Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երկինքն ան­գամ հու­շեց, որ չգ­նա

Երկինքն ան­գամ հու­շեց, որ չգ­նա
22.12.2020 | 00:58

Մենք ոչ թե կորց­րել ենք մեր պե­տա­կա­նու­թյունն ու հայ­րե­նի­քը, այլ մեր հո­գու սյու­ներն են ա­վե­րակ, մենք ներ­սից ա­վե­լի մեծ պար­տու­թյուն ենք կրել։ Աբ­սուրդ է, բայց պա­տե­րազ­մի օ­րե­րին մենք ա­վե­լի լավ վի­ճա­կում էինք, քան հի­մա։ Մենք այդ օ­րե­րին մի ազգ էինք, ա­մեն զին­վո­րի մա­հով ապ­րող ու քա­ջու­թյամբ վե­րածն­վող ժո­ղո­վուրդ։ Եվ այս­պես՝ մինչև նո­յեմ­բե­րի 9-ը, ո­րից հե­տո պի­տի հաս­կա­նա­յինք, որ ստո­րա­բար դա­վա­ճա­նել են, խա­բել ա­նո­ղո­քա­բար, հայ­րե­նիք վա­ճա­ռել, սր­բու­թյուն ոտ­նա­կոխ ա­րել: Մեր տու­նը շատ է նե­ղա­ցել, մեր հոգսն ա­նա­սե­լի է ծան­րա­ցել, մեր ու­սերն էլ չեն կա­րո­ղա­նում այս ծան­րու­թյա­նը դի­մա­նալ, քա­նի որ ծան­րաց­նո­ղը ներ­սում է, ա­մեն օր ա­մո­թի, ան­պատ­վու­թյան բե­ռը կրկ­նա­կի է ա­վե­լա­նում։
Դեկ­տեմ­բե­րի 19-ին Ե­ռաբ­լու­րում կա­տար­վա­ծը եր­կար կհե­տապն­դի մեզ, թևա­թափ կա­նի, կհու­սալ­քի, ա­մո­թով կթող­նի։ Այդ օ­րը Ե­ռաբ­լու­րը դար­ձավ հան­րա­հա­վա­քի հար­թակ, ան­տես­վեց ան­գամ եր­կն­քից ի­րեն տր­վող ազ­դա­կը։ Նի­կոլ Փա­շի­նյանն ու­ներ շա՜տ հար­գե­լի պատ­ճառ, նա­խազ­գու­շա­ցում Ե­ռաբ­լուր չգ­նա­լու հա­մար, բայց նա չան­սաց, չլ­սեց։ Նրա հայ­րը մա­հա­ցավ հենց այս օ­րե­րին, որ­պես­զի որ­դին դա­դար վերց­նի ու մտա­ծի։ Ա­վաղ, նա ան­գամ սե­փա­կան հոր մա­հը չհար­գեց, չմ­նաց իր վշ­տի հետ մե­նակ ու չթո­ղեց, որ հայրն էլ խա­ղա­ղու­թյուն գտ­նի եր­կն­քում։ Փո­խա­րե­նը հն­չե­ցին ա­նեծ­քի ու ցաս­ման խոս­քեր, էլ ի՞նչ խա­ղա­ղու­թյուն։ Նա զոհ­ված տղա­նե­րի շիր­մա­տա­նը՝ Ե­ռաբ­լու­րում, խժդ­ժու­թյուն հրահ­րեց, «գրո­հով» վերց­րեց սր­բա­տե­ղին՝ իր հոր էգ­նա­հո­ղի, ի­մա՝ կա­նանց լա­ցի օ­րը։ Բայց է­լի եր­կին­քը մաք­րեց հետ­քե­րը, ճեր­մակ ձյու­նը հան­դարտ ի­ջավ ու ա­պա­կա­նու­թյու­նից փր­կեց տղա­նե­րի շի­րիմ­նե­րը։


Երբ սգա­կիր մայ­րե­րին այս ու այն կողմ շպր­տե­լով, Փա­շի­նյա­նի առջև բաց­վե­ցին Ե­ռաբ­լու­րի ցա­վից ա­ղա­ղա­կող դար­պաս­նե­րը, նա ինչ­պե՞ս կա­րո­ղա­ցավ նա­յել հա­զա­րա­վոր ե­րի­տա­սարդ­նե­րի թարմ շի­րիմ­նե­րին, չլ­սե՞ց ար­դյոք նրանց ար­դա­րա­ցի հա­կա­դար­ձու­մը՝ հա­նուն ին­չի՞ զո­հե­ցիր մեզ, մեր պա­հած հո­ղը ին­չու՞ հանձ­նե­ցիր, ին­չու՞ վա­ճա­ռե­ցիր հայ­րե­նի­քը, ին­չու՞ ես ե­կել, հեր­թա­կան 100 փաս­տիդ մեջ նոր «նվա­ճումդ»՝ սգո օ­րը բազ­մա­մարդ երթ ա­նե­լու ար­ձա­նագ­րումդ ա­նե­լու՞։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ