Դեռ Թարսիսում եմ: Կգամ ես Նինվե: Շուտով, շատ շուտով` Քո կանչին հլու: Կնստեմ նորեն Քո ոտների տակ, Կհանգչեմ սիրուդ առագաստի մեջ։ Կլսես Դու իմ հեծեծանքն աղի… Մեղմիվ կշոյես ցավոտ իմ հոգին:
Ինչպես կանխատեսել էի, Իսրայելի պատասխանը Իրանին չուշացավ, անկախ այն հանգամանքից, որ ԱՄՆ-ը դեմ էր պատասխանին ու էսկալացիային։ Պայթյուններ են տեղի ունեցել Էսֆահանի օդակայանի տարածքում, ինչպես նաև Իրանի օդային ուժերի 8-րդ բազայում։ Կապի խափանումներ կան Թեհրանի, Շիրազի և Էսֆահանի օդակայանների միջև, ինչի պատճառով Իրանում բոլոր ներքին թռիչքները չեղարկվել են։