20.09.2013|
11:32
Ո՜նց ենք սիրում, երբ մեզ ֆռռացնում են։ Հատկապես մեր ամենամերձավորները։ Զորօրինակ, հարևան մթերային խանութի մսամթերքի բաժնի չափավոր թմբլիկ, անուշ-մեղուշ, քիչ էլ շլդիկ վաճառողուհի տիկին Վեհանուշը։ Հարց ու փորձ է անում գիշերվա երազից, աշխարհաքաղաքական այլասերումներից, տիկնոջդ մոր առողջությունից (էդ ջադուն էն օրը սփրթնած էր, խեր լինի...), և մինչ մտքով փորձում ես Սիրիայի դեպքերը համադրել զոքանչիդ կաղ ոտքի հետ, դավադիր կշեռքն անում է յուր մրոտ գործը, ինքդ էլ շնորհակալ ու գոհ լքում ես խանութը։