Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անդրանիկ Քոչարի անվան թանգարանը

Անդրանիկ Քոչարի անվան թանգարանը
19.07.2019 | 02:31

Երևանում Ավետ Ավետիսյան 19 հասցեում բացվելու է Անդրանիկ Քոչարի անվան լուսանկարչության թանգարան:
«Բացվելու է մեր տանը, տարածքը փոքր է, ներկայացվելու են 14 հեղինակ` 5-6 աշխատանքներով: Աշխարհի հայ լուսանկարիչներն են` Ֆրանսիայից, Կանադայից, Բրազիլիայից և այլ երկրներից»,- մեզ հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարի որդին` Վահան Քոչարը:- Թանգարանում կարելի է տեսնել նաև լուսանկարչական պարագաներ, լուսանկարչության գյուտին վերաբերող նմուշներ (այս տարի լրանում է լուսանկարչության գյուտի 180 տարին)»:


Լուսանկարչական արվեստը մեր երկրում զուրկ է պետական աջակցությունից: Պատահական չէ, որ Անդրանիկ Քոչարի անվան լուսանկարչության թանգարան ունենալու հարցը երկար տարիներ բարձրացվում է՝ այդպես էլ ուշադրության չարժանանալով: Վահան Քոչարն ասաց, որ նոր իշխանությունների օրոք նույնպես դիմել է համապատասխան մարմիններին, պատասխանն այնքան էլ դրական չի եղել: «Սեփական տանը թանգարան բացելը հուսահա՞տ քայլ է, թե՞ առաջին քայլ: Հույս ունե՞ք, որ կգրավեք պատկան մարմինների կամ մեկենասների ուշադրությունը»: Մեր այս հարցերին ի պատասխան Վահան Քոչարն ասաց, որ արել է այն, ինչ կարող էր: Թանգարանի բացմանն էլ հրավիրել է հանրապետության նախագահին, վարչապետին, Երևանի քաղաքապետին, գլխավոր ճարտարապետին և այլ պաշտոնատար անձանց:


Թանգարանի բացումը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը 11:00-14:00-ին:
Թանգարանը բաց է լինելու շաբաթ, կիրակի, երկուշաբթի օրերին, ժամը 11:00-17:00-ը: Մուտքն ազատ է: Քոչարի երկար տարիների աշխատանքը` հայ լուսանկարչության հարուստ ժառանգությունը, առայժմ պահվում է տնային պայմաններում, թեև տրամաբանությունը հուշում է, որ պետք է ունենար իր տեղը, պահվեր հատուկ պահոցներում, ցուցադրվեր ժամանակակից թանգարանում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ