Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Խմելու ջրի սակագնի բարձրացումը տեղափոխվել է 2025

Խմելու ջրի սակագնի բարձրացումը տեղափոխվել է 2025
12.12.2018 | 23:33

Դեկտեմբերի 12-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Հանդիպմանը ներկա էր նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Տիգրան Ավինյանը նշեց, որ բաց և թափանցիկ միջավայրում շարունակվում է համագործակցությունն ընկերության հետ ջրային ոլորտի խնդիրները կարգավորելու և արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով: Փոխվարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ անկախ ոլորտի խնդիրներից, կառավարությունն աջակցում է ընկերության գործունեությանը՝ ի նպաստ երկրում ջրային համակարգի որակի բարձրացմանը: Մալիկա Գենդուրին ասաց, որ «Վեոլիան» հանձնառու է շարունակելու իր արդյունավետ աշխատանքը Հայաստանում և, կառավարության հետ համագործակցելով, հասնելու երկրում ընկերության նպատակների իրականացմանը և մարտահրավերների հաղթահարմանը: Նա ներկայացրեց նաև Հայաստանում «Վեոլիայի» ծրագրերը, նշեց, որ երկարաժամկետ հեռանկարում ընկերությունը դիտարկում է Հայաստանի իր ներկայացուցչությունը Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների համար գործառնությունների կենտրոնի վերածելու հնարավորությունը:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին վերջերս ձեռք բերված համաձայնության վերաբերյալ, ըստ որի՝ 2019 թ. նախատեսված խմելու ջրի սակագնի բարձրացումը տեղափոխվել է 2025 թ.: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հեռանկարները, անդրադարձ կատարվեց ջրամատակարարման որակի բարձրացմանը, ջրի կորուստների նվազեցմանը և ջրի հեռացման համակարգին վերաբերող հարցերին:

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ