Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Չեզոք» Թուրքիա

«Չեզոք» Թուրքիա
19.01.2023 | 07:28

ՔՊ-ի ագիտատոր դարձած Գուրգեն Արսենյանը Թուրքիայի հասցեին մեղրածոր կենացներ է նվիրել և վկայել, որ ՀՀ անկախությունից հետո հարևան երկիրը երբեք չի սպառնացել Հայաստանին։ Արդյո՞ք դա այդպես է: Խոսենք փաստերով։
Քանի որ հայկական պետությունը ունեցել է երեք հանրապետություն, փաստերը ներկայացնենք ըստ տարեթվերի։


1. Առաջին հանրապետություն։ Թուրքական արշավանք 1920-ին, Թուրքիայի զավթողական պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ։
1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց Հայաստանի Հանրապետության և Հունաստանի նկատմամբ՝ ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումները խոչընդոտողների։ Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։ Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս։ Կործանվեց հայկական առաջին հանրապետությունը, ընդ որում, դա արվեց բոլշևիկյան Ռուսաստանի օգնությամբ։
2. Երկրորդ հանրապետություն։ 1940 թվականին Գերմանիայի հետ բարեկամության պայմանագիր կնքած Թուրքիան ԽՍՀՄ- Թուրքիա սահմանի վրա կենտրոնացրել էր մոտ հիսուն դիվիզիա, և միայն Ստալինգրադում վերմախտի պարտությունը կանխեց թուրքերի հարձակումը Հայաստանի վրա։
3. երրորդ հանրապետության օրոք Թուրքիան առնվազն երկու անգամ փորձել է հարձակվել ՀՀ-ի վրա, և միայն ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի միջամտությունն ու հայտարարություններն են սառեցրել թուրքերին։ Իսկ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Թուրքիան պրոքսի պատերազմ է մղել ՀՀ-ի դեմ՝ ուղարկելով վարձկաններ, զենք, կադրային սպաներ, 35 ինքնաթիռներ։


Ի միջի այլոց, հենց այս օրերին թուրքերը Ադրբեջանի հետ Կարսի շրջանում ծավալել են զորավարժություններ, որոնց թիրախը ՀՀ-ն է։
Բերված փաստերը վկայում են, որ Արսենյանը չի տիրապետում պատմական փաստերի և ստում է։ Կարծում եմ՝ դրա համար նա ունի անձնական և բիզնես շահեր, այլապես նրա նախկինում նկատելի ինտելեկտը չէր կարող այսչափ ծիծաղելի վայրէջք ունենալ։


Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 25415

Մեկնաբանություններ