Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երեւանում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել

Երեւանում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել
12.12.2018 | 23:35

Երեւանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել ամանորյա տոների ժամանակ` հանցագործությունների թվի «ավանդական ավելացման պատճառով»: Հաղորդագրությունում նշվում է, որ տոների ընթացքում մեծ թվով կողոպուտներ, բնակարանային գողություններ են տեղի ունենում:


«Տոների ժամանակ նաեւ անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների եւ առանձին անձանց կողմից մշտական սպառնալիք կա, որոնք ամբողջ Եվրոպայում ծայրահեղական գաղափարախոսությամբ են ոգեշնչված: Ծայրահեղականները շարունակում են զբոսաշրջային վայերում կենտրոնանալ, ինչպիսիք են՝ առեւտրային կենտրոնները, օդանավակայանները, ակումբները, ռեստորանները, պաշտամունքի վայրերը, տրանսպորտային հանգույցները եւ այլ խոցելի վայրերը, որոնք հաճախ են Արեւմուտքի բնակիչներն այցելում», – նշվում է հայտարարությունում: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն (ANCA) այս հայտարարության կապակցությամբ իր զարմանքն է արտահայտել: «Անհասկանալի է, թե ինչու է Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացնում Հայաստանում հանցավորության մասին՝ հանցավորության ցածր մակարդակ ունեցող երկրում եւ ամերիկացի զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ վայրերից մեկում (ըստ Պետական դեպարտամենտի): Առավել անհասկանալի է, թե ինչու է մեր դեսպանատունը Հայաստանում ամերիկացիներին խնդրում զգոն լինել «անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների եւ անհատների սպառնալիքներից», որոնք, ըստ բոլոր տվյալների, Հայաստանում երբեք չեն եղել», – նշել է ANCA-ն:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ