Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արյան դոնորի համաշխարհային օրը երիտասարդներն արյուն տվեցին

Արյան դոնորի համաշխարհային օրը երիտասարդներն արյուն տվեցին
14.06.2012 | 02:42

Հունիսի 14-ն Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Այն սահմանվել է 2005 թվականին Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար: Արյան դոնորի համաշխարհային օրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպել էին անվարձահատույց արյունատվության ակցիա: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն արդեն 10 տարի իրականացնում է արյունատվական ակցիաներ, որոնց հիմնական նպատակն արյան կարիք ունեցող մարդկանց օգնելն է։ ՙԵրիտասարդներն արյուն տալուց առաջ ենթարկվում են բուժզննության, հետազոտվում է նրանց արյունը։ Հետագայում նրանք տեղեկացվում են իրենց արյան հետազոտությունների արդյունքների մասին։ Եվ եթե լինում են խնդիրներ, երիտասարդների բուժման գործընթացը նույնպես կարողանում ենք ապահովել։ Մեկ ակցիայով մենք երկու խնդիր ենք լուծում՝ օգնել արյան կարիք ունեցող մարդկանց և բուժզննում իրականացնել երիտասարդների շրջանում։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հետևողական են լինելու նման ակցիաների կազմակերպման հարցում։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են իրենց արյունը տալ, մասնակցել արյունատվության։ Սա մարդասիրական ակցիա է, որը համախմբում և միասնական է դարձնում մարդկանց։ Ամբողջ աշխարհում այդ խնդիրը լուծվում է արվարձահատույց, կամավոր դոնորների միջոցով։ Մեր կազմակերպություններն այս ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա՚,- նշեց Կարեն Ավագյանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը տեղեկացրեց, որ արյունատվության ակցիային մասնակցում են պետական և ոչ պետական բուհերի ուսանողներ և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նա հատկապես ընդգծեց, որ տարեցտարի ավելանում է ոչ միայն արյուն տվող կամավոր երիտասարդների թիվը, այլև նման ակցիաներն են դառնում ավելի հաճախակի։ Նա կոչ արեց բոլորին միանալ նման նախաձեռնություններին, քանի որ օգնությունը մենաշնորհ չէ, և օգնելու պարտականությունը յուրաքանչյուրինս է, առավել ևս որ մեր հանրապետությունում առկա է արյան պակասի խնդիրը։ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանն արդեն 6-րդ անգամ է մասնակցում արյունատվության ակցիաների։ ,Ուրախ կլինեմ, եթե իմ արյունն ինչ-որ մեկին անհրաժեշտ կլինի։ Մեր բուհի ուսանողները միշտ պատրաստ են իրենց արյունը տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Նման ակցիաները ողջունելի են, քանի որ երիտասարդների շրջանում նաև դոնոր դառնալու մշակույթն են ձևավորում՚,- ասաց Հայկ Ղևոնդյանը։ Նշենք, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը։ Եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2011թ. կատարվել է մոտ 15000 արյունատվություն։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Լուսանկարներ

. .
  • Արյան դոնոր 1
  • Արյան դոնոր 2
  • Արյան դոնոր 3
  • Կարեն Ավագյան
  • Արյան դոնոր 5
  • Արյան դոնոր 6
  • Արյան դոնոր 7
Դիտվել է՝ 2137

Մեկնաբանություններ