«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կապույտ մազերի սև երանգները

Կապույտ մազերի սև երանգները
09.11.2018 | 02:11

Այս տարվա փետրվար-մարտ ամիսներին Երևանի բնակչուհի Ասյա Խաչատրյանն սկսեց մեղադրել Արցախի ոստիկաններին իր վրա բռնություն գործադրելու և ազատ տեղաշարժը սահմանափակելու համար: Ինչպես գիտենք, մեղադրյալի աթոռին նստած ոստիկանները ցայսօր հարցաքննվում են և համարվում մեղադրյալ:


Այդ օրերին, ի պաշտպանություն «անպաշտպան» Ասյայի, Երևանում մի շարք անձինք ակցիա իրականացրին` «Կապույտի մեջ թեմա կա՞» խորագրով: Մի խոսքով, Ասյան արդարացվեց:
Բայց բոլորովին վերջերս` երկու օր առաջ, ֆեյսբուքի օգտատեր Ալեն Ղուլյանը տարածեց լուսանկարներ, որտեղ պարզ երևում է, որ Ասյա Խաչատրյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հանդիպել է Ադրբեջանի զինված ուժերի նախկին ծառայողի, որը մասնակցել է Ապրիլյան պատերազմին: Թե ինչ արձագանք գտավ այս ամենը, պարզ է, հիմա խոսենք մեդալիոնի հակառակ կողմի մասին:


Հայաստանի ու Արցախի ոստիկանություններն ու Ազգային անվտանգության ծառայությունները չե՞ն պատրաստվում զբաղվելու այս աղջկանով ու պարզելու, թե նա ինչ գործ ունի ադրբեջանցիների հետ: Դեռ գարնանը հենց ինքը` Ասյան, լուսանկարներ էր տարածել, որոնք հիմք են հանդիսանում, որ նա թմրանյութ է օգտագործում: Իհարկե, ես չեմ պնդում, բայց հնարավոր չէ՞, որ կապույտի մեծ սիրահարը Արցախում «պատահաբար» տեսած լինի «թաքուն» օբյեկտներ ու թմրանյութի ազդեցության տակ իր տպավորությունները կիսած լինի ադրբեջանցի ընկերների հետ. կարծեմ` ընկերներն իրարից գաղտնիքներ չեն ունենում:


Չնայած առաջին քայլը պետք է լինի աղջկա գործով մեղադրվող ոստիկաններին անհապաղ ազատ արձակելը, քանի որ օձի իմաստություն ու արծվի աչքեր հարկավոր չեն հասկանալու համար, որ փետրվարին Ստեփանակերտում տեղի ունեցածն ուղղակի սադրանք է եղել, արտաքին ուժերի կողմից խնամքով մշակված օպերացիա, որը փայլուն կերպով իրականացրել է այս աղջիկը: Այդ սադրանքն առաջին հերթին նպատակ է ունեցել Արցախը միջազգային հանրությանը ներկայացնելու որպես բռնատիրական, մասնավորապես կնոջ իրավունքները ոտնահարող միջավայր: Երկրորդ հարվածը, անշուշտ, հայաստանցի-ղարաբաղցի օրեցօր վերացող անջրպետը կրկին խորացնելն էր, որն իր հերթին առաջացնելու էր ներքին խառնաշփոթ ու ներազգային ճաք, որի վնասակարությունը մենք ճաշակել ենք ավելի քան երկու տասնամյակ: Բարեբախտաբար, գոնե երկրորդը Ասյային չհաջողվեց:
Սրանք շատ կարևոր մանրուքներ են, որոնց անպայման պետք է ուշադրություն դարձնել թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Մասնավորապես զույգ ԱԱ ծառայությունները պետք է կոնկրետ աշխատանք տանեն` պարզելու, թե որքան ժամանակ է աղջիկը շփվել ադրբեջանցիների հետ, ի՞նչ մասնագիտության ու զբաղվածության մարդիկ են եղել նրանք, ինչ բովանդակության տեղեկությունների հնարավոր արտահոսք է եղել:


Այս խնդրում լուրջ ասելիք ու անելիք ունի նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որովհետև նրա գլխավորած ՔՊ կուսակցությունից հնչել է երկու կարծիք, երկուսն էլ` ի պաշտպանություն Ասյայի, երկուսն էլ` ադրբեջանամետ: Գուցե Ն. Փաշինյանից որևէ բան պահանջելն անարդար լիներ, եթե խոսքը վերաբերեր շարքային ՔՊ-ականին, բայց նրանցից առաջինը ՔՊ հոգաբարձուների անդամ Լարա Ահարոնյանն է, որը նոյեմբերի 6-ին հայտարարեց, որ ինքն էլ ունի ադրբեջանցի ընկերներ և ուրախ է դրա համար: Երկրորդը ՔՊ-ի հիմնասյուներից մեկի՝ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի Հայկ անունով, բայց Բելի ոգի ունեցող որդին է, որն արյան կանչով հայտարարեց, թե ինքը նույնպես երազում է ադրբեջանցի ընկերներ ունենալ, նրանց հետ հաց ուտել, նրանց տուն գնալ և հյուրընկալել նրանց: Քանի որ այսքանը բավական է, չեմ անդրադառնա Սասանյան, ներեցեք, Սանասարյան Դավթին, որը նույնպես անտարբեր չէ Ասյայի հանդեպ:
Խնդիրը լուրջ է, բացահայտ սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հ. Գ. Իսկ նրանց, ովքեր ի պաշտպանություն Ասյայի ցույց էին կազմակերպել և հարցադրում արել, թե արդյո՞ք կապույտի մեջ թեմա կա, պատասխանեմ, որ, ոչ, կապույտի մեջ թեմա չկա, դա մեր պետական դրոշի գույներից մեկն է, բայց ձեր ընկերն իրենով պղծում է այն: Եվ ընդհանրապես, թեման ձեր մեջ է, ձեր հոգում, դուք էությամբ թեմաներ եք՝ ձեր բաց, դաջվածքապատ կրծքերով ու սիլիկոնե շուրթերով:

Դիտվել է՝ 3691

Մեկնաբանություններ