Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը Հաշոգիի սպանության լիակատար բացահայտում է խոստանում

Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը Հաշոգիի սպանության լիակատար բացահայտում է խոստանում
20.10.2018 | 23:17

Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը խոստացել է բացահայտել սաուդ լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը:
«Թուրքիան թույլ չի տա թաքցնել այդ ամենը», - Associated Press գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է նախկին փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Նա խոստացել է առաջիկայում բացահայտել Հաշոգիի սպանության թուրքական ոստիկանության հետաքննության մանրամասները: Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդի հայտարարությունը հնչում է Սաուդյան Արաբիայի կողմից լրագրողի սպանության փաստը հաստատելուց հետո: Ըստ Էր Ռիյադի՝ հոկտեմբերի 2-ին Ջամալ Հաշոգին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում իրեն դիմավորող անձանց հետ ծեծկռտուք է հրահրել, որի հետևանքով սպանվել է: Թագավորությունը հայտնում է 18 ձերբակալվածի մասին:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ