Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Արարատ Միրզոյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձի, հայ-չինական տնտեսական կապերի հարցեր

Արարատ Միրզոյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձի, հայ-չինական տնտեսական կապերի հարցեր
05.02.2021 | 21:27

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունին: Միրզոյանը խոսել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին՝ հատուկ շեշտելով հայ ռազմագերիների և գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը:

Ընդգծվել է Հայաստանի պատրաստակամությունն անհապաղ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր սկզբունքները քննարկելու համար:
Չափազանց կարևորվել է Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման համար:
Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման համատեքստում ԱԺ նախագահը կարևորել է ԵԱՏՄ-ի և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցումը՝ հաշվի առնելով, որ այս ձևաչափը կարող է իր ներդրումն ունենալ Հայաստանի ու տարածաշրջանի կայուն զարգացման հարցում: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մշտապես սատարել է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը: Միրզոյանը բարձր է գնահատել նաև Չինաստանի տեխնիկական և տնտեսական աջակցությունը Հայաստանին:


Դեսպանը վստահեցրել է, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը և ինքը՝ որպես առաքելության նորանշանակ ղեկավար, կանի հնարավորն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու Հայաստան-Չինաստան հարաբերությունները:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Յունը նշել է, որ Չինաստանը ողջունում է եռակողմ հայտարարությունը, կարևորում է դրա իրագործումը և տեղյակ է մարդասիրական խնդիրներից: Նա ընդգծել է, որ ՉԺՀ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և լիահույս է, որ հնարավոր կլինի լուծել բոլոր հարցերը:


Դեսպանը մեծ գոհունակությամբ նշել է, որ անցած տարի Հայաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառությունն աճ է գրանցել՝ չնայած համավարակային անբարենպաստ իրավիճակին:

Դիտվել է՝ 3094

Մեկնաբանություններ