Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նախկին ՔՊ-ականը՝ Փաշինյանին

Նախկին ՔՊ-ականը՝ Փաշինյանին
02.09.2019 | 12:21

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին անդամ Մարինե Մանուչարյանը գրառում է արել, որտեղ հռետորական հարց է հնչեցրել հեղափոխության ավարտի մասին՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ նշում է, որ «ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու»։ Նախկին ՔՊ-ականը գրել է. «Մի անհամեստ և թերևս հռետորական հարց․ հեղափոխությունը ե՞րբ է ավարտվելու։ Կամ եթե նոր սեզոն եք սկսում, ասեք՝ իմանանք։ Ամեն օր մի սենց պապսովի ու ընտրարշավ հիշեցնող նյութեր է, որ պոստվում են։ Հիշում ենք, բան չենք մոռացել, բայց նաև տեսնում ենք, որ գնալով խրվում ենք, իսկ էդ ուղղությամբ քայլեր կամ չկան, կամ նենց լավ եք թաքցնում, որ դաժե ուզողները չեն տեսնում, էլ ուր մնաց չուզողները։ Աշունն եկավ, ճտերը հաշվելու ժամանակը մոտենում է։ Էս վիդեոներով չենք տաքանալու»։

Դիտվել է՝ 2154

Մեկնաբանություններ