Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանի տեսքով քաղաքական ասպարեզ է վերադարձել Լևոն Տեր–Պետրոսյանը

Նիկոլ Փաշինյանի տեսքով քաղաքական ասպարեզ է վերադարձել Լևոն Տեր–Պետրոսյանը
16.02.2019 | 16:38

«Վերջին շրջանում բավական շատ է խոսվում, որ Նիկոլ Փաշինյանի տեսքով քաղաքական ասպարեզ է վերադարձել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը: Այդ խոսակցություններն ավելի ակտիվացան, երբ պաշտոններ ստացան ակնհայտ «լևոնական» գործիչներ (Տիգրան Հակոբյան, Վլադիմիր Կարապետյան և այլն): «Փաստ» թերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ այս խոսակցություններում կան ճշմարտության տարրեր. իր որոշումների մեծ մասի առումով, հատկապես արտաքին քաղաքականության հետ ասոցացվող, վարչապետի հիմնական խորհրդատուն Տեր–Պետրոսյանն է:


Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն օրվա մեջ կոնկրետ ժամանակահատվածում «Պապիի» հետ հեռախոսային կոնսուլտացիաներ է կազմակերպում: Ըստ օդում կախված լուրերի՝ հենց Տեր–Պետրոսյանն է դեռևս հունիսին Փաշինյանին հուշել Ռոբերտ Քոչարյանին խաղից արագ հանելու գաղափարը՝ քաղաքական դաշտում նրա ակտիվացումը կանխելու համար: Առաջին նախագահը վերջին շրջանում բավական ակտիվ կուլիսային հանդիպումներ է ունենում, օրինակ՝ նախօրեին նա հանդիպել է ՀՀ–ում Իտալիայի դեսպանի հետ՝ դեսպանի նախաձեռնությամբ»:

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ