Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փարավոնների ըմպելիքը վերականգնվել է Իսրայելում

Փարավոնների ըմպելիքը վերականգնվել է Իսրայելում
24.05.2019 | 12:08

Գիտնականներին Իսրայելում հաջողվել է գարեջուր ստանալ՝ օգտագործելով 5000-ամյա դրոժը: Իսրայելի հնությունների վարչության հետազոտողներն ու 3 համալսարանների գիտնականները կարողացել են ստանալ 6 տեսակի դրոժներ պեղումների ժամանակ գտնված սափորներից: Նրանց կարծիքով՝ Հին Եգիպտոսում դա եղել է փարավոնների ըմպելիքը:

Գիտնականները հույս ունեն, որ վերականգնված անտիկ գարեջուրը կհայտնվի վաճառքում: «Երբ մենք վերջապես եփեցինք այդ գարեջուրը, սեղան նստեցինք ու սկսեցինք խմել: Ու ես ասացի՝ կամ հիմա շատ լավ ենք զգալու, կամ 5 րոպե հետո մեռնելու ենք,- պատմում է Բառ Իլանի համալսարանի հնագետ Արեն Մայերը:- Մենք ողջ ենք»: Շատ վաղ անցյալում այդ շրջանում գարեջուրը եղել է հացի պես հիմնական սնունդ՝ խմել են բոլորը՝ անկախ սոցիալական կարգավիճակից ու տարիքից: Քանի որ ջուրը ոչ միշտ էր մաքուր, համարվում էր, որ ավելի անվտանգ է գարեջուր կամ գինի խմելը: Գարեջուրն այն ժամանակ պատրաստում էին ցորենի խառնուրդից ու ջրից, որ եփում ու թողնում էին արևի տակ՝ խմորվելու: Համի համար երբեմն ավելացնում էին տարբեր մրգերի եփուկներ: Անտիկ գարեջուրը վերականգնելու գաղափարը Երուսաղեմի Հրեական համալսարանի գիտնականներ Ռոնեն Խազանինը ու Միխայել Կլուեշտեյնինն է: Գարեջրագործ Իթայ Գուտմանի օգնությամբ՝ նրանք ժամանակակից տեխնոլոգիաներով ստացել են ըմպելիք. որ հիշեցնում է գարեջուր՝
6% ալկոհոլով և 14% ալկոհոլով: Դրոժների նմուշները հավաքվել են Սուրբ հողում գտնված երկու տասնյակ հնամենի սափորներից: Իթայ Գուտմանը նախկինում արդեն վերականգնել էր գարեջուր 10000-ամյա վաղեմության ցորենի մոդիֆիկացված տեսակից: Գիտնականներն ասում են, որ մինչև հիմա ոչ մեկին չի հաջողվել ալկոհոլ ստանալ անտիկ դրոժների հիման վրա: «Բացարձակապես անհավանական է, որ դրոժները 1000 տարի պահպանվել են հինավուրց սափորներում, կարծես՝ սպասում էին, որ իրենց գտնեն ու նոր կյանք տան: Բացի այն, որ փարավոնների ժամանակների գարեջուրն ըմպելն ինքնին անսովոր է, դա նաև չափազանց կարևոր ձեռքբերում է փորձարարական հնագիտության ոլորտում,- ասել է դոկտոր Խազանը:-Բացի այդ՝ գարեջուրը հրաշալի համ ունի»:
BBC


Հ.Գ. Իսկ դուք չէի՞ք ցանկանա ըմպել փարավոնների գարեջուրը: Չգիտեմ եգիպտացիները երբ ու ինչպես, բայց Հերոդոտոսի վկայությամբ՝ հայերն էլ են գարեջուր պատրաստել հազարամյակներ առաջ ու չի բացառվում, որ ինչ-որ տեղ հողի տակ մենք էլ ունենք սափորներ, որտեղ մեր նախնիները գարեջուր են պահել, և կա հայկական արքայական գարեջուրը վերականգնելու հնարավորություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ