Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Հան­րա­պե­տու­թ­յու­նում են­թա­կա­ռուց­վածք­նե­րը կաթ­վա­ծա­հար են

Հան­րա­պե­տու­թ­յու­նում են­թա­կա­ռուց­վածք­նե­րը կաթ­վա­ծա­հար են
25.12.2020 | 01:32

Ա­ռա­ջին ձյան հետ հեր­թա­կան ան­գամ երևան ե­կավ այն փաս­տը‚ որ են­թա­կա­ռուց­վածք­ներն ամ­բողջ հան­րա­պե­տու­թյու­նում կաթ­վա­ծա­հար են։ Եվ Երևա­նում‚ և հան­րա­պե­տու­թյան մար­զե­րում սա­ռած ճա­նա­պարհ­նե­րով անվ­տանգ երթևե­կե­լու հույ­սը լրիվ մա­րել է։ Ճա­նա­պարհ­նե­րին ձմե­ռա­յին սպա­սարկ­ման աշ­խա­տանք­ներ գրե­թե չեն կա­տար­վում կամ էլ ա­նար­դյու­նա­վետ են։ Երևա­նում ոչ տրանս­պորտ է գոր­ծում‚ ոչ էլ տաք­սի­ներն են ռիս­կա­յին պայ­ման­նե­րում աշ­խա­տան­քի դուրս գա­լիս։ Մար­դիկ չեն կա­րո­ղա­նում աշ­խա­տա­վայր հաս­նել։


Ընդ ո­րում‚ տե­ղե­կաց­նենք‚ որ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րա­րու­թյան հիդ­րո­մետ ծա­ռա­յու­թյու­նը ար­դեն մի քա­նի օր տե­ղե­կաց­նում է և՛ ա­ռատ տե­ղում­նե­րի‚ և՛ հնա­րա­վոր մեր­կա­սա­ռույ­ցի մա­սին։ Այս պայ­ման­նե­րում ան­գոր­ծու­թյու­նը կա­րե­լի է միայն մեկ հան­գա­ման­քով բա­ցատ­րել՝ մար­դիկ ան­կա­րող են կա­ռա­վա­րե­լու‚ կազ­մա­կեր­պե­լու և ի­րա­կա­նաց­նե­լու որևէ գոր­ծա­ռույթ։
Մի խոս­քով, ան­կա­րող կա­ռա­վա­րու­թյան ան­գոր­ծու­թյու­նը վա­ղուց ար­դեն սպառ­նում է մարդ­կանց անվ­տան­գու­թյանն ու կյան­քին։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 3106

Մեկնաբանություններ