ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Ասում են...

Ասում են...
02.10.2018 | 00:40

...թե վերջերս արտերկրից Հայաստան վերադարձած «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը ստպված է եղել կրկին հեռանալ Հայաստանից. «կուլիսներից» արտահոսք է եղել, որ առաջիկա օրերին իրավապահները պատրաստվում են ձերբակալելու նրան, չնայած նրա նկատմամբ մեղադրանք առաջադրված չէ. «Քոչարյանի գործի նման իրավապահները «կարում են գործերը»` միանգամից ձերբակալման «սանկցիա» են կիրառում, հետո էլ իրենց արածի ձեռքը կրակն ընկնում:

Արսեն Թորոսյանի մասով փորձում են առաջ ընկնել՝ հասկանալի պատճառով», տեղեկացրեց մեր աղբյուրը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ «ֆուտբոլ» պարապող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի առնչությամբ դիմել էր դատախազություն։ Իր հերթին էլ Արա Միասյանն էր նրան դատի տվել՝ առանց օրինական հիմքի իրեն աշխատանքից հեռացնելու համար։

Դիտվել է՝ 15031

Մեկնաբանություններ