Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հունիսի 6-ին Էրեբունիում և Աջափնյակում ջրամատակարարման դադարի պատճառների մասին

Հունիսի 6-ին Էրեբունիում և Աջափնյակում ջրամատակարարման դադարի պատճառների մասին
06.06.2012 | 07:11

Երեք աշխատանք Ապարանի ջրատարի վրա


Որպեսզի սպառողներին պատճառվող անհանգստությունը նվազագույնի հասցվի, «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինության «Մաշտոց» տեղամասի մասնագետները հունիսի 6-ին «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարի վրա միաժամանակ երեք տարբեր աշխատանքներ էին իրականացնում:
Այսպես, Աշտարակի խճուղուն հարող տարածքում նրանք ջրատարի վրա, առանց վերջինիս աշխատանքը դադարեցնելու, փոխարինում էին վթարված փականը, քիչ հեռու` վերանորոգում էին ջրաբաշխիչ հանգույցը, իսկ «Դավթաշեն վերին» օրվա կարգավորման ջրամբարի մոտ` ընդլայնում էին դիտահորը և ճնշման կարգավորիչ տեղադրում:
Ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետ Էդգար Հայրապետյանի` առաջին դեպքում իրենք հնարավորություն են ստանում կարգավորել ջրի հոսքը մայր ջրատարով, երկրորդ դեպքում` ամրացնել ջրաբաշիչ հանգույցը և խուսափել լուրջ վթարից, իսկ ճնշման կարգավորիչը կարևոր է Դավթաշեն գյուղի ու հարակից տարածքների ջրամատակարարման կայունության համար: Այսուհետ նրանց մատակարարվող ջրի ճնշումը կկարգավորվի ինքնաշխատ ռեժիմով. սպառման ծավալների հետ կապված, կավելանա կամ կպակասի խողովակով հոսող ջրի քանակը, տեղամասին ազատելով ճնշման կարգավորման հոգսերից, իսկ բնակիչներին ապահովելով կայուն ջրամատակարարմամբ:

Հարյուր մետր չորեքթաթ` խողովակի միջով

Նույն օրը ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության «Շենգավիթ» տեղամասի աշխատակիցները վերանորոգում էին «Մսի կոմբինատ» օրվա կարգավորման ջրամբարից դեպի Շենգավիթ ձգվող 1200մմ տրամագծով ջրատարը: Սակայն լուսանկարել աշխատանքների ընթացքը հնարավոր եղավ միայն մասամբ:
Ըստ տեղամասի արտադրատեխնիկական բաժնի պետ Սերգեյ Մուրադյանի, մեծ դժվարությամբ է հաջողվել հայտնաբերել վթարի վայրը: Անցած տասնամյակների ընթացքում ջրատարի վրա հողի մեծ լիցք էր կատարվել, նաև կառուցվել էր երկաթուղային պաստառ, ինչն անգամ ժամանակակից հզոր էքսկավատորին իր 6 մետրանոց շերեփով թույլ չէր տալիս փորել-հասնել ջրագծին: Մինչդեռ ջուրը շարունակում էր արտահոսել և հեղեղել ոչ միայն փողոցը, այլև հարակից հիմնարկ-ձեռնարկությունների տարածքները:
Ի վերջո խողովակափնտրիչ սարքի միջոցով հնարավոր է դարձել պարզել ջրատարի ամենաբարձր հատվածը և հողի վերին շերտը բացել: Հետո … Հետո գտնվել է խնդրի միակ լուծումը: Խողովակի վրա մեծ անց է բացել, որի միջով եռակցողները պահանջվող սարքավորումներով հանդերձ չորեքթաթ անցել են մոտ 100 մետր ու պարզել, որ բացվել է ջրատարի կարը` 50-60սմ երկարությամբ: Մնացածը, ինչես ասում են, տեխնիկայի գործ էր: Եթե, իհարկե, չհաշվենք խիստ նեղվածքը, օդի պակասությունը և եռակցումից առաջացող տաքությունը: Լուսանկարել այդ ամենը պարզապես հնարավոր չէր:
Այնպես որ Շենգավիթի բնակիչները վաղը կեսօրի մոտ, ինչպես և խոստացվել էր, կունենան ջուր: Իսկ ընկերության աշխատակիցների կատարած դժվարին աշխատանքի մասին կմնա վկայող միայն մի քանի լուսանկար:

«Երևան Ջուր» ընկերության հաղորդակցության բաժին

Լուսանկարներ

. .
  • «Երևան Ջուր»
  • «Երևան Ջուր»2
Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ