Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ ՄԶԳ-ը 2,65 մլն դոլար լրացուցիչ ֆինանսավորում է ուղղում Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը

ԱՄՆ ՄԶԳ-ը 2,65 մլն դոլար լրացուցիչ ֆինանսավորում է ուղղում Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը
24.02.2021 | 17:54

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հայտարարել է 2,65 միլիոն դոլար լրացուցիչ ֆինանսավորման մասին՝ ուղղված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Ֆինանսավորման շրջանակում կընդլայնվեն ԱՄՆ ՄԶԳ երկու ծրագրեր՝ առավել նպատակային աջակցություն տրամադրելով կին ձեռներեցներին և ձևավորելով կոոպերատիվներ, ասված է գործակալության հայաստանյան գրասենյակի հաղորդագրությունում։


ԱՄՆ ՄԶԳ-ի՝ 2019-ի փետրվարին մեկնարկած «Գյուղական տնտեսական զարգացում -Նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրին տրամադրվել է 1,15 մլն դոլար լրացուցիչ ֆինանսավորում`ընդհանուր բյուջեն հասցնելով 5,15 միլիոն դոլարի: Այս լրացուցիչ միջոցները ծրագիրը կուղղեն զարգացնելու կանանց կարողությունները, խթանելու գյուղական ձեռնարկատիրությունը, թիրախավորելու այն խոչընդոտները, որոնք խանգարում են կանանց ստանձնել տնտեսական առաջնորդի դեր, նշված է հաղորդագրությունում։


«Այս ամենը կհամալրի RED-NEO-ի ընթացիկ գործունեությունը՝ ամրապնդելու այգեգործության և խաղողագործության արժեշղթան Հայաստանում։ Ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած մասնակիցները հետագայում կարող են դիմել փոքր դրամաշնորհների՝ իրենց արտադրական կարողությունները արդիականացնելու համար: Մինչ օրս ծրագիրը տրամադրել է ծառայությունների մատուցման և անհրաժեշտ ապրանքների մատուցման 29 դրամաշնորհ։ Ընդհանուր առմամբ, ծրագրի ընթացքում կտրամադրվի ավելի քան 100 դրամաշնորհ, - մանրամասնում է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը: - Ըստ գնահատումներից մեկի՝ գենդերային տնտեսական բացը վերացնելը Հայաստանի համար կարևոր հնարավորություն կարող է հանդիսանալ։ Ավելին՝ երկիրը կարող էր գրանցել տարեկան 14 տոկոսի ՀՆԱ-ի աճ, եթե կանանց հնարավորություն տրվեր մուտք գործել աշխատաշուկա իրենց համապատասխան մակարդակով»:


ԱՄՆ ՄԶԳ-ն նաև տրամադրում է լրացուցիչ 1,5 մլն դոլարի ֆինանսավորում՝ «Նորարարական գյուղատնտեսական դասընթացների և ուսուցման ճամբար» (AGRI CAMP) ծրագրին` ֆորմալ կոոպերատիվների ամրապնդման, բիզնեսի զարգացմանն ու կանանց համար գյուղատնտեսական նորարարությունների հասանելիության մակարդակը բարձրացնելու համար:


Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 1,9 մլն դոլար է: Անցած տարվա մայիսին մեկնարկած AGRI CAMP-ի շրջանակում վերանորոգվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Կոտայքի մարզի մասնաշենքը: AGRI CAMP-ն ակնկալում է, որ մինչև 2023-ի ապրիլի 30-ը առնվազն 1000 կին ֆերմեր ավելի լավ կկարողանա օգտվել գյուղատնտեսական նոր գործելակերպերից և տեխնոլոգիաներից այս ծրագրի շնորհիվ։

Դիտվել է՝ 94040

Մեկնաբանություններ