«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ում էր ուղղված վարչապետի նախազգուշացումը

Ում էր ուղղված վարչապետի նախազգուշացումը
22.02.2019 | 14:25

«Ժողովուրդը» գրում է. «Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իսկապես մտահոգիչ էին: «Անկախ նրանից, թե պետական պաշտոնյաների, պետական կառավարման համակարգում ընդգրկված աշխատողների որ մասն է ընդգրկված եղել հեղափոխական գործընթացների մեջ, որ մասն է կողմնակից եղել, որ մասն է հակառակորդ եղել` այսօր ՀՀ կառավարության, պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրն է գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, ՀՀ օրենքների և Սահմանադրության շրջանակներում: Բոլորն ունեին շանս նոր արժեքներին և համակարգին ինտեգրվելու և այդ արժեքները որդեգրելու, բայց նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու: Համենայն դեպս, ես՝ որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը, և այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձևով՝ լինի դա ասֆալտի վրա պառկացնելով, թե՛ լինի դա պատերին տալով, թե՛ լինի դա որևէ այլ, իհարկե, օրինական միջոցներով»,- ասել է Փաշինյանը:

Հասկանալի է` եթե Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս նման նախազգուշացումներով կառավարության նիստում, նշանակում է` կան նախադրյալներ: Եթե հիշում եք, Փաշինյանը նախկինում հենց ԱԺ ամբիոնից խոսել էր մինչև հեղափոխությունը ամենասկզբունքային ու ամենամաքուր հանդես եկած, բայց հեղափոխությունից հետո «քանդուքարափ» եղած պաշտոնյաների մասին, նաև ֆեյսբուքյան ակտիվիստից պետական պաշտոնյա դարձած, սակայն ակտիվիստի գործելաոճը չթողած պաշտոնյաների մասին: Չնայած այս նախազգուշացումներին` հասցեատերերը հետևություններ կարծես չեն արել: Եվ այս իրավիճակում հետաքրքիր է՝ ինչու՞ է հապաղում վարչապետ Փաշինյանն ու չի դիմում կտրուկ մեթոդների. չէ՞ որ թավշյա հեղափոխությունից հետո սահմանված «ադապտացիոն շրջանը» վաղուց պետք է ավարտված լիներ»:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ