Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեր որոշումը

Մեր որոշումը
31.07.2022 | 11:54

Իմ թագավորությունն այս աշխարհից չէ:

Հովհ.18;36


Այս խոսքերը Հիսուս ասաց նախքան Իր առաքելության կատարումը՝ Խաչելությունը. այդ փաստը շատ կարևոր է: Որովհետև Նա նախօրինակ է մեզ համար. մենք մինչև մեր խաչելությունը պետք է որոշենք՝ Նրա թագավորության քաղաքացի՞ ենք, թե ոչ՝ հավիտենության մեջ մեր տեղորոշման որոշակիացման համար:


Հավիտենությունը երկու երես ունի՝ ժպտերես ու մռայլադեմ: Շատ կարևոր է որոշել, թե հավիտենությունը մեզ որ երեսով կնայի: Երկնքի արքայության բնույթը ներկայացնող փոքրիկ մի առակում Հիսուս ասում է. «Դարձյալ՝ Երկնքի արքայությունը նման է ծով նետված ուռկանի, որ ամեն տեսակ բան է հավաքել. երբ լցվել էր, այն ցամաք հանելով եւ նստելով՝ լավերը մի առ մի հավաքեցին ամանների մեջ, իսկ անպետքը դուրս գցեցին» (Մատթ.13;47-48): Այդ ուռկանը, որով մարդկանց որսորդները՝ առաքյալները, մեղքի մրրկածուփ ծովից որսացին նրանց հավիտենական կյանքի համար, հենց Հիսուսի խոսքերն են, որ Աստծո անսահման Սիրո թագավորության դռներն են բացում Նրա սիրելի որդու՝ մարդու առաջ: Ափսոս՝ մարդը հազվագյուտ է այսօր: Մեր ազգը ևս հայտնվեց Աստծո Սիրո այդ ուռկանում, բայց արդեն անհրաժեշտություն կա վերանայելու այդ ուռկանում մնալու մեր ցանկությունը և գնահատելու՝ իրական հնարավորությունները: Գառան երկնային հարսանիքի հրավերը ընդունեցինք փութաջան սիրով, իսկ այսօր Տրդատ Մեծի գահին բազմած նրա, հիրավի, «արժանավոր» հետնորդները արդեն այնքան էլ վստահ չեն իրենց փառահեղ նախնու ընտրության արդիականության և կարևորության հարցում: Քրիստոնեության պատմության ընթացում հրեշտակները շատ ազգերի և անհատների խոտանեցին ու դուրս նետեցին երկնային ուռկանից, ինչը պիտի որ մտահոգի աշխարհում առաջին քրիստոնեական պետության քրիստոնյա զավակներին: Մտածենք, քանի դեռ հերթը մեզ չի հասել, շտապենք վերջնական ընտրություն կատարել՝ իրացնելով պատասխանատու լինելու մեր իրավունքը:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 13614

Մեկնաբանություններ