Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ասում են...

Ասում են...
05.04.2019 | 02:56

...թե Նիկոլ Փաշինյանն անչափ դժգոհ է իր թիմից ոչ միայն արդեն իսկ չթաքցվող կոռուպցիոն ռիսկերի, այլև ԱԺ-ում տիրող «балаган»-ի մասով, ուր ի սկզբանե ակնհայտ էր, որ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը: Որոշ գնահատումներով, Փաշինյանի իշխանությունը թուլանում է ոչ միայն օր օրի նվազող ռեյտինգի, տնտեսության անկման, ներդրումների բացակայության, մի շարք ոլորտների տապալման, խոր անորոշության պատճառով, այլև բուն խորհրդարանի։ Լուրջ աշխատանքի դեպքում պառլամենտում ամեն րոպե հնարավոր է նոր մեծամասնություն ձևավորել, մանավանդ որ վերջին շրջանում խոսակցություններ կան, թե «ջերմացել» են «կլասիկ» քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանի և նրա «ցավը տարած» Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ «Եվ եթե ԲՀԿ-ի 31, ԼՀ-ի՝ 18 պատգամավորներին մի 15-20 պատգամավոր էլ «Իմ քայլից» «կպնեն», ապա կստացվի նոր մեծամասնություն` նոր վարչապետով»,- չթաքցված ժպիտով ասաց ԲՀԿ մեր աղբյուրը:

Դիտվել է՝ 14121

Մեկնաբանություններ