Մակեդոնիայի խորհրդարանը կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին, որոնք հաստատում են երկրի նոր՝ Հյուսիսային Մակեդոնիա անվանումը: Այժմ սահմանադրական փոփոխությունների օրինագիծը պիտի ստորագրի նախագահ Գյորգե Իվանովը: Երկրի անվանումը փոխելը հարևան Հունաստանի պահանջն է, որը պնդում է, որ Մակեդոնիան Հունաստանի հյուսիսում գտնվող պատմական շրջանի անունն է: Վիճահարույց այս հարցի պատճառով Աթենքը արգելափակում էր Մակեդոնիայի անդամակցությունը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին: