Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այնժամ մենք խաղաղություն չենք մուրա, այլ կպարտադրենք. Գևորգ Դանիելյան

Այնժամ մենք խաղաղություն չենք մուրա, այլ կպարտադրենք. Գևորգ Դանիելյան
24.09.2022 | 11:14

Ճակատագրի բերումով ճանաչում եմ ու տևական ժամանակ անձնական շփումներ եմ ունեցել և այժմ էլ ունեմ՝ հատկապես Վեհափառ Տիրոջ և իր նախաձեռնությամբ մեկ սեղանի շուրջ նստած Հանրապետության երեք նախագահների հետ։

Զուր են իշխանական քարոզիչները անհանգստացել ու դրսևորում ակնհայտ անհամարժեք կեցվածք, առանց արդյունքներին սպասելու՝ ստանձնելով իբր գործող իշխանությունը պաշտպանության տակ առնելու առաքելություն։ Հետաքրքիր է՝ ումի՞ց, այդ ի՞նչ սպառնալիք եք հայտնաբերել, չեք կարծո՞ւմ, որ ձեր պաշտպանական միապաղաղ ճառերը վաղուց արդեն դարձել են ձանձրալի, ավելին՝ բացահայտ վնասում են ձեր պաշտպանյալի և, վերջին հաշվով, հենց Երկրի իմիջը։ Համախմբման ամեն մի փոքր ու մեծ նախաձեռնություն ինչո՞ւ է ձեզ այդչափ անհանգստացնում, չեք հոգնե՞լ պառակտիչ կեցվածքից։
Իսկ այս հանդիպումը խիստ կարևոր է. սա անասելի մեծ կենսափորձ, որոշակի շրջանակներում ազդեցություն ու միաժամանակ պատասխանատվության զգացում ունեցող և ինքնատիպ մտածող, այո՛, նաև սխալներ գործած մարդկանց խորհուրդ է։ Այն է՛լ ավելի ծանրակշիռ կլինի, եթե վերջ տանք էժանագին և սոսկ հրահանգավորված, մեծաքանակ լսարան ապահովող «վերլուծություններին» և փորձենք սատարել։


Տա Աստված, որ Երկրի համար այս համատարած ճգնաժամի փուլում մեր Վեհափառ Տիրոջը վերջապես հաջողվի ստեղծել այնպիսի առողջ մթնոլորտ, որում բոլոր այրերը, մի կողմ թողած իրենց անձնական, այդ թվում՝ զուտ խառնվածքով պայմանավորված խնդիրները, դառնան միաբևեռ առանցք և ընդունեն ազգային շահերին ծառայող ՎՃԻՌՆԵՐ։ Այնժամ մենք խաղաղություն չենք մուրա, այլ կպարտադրենք:

Դիտվել է՝ 8790

Մեկնաբանություններ