«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ռուսաստանը չի պատրաստվում լքել ո՛չ Արցախը, ո՛չ էլ Հարավային Կովկասը

Ռուսաստանը չի պատրաստվում լքել ո՛չ Արցախը, ո՛չ էլ Հարավային Կովկասը
29.12.2022 | 08:27

Վերջերս Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ընդլայնված նիստը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ Ռուսաստանի պաշտպանության նախարարը։


Սերգեյ Շոյգուն ներկայացրեց Ռուսաստանի զինված ուժերի 2023 թվականի առաջնահերթությունները, որոնց շարքում, ՆԱՏՕ-ին զսպելու և Ռուսաստանի ատոմային եռյակը հզորացնելու խնդիրներից բացի, ներառված էր նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և խաղաղության ապահովման խնդիրը։


Սա գրում եմ, քանի որ համացանցում նկատում եմ բացահայտ կեղծիքներ, որոնք կարելի է դասել Հայաստանի և Արցախի դեմ տարվող տեղեկատվական դիվերսիաների շարքին։ Բա ԱՄՆ-ի ԿՀՎ-ի և բրիտանական ՄԻ6-ի պետերի այցը Հայաստան պատահակա՞ն էր։
Առաջին կեղծիքն այն է, որ Ռուսաստանը, իբր, պարտադրում է Հայաստանին մտնել Միութենական պետություն, որով Հայաստանը, իբր, կկորցնի իր ինքնիշխանությունը։ Իսկ մերժում ստանալու դեպքում Ռուսաստանը, իբր, կարող է մեր դեմ նոր պատերազմ հրահրել Ադրբեջանի ձեռքերով։


Հիմա էլ երկրորդ կեղծիքն է տարածվում, թե, իբր, Ադրբեջանը Ռուսաստանին ժամանակ է տվել՝ զորքերը Արցախից դուրս բերելու համար։
Վերը նշված երկու կեղծիքների հետ կապված երկու բան.
1. Պահը կգա և Հայաստանն իր կամքով կմտնի Միութենական պետության կազմ և դրանով կվերականգնի իր կորցրած ինքնիշխանությունը։
2. Ռուսաստանը չի պատրաստվում լքել ո՛չ Արցախը, ո՛չ էլ Հարավային Կովկասը։


Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 26173

Մեկնաբանություններ