Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իշխանությունն ու «ընդդիմության օրակարգը»

Իշխանությունն ու «ընդդիմության օրակարգը»
19.11.2022 | 10:46

Պաշտոնական ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան «իր օրակարգով» (իսկ այլապես ու՞մ օրակարգով կարող էր վերադառնալ), ու հարց է առաջանում՝ ինչպե՞ս դրան վերաբերվենք, ինչպե՞ս գնահատենք այդ վերադարձը։
Գործող իշխանության (անկախ մեր վերաբերմունքից' ընդունենք-չընդունենք, ատենք-չատենք) որոշումներից է կախված մեր կյանքը' հարկեր, անվտանգություն և այլն։
Այսինքն, ուզենք, թե չուզենք, չենք կարող ձև անել, որ նրա գործունեությունը մեզ չի հետաքրքրում։


Հիմա գանք ընդդիմությանը։ Եթե ընդդիմությունն ունի այնքան ձայն, ինչը բավարար է ձախողելու համար այս կամ այն որոշումը, դրանով ազդելու իրավիճակի վրա, ապա մեզ կարող է հետաքրքրել նման ընդդիմության խորհրդարանական գործունեությունը, որովհետև նաև նրանից կարող է կախված լինել մեր կյանքի ու պետության որակը։
Սակայն, երբ ընդդիմությունը նաև այդ հնարավորությունից է զրկված, ապա առաջանում է հարց՝ իսկ ո՞րը կարող է լինել ընդդիմության «օրակարգը»։


Այս դեպքում ընդդիմության օրակարգը կարող է լինել մեկը' ձևավորել հանրային կարծիք, ազդել քաղաքական դիսկուրսի վրա, այսինքն, քաղաքական եղանակի փոփոխության նրա ունակությունը։ Եվ կարևոր չի՝ դա խորհրդարանու՞մ է անում, թե՞ ինֆորմացիոն դաշտում։
Այս առումով «ընդդիմության օրակարգն» ու վերադարձը խորհրդարան ուղղակիորեն փոխկապակցված չեն, խնդիրն առհասարակ այդ օրակարգի առկայությունն է կամ էլ' բացակայությունը։


Իմիջիայլոց, ե՞րբ է հրապարակվելու խոստացված 250 մասնագետների ցուցակը, և արդյո՞ք «ընդդիմության օրակարգն» այդ ցուցակի ճակատագիրն է ունենալու, այսինքն, մնալու է անհայտ։


Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 18148

Մեկնաբանություններ