Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իրավունքդ իմացիր` հավելյալ գումար մի մուծիր

Իրավունքդ իմացիր` հավելյալ գումար մի մուծիր
22.02.2019 | 03:35

Օրերս «Իրատեսի» խմբագրությունը նամակ-բողոք էր ստացել թոշակառուներից. «Մինչ օրս աղբահանության 200 դրամ վարձը վճարում էինք համատիրությանը, իսկ հիմա համատիրությունից տեղափոխել են փոստային ծառայություն, որտեղ, նշված գումարից բացի, գանձում են ևս 200 դրամ միջնորդավճար։ Մենք ինչի՞ տեր ենք, որ մի հատ էլ ավել գումար վճարենք»։


Այն, որ փոստային ծառայության համար պետք է վճարել, երկու կարծիք լինել չի կարող, քանի որ դա օրենքի սահմաններում է։ Այդ դեպքում ինչու՞ գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարները փոխանցելիս միջնորդավճար չի գանձվում` կհարցնեք։ Այն պարզ պատճառով, որ գազի և էրեկտրաէներգիայի համար քաղաքացիների փոխարեն միջնորդավճարները փոխանցում են համապատասխան ընկերությունները։


Բայց վերադառնանք աղբահանության վճարի հարցին։ Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ փոխանցեցին. «Աղբահանության վճարը քաղաքացիները առանց միջնորդավճարի կարող են վճարել իրենց վարչական շրջանների գրասենյակներում, իսկ փոստային ծառայության միջոցով վճարումը կամավոր է»։ Հատուկ մեզ դիմած քաղաքացիների համար նշենք, որ վարչական շրջանների գրասենյակները նախկին թաղապետարաններն են։


Մնում է հասկանալ, թե ինչու համատիրություններում այս պարզ մոտեցումը չի բացատրվում քաղաքացիներին։ Գուցե այդպիսով նրանք իրենց ո՞խն են հանում, քանի որ զրկվել են գումար հավաքելու լիազորությունից։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ