16
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է Փարիզում «բարբարոսական և ստոր» ահաբեկչություններն ու պնդել, որ հարձակումների պատասխանատուները պետք է ենթարկվեն արդարադատության:
-
14.11.2015|
13:15
Փարիզում ահաբեկչությունների շարքի հետևանքով մոտ 150 մարդ է զոհվել: Հրաձգության մասին առաջին տվյալները ստացվել են Stade de France մարզադաշտից, որտեղ ընկերական ֆուտբոլային հանդիպում էր ընթանում Ֆրանսիայի և Գերմանիայի միջև:
-
14.11.2015|
13:14
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին այցելելու է Իրան, ուր մասնակցելու է Գազ արտահանող երկրների ֆորումին։
-
14.11.2015|
13:13
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսով քննարկել են ռուս-իրանական համագործակցության առանցքային կողմերը:
-
14.11.2015|
13:12
Իրանի նախագահ Հասան Ռուհանին չեղարկում է այցը Իտալիա և Ֆրանսիա՝ Փարիզում ահաբեկչությունների պատճառով՝ հայտնում է IRNA գործակալությունը:
-
14.11.2015|
13:12
Կալեում հրկիզել են ճամբարը, որտեղ մոտ 4000 փախստական է ապրել: Նրանք փորձել են հասնել Մեծ Բրիտանիա:
-
14.11.2015|
13:11
Փարիզի «Բատակլան» համերգասրահում համերգի ժամանակ ահաբեկչության ականատեսները պատմել են, թե ինչ է կատարվել։
-
14.11.2015|
13:10
Փարիզում ահաբեկչություններից հետո բելգիական իշխանությունները որոշել են ստուգումներ իրականացնել Ֆրանսիայի հետ սահմանին, բոլոր օդանավակայաններում և կայարաններում, հայտնում է dw.com-ը։