Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իշխանափոխությունը սկիզբ դրեց՝ տարիներ շարունակ ձեւավորված արժեքների եւ չգրված օրենքների ոչնչացմանը. Արմեն Աշոտյան

Իշխանափոխությունը սկիզբ դրեց՝ տարիներ շարունակ ձեւավորված արժեքների եւ չգրված օրենքների ոչնչացմանը. Արմեն Աշոտյան
26.05.2019 | 23:46

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հայաստանում կայծակնային արագությամբ փլվում-հալվում-վերանում են հանրային եւ քաղաքակրթական բազում ֆենոմեններ։ Անցյալ տարվա իշխանափոխությունը սկիզբ դրեց տարիներ շարունակ ձեւավորված արժեքների եւ չգրված օրենքների ոչնչացմանը։ Քաղաքական թոհուբոհի մեջ այրվում է ամեն ինչ։ Ընտանիք-երեխա-եկեղեցի-տարիք-բանակ-Արցախ... Այլեւս չկա եւ ոչ մի տաբու։ Հանրայինի եթերից կարելի է անարգել Արցախի Հանրապետությունը, Արցախյան շարժման օրորոց Ազատության հրապարակից սպառնալ Արցախի ղեկավարներին, ֆեյսբուքում ֆեյքային ոչնչությունների գարշահոտ երախը ատամ է գցում ու պատառոտում ամենքին եւ ամեն ինչ։ Քֆուր գրող կանայք եւ հոգեվաճառ տղամարդիկ, մարտնչող տգետներ, ազգուրաց անգետներ, դեմք չունեցող, բայց իրենց դեմքի տեղ դնողների ոհմակներ, խրոնիկ հեյթերներ (hater) եւ թեթեւսոլիկ հայպերներ (hyper). հայկականության ապոկալիպսիսի այս խառնիճաղանջ բրիգադը փորձում է տրորել-վերացնել սեփական կարծիք, դիմագիծ, կենսագրություն եւ արժեհամակարգ ունեցող յուրաքանչյուրին։ Հանրային կյանքի մեջ արտանետվել են դեղնականաչավուն լեղու գետեր, որոնք այլեւս հոսում են երկրով մեկ՝ առաջացնելով էրոզիա, կոռոզիա, լիզիս։ Ինչպե՞ս կանգնեցնել ինքնասպանական այս մեխանիզմը։ Այդյոք դա դեռ հնարավո՞ր է։ Խոստովանեմ, որ այս խնդիրներն ու հարցերը ինձ առաջնահերթ են անհանգստացնում...

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ