Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բոլոր մեղքերը իրար հետ մշտական թշնամության մեջ են

Բոլոր մեղքերը իրար հետ մշտական թշնամության մեջ են
30.11.2018 | 00:03

ԱՐԽԻՄԱՆԴՐԻՏ ԻՈԱՆՆ ԿՐԵՍՏՅԱՆԿԻՆ

Յուրաքանչյուր մարդ օժտված է կարողությամբ` զգալու իր կատարած արարքների և արժանիքների համաչափությունը` մի կողմից և դրանց հատուցման` մյուս կողմից:
Այս համաչափությունը ոչ մեկի կողմից խախտվել չի կարող, որովհետև խախտումը կարող է առաջացնել հոգեկան դիսկոմֆորտ` մարդու համար տաղտկալի ու դաժան:
Դրա համար էլ մարդն արտաքին աշխարհում ձգտում է միայն նրան, ինչին իրեն արժանի է համարում: Իսկ հպարտությունը այդ արժանիության և իրավունքի սխալ պատկերացումն է տալիս:


Հպարտությունը առաջին մեղքն է, որով մեղանչեց Լույսի հրեշտակը` Լյուցիֆերը (սատանան), որ լինելով արարած` որոշեց ապրել առանց Արարչի և ինքն իրեն համարեց աղբյուր այն ամենի, ինչն իրեն էր ցանկալի: Այս մեղքը սկիզբ դրեց բազում այլ մեղքերի, որոնք գործեց և գայթակղեցրեց զգալի թվով հրեշտակներին և մեր նախածնողներին: Եվ այդ մեղքերը բազմանում ու ճյուղավորվում էին: Հենց այդ պատճառով էլ եկեղեցու Սուրբ հայրերը հպարտությունը համարում են բոլոր մեղքերի ծառի բունը, որից աճում և զարգանում են մնացած բոլոր հայտնի մեղքերը: Բոլոր մեղքերն ու մոլությունները գայթակղեցնում են մարդկանց ժամանակավոր հաճույքի պահով և, սևեռելով ուշադրությունը ժամանակավորին, թույլ չեն տալիս տեսնել գործած մեղքերի հավիտենական հետևանքները: Բայց առավել վտանգավոր են համարվում հանդուրժողությունն ու ինքնարդարացումը: Հանդուրժողությունը տրամադրում է չբաժանվել մեղքից, չհակառակվել մեղքին, սովորեցնում է համաձայնել ու հարմարվել նրան և դրանից ինչ-որ նյութական շահ ունենալ: Իսկ ինքնարդարացումը չի թողնում մարդուն ընդունել սեփական վարքի մեղավորությունը և փորձել ուղղել այն (խոստովանությամբ և ապաշխարությամբ): Առհասարակ բոլոր մեղքերը իրար հետ մշտական թշնամության մեջ են, ինչպես նրանց ծառայող բոլոր դևերը: Սակայն այս դևերը համագործակցում և համաձայնում են իրար հետ միայն մեկ բանում` մարդուն կործանելու գործում: Եվ իրապես, մարդ կամ որկրամոլության մեջ պիտի ընկնի, կամ իր ժուժկալությամբ մեծամտանա, կամ ագահությունից գողությամբ զբաղվի, կամ էլ վախկոտությունից չգողանա (առաքինության տարբերակներն այստեղ չեն դիտարկվում): Միևնույն ժամանակ, եթե մարդ դառնում է որևէ մեղքի ծառայության, ապա մյուս դևերը այլևս չեն անհանգստացնում նրան, որպեսզի չշեղեն այդ ծառայությունից ու չխանգարեն նրա հոգու կործանմանը: Ընդհանրապես ցանկացած մեղք իշխանություն է առնում միայն այն դեպքում, երբ մարդ կատարում է մեղքի ներշնչանքն ու պահանջը: Եվ այդ իշխանությունը պահպանվում է, եթե մարդ իր խոսքով ու գործով հաստատում է իր համաձայնությունն ու ենթակայությունը մեղքին: Դա կարելի է ապացուցել հետևյալ խոսքերով. «Այո, ես ագահ եմ, վախկոտ եմ, բարկացկոտ եմ և այլն»: Այսպիսով, մարդ չի նկատում, որ նման խոսքերում երևում է իր ստրկացումը և միությունը մեղքին: Իսկ ասելով. «Ես եմ և կա ինձ վրա հարձակվող մեղքը»` մարդ իրենից բաժանում է մեղքը և հակադրվում նրան` արտահայտելով իր վերաբերմունքը մեղքի նկատմամբ: Հենց մեղքի և սեփական մեղանչականության հանդեպ վերաբերմունքից է ձևավորվում մարդկային անձնավորությունը, իր վարքագիծը, կյանքի սկզբունքային դիրքը: Եթե մարդ մտադիր է ճանաչել իր մեղավորությունը և հակադարձել մեղքին, ապա նա կձգտի մեղքերի մասին իմանալ հնարավորինս ավելին, ճիշտ այնպես, ինչպես զինվորը աշխատում է շատ բան իմանալ իր հակառակորդի մասին, որպեսզի կարողանա իրեն լավ ճանաչել, պատրաստ լինել նրա հարձակմանը և ավելի լավ դիմադրել նրան:


Իսկ իր մեղանչականությունն ու նյութականին կապվածությունը պահպանել ցանկացող մարդը ժխտելու է Աստծո և հոգևոր աշխարհի գոյությունը: Իսկ եթե անգամ ընդունի Աստծո գոյությունը, ապա պիտի ժխտի իր անձի ցանկությունների և մտքերի մեղքով ախտահարած լինելը, պնդելով, որ ինքը «միշտ բարիք է ցանկանում»:
Մարդ մի քանի միջոցներով կարող է ճանաչել սեփական մեղքը.
1. Որևէ մեղքի առկայությունը կարող է նկատվել հոգու դիսկոմֆորտ վիճակից, որը անկասկած վկայում է մեղքի մասին, անգամ եթե մարդ այն չի նկատում,
2.Կատարվող մեղքը արտաքինից նկատելի է (օրինակ` հարբեցողություն, ծխամոլություն, պղծախոսություն և այլն ),
3. Մեղքի ակնարկումը շրջապատի կողմից, որը առաջացնում է էմոցիոնալ ընդվզում, բողոք` սեփական վարքագիծը արդարացնելու և բացատրելու փորձ կատարելով,
4. ՈՒրիշ մարդկանց մեղսական արարքները, որոնք բորբոքում են բարկությունն ու հակումը նրանց դատելու,
5. «Սուրբ տեղը դատարկ չի մնում». այս կերպ յուրաքանչյուր մարդ կարող է ստուգել այս կամ այն առաքինության առկայությունն իր մեջ կամ նրա բացակայությունը գնահատել որպես վկայություն նրան հակառակ մեղքի առկայության,
6. Կոնկրետ մեղքերի և ընդհանուր մեղանչականության մասին ուղղակի ցուցումը կարող է հանդիսանալ հակասությունը` մի կողմից մարդու արարքների և նրանց դրդապատճառների և մյուս կողմից ավետարանական պատվիրանների:


Իրապես, իր մեջ մեղքը կարող է գտնել նա, ով դրա համար ջանք է գործադրում, ով պատրաստ է աշխատելու ոչ թե հանուն անցողական, այլ հավիտենական կյանքի: Մեղքի տեսողությունը մի պահ վախեցնում ու հիասթափեցնում է մարդուն, ինչին մեծապես նպաստում են դևերը, կամ նրանց ստրկացած մեղավորները` հուսալով, որ մարդ երկյուղելով այլևս չի շարունակի բացահայտել ու խոստովանել իր մեղքերը: Այս մարդկանց որպես քաջալերություն, կարելի է ասել, որ ըստ սուրբ հայրերի սեփական մեղքերի տեսողությունը վկայում է մարդու` Աստծուն մոտենալու մասին և դառնում է հնարավոր այդ մերձեցման շնորիվ: Ակներև է, որ մարդ չունի մեղքի հանդեպ իր վերաբերմունքը դրսևորելու բազում տարբերակներ, այլ կարող է ընտրել միայն երկուսից մեկը: Կամ նա ընդունում է իր մեղանչականությունն ու կոնկրետ մեղքերը և որոշում է Աստծո օգնությամբ դիմադրել նրանց, կամ էլ հրաժարվում է Աստծուց և մատնում իրեն մշտնջենական ստրկությանը մեղքին ու տանջանքին` ժամանակավոր հաճույքների դիմաց: Մեղքի հաճույքներից օգտվելու և նրա տանջալի հետևանքներից խուսափելու ցանկացած փորձ կարող է ունենալ ժամանակավոր հաջողություն, որին կհետևեն առավել մեծ տանջանք և պատիժ:


Ընդհանրապես, մեղքով կարելի է քաղցրանալ կամ տառապել, և ինքն իսկ տառապանքը կարող է առաջանալ ինչպես կատարելուց, այնպես էլ այն իրականացնելու անհնարությունից:
Ասածից պարզ է դառնում, որ մեղքի մասին իմացությունը մարդու համար կենսական անհրաժեշտություն է դառնում: Միևնույն ժամանակ, ուրիշ մարդկանց մեղքերին մշտական ուշադրությունը չի կարող չթողնել կործանարար ազդեցություն մարդու վրա: Մեղքերի և մեղանչականության մասին գիտելիքը անհրաժեշտ է առաքինություններին, Ավետարանական կենդանարար պատվիրաններին և Աստծուն դառնալու համար: Դիմելով նրանց հոգու ցանկական ու մտավոր ուժով` մարդն այսպիսով գործնականում իրականացնում է պայքարը մեղքի դեմ և վերագտնում կյանքը, առողջությունն ու ուժը` հաղթահարելով ամեն տեսակ հիվանդություն:


Ռուսերենից թարգմանեց
Դարբասի հոգևոր հովիվ տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ