Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ խն­դիր է լու­ծում մար­գի­նալ­նե­րի հետ սի­րա­խա­ղը

Ինչ խն­դիր է լու­ծում մար­գի­նալ­նե­րի հետ սի­րա­խա­ղը
13.09.2019 | 00:39
Պե՞տք է լուրջ վե­րա­բեր­վել Նի­կոլ Փա­շի­նյան-«Սաս­նա ծռեր» հան­դիպ­մա­նը։ Ար­դյոք չե՞ն գե­րագ­նա­հատ­վում այդ հան­դիպ­ման փաս­տը, նշա­նա­կու­թյունն ու հնա­րա­վոր ազ­դե­ցու­թյու­նը քա­ղա­քա­կան և հա­սա­րա­կա­կան ա­պա­գա գոր­ծըն­թաց­նե­րի վրա։ Այդ հան­դի­պու­մը բո­վան­դա­կա­յին ա­ռու­մով ար­դյոք PR նշա­նա­կու­թյուն չու­նի՞։
Քա­ղա­քա­կան, վեր­լու­ծա­կան շր­ջա­նակ­նե­րում բա­նա­վի­ճա­յին այս հար­ցերն են օ­րա­կար­գա­յին դար­ձել վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի և «Սաս­նա ծռե­րի» ղե­կա­վար­նե­րի հան­դի­պու­մից հե­տո։ Այս ի­րա­դար­ձու­թյան շուրջ հե­տաք­րք­րու­թյու­նը շատ բնա­կան է։ Այն լրատ­վա­կան ռում­բի է­ֆեկտ ու­նե­ցավ։ Բանն այն է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո ա­ռանձ­նա­պես դժ­վար է հի­շել, թե վեր­ջինս երբ է հան­դի­պել որևէ քա­ղա­քա­կան ու­ժի ղե­կա­վա­րու­թյան հետ։ Թերևս բա­ցա­ռու­թյուն է իր հա­րա­զատ կու­սակ­ցու­թյու­նը։ Սա ա­ռա­ջին դեպքն է, երբ ՀՀ վար­չա­պե­տը հան­դի­պում է քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, և ա­մե­նա­հե­տաքր­քիրն այն է, որ այս հան­դիպ­ման մա­սին լուրն ան­մի­ջա­պես պաշ­տո­նա­կան լրա­հո­սով տի­րա­ժա­վոր­վում է։ Այս հե­տաքր­քիր նր­բե­րան­գը վկա­յում է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հա­տուկ ցան­կու­թյուն ու­ներ, որ այդ հան­դիպ­ման մա­սին բո­լորն ի­մա­նան, ու դրա շուրջ քն­նար­կում ծա­վալ­վի։
Այն փաս­տը, որ վե­րոն­շյալ հան­դիպ­մա­նը կա­ռա­վա­րու­թյու­նը պաշ­տո­նա­կան բնույթ վե­րագ­րեց, ցույց է տա­լիս, որ պետք չէ թե­րագ­նա­հա­տել այն։
Ի վեր­ջո, ի՞նչ նպա­տակ կա­րող է հե­տապն­դել այս հան­դի­պու­մը, ո­րը ոչ միայն մար­տա­վա­րա­կան, այլև ռազ­մա­վա­րա­կան տե­սա­կե­տից կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նի Նի­կոլ Փա­շի­նյա­նի օ­րա­կար­գում։
Նախ՝ հաս­կա­նա­լի է, որ «Սաս­նա ծռե­րի» պա­րա­գա­յում սա ա­ռա­ջին հեր­թին քա­ղա­քա­կան PR-ի նշա­նա­կու­թյուն ու­նի, և պա­տա­հա­կան չէ, որ հան­դի­պու­մից ան­մի­ջա­պես հե­տո և՛ Ժի­րայր Սե­ֆի­լյա­նը շտա­պեց տե­ղե­կու­թյուն­ներ փո­խան­ցել կա­յա­ցած խո­սակ­ցու­թյան մա­սին, և՛ «Սաս­նա ծռե­րի» մյուս ա­ռաջ­նոր­դը՝ Գա­րե­գին Չու­գաս­զյա­նը, մի շարք հար­ցազ­րույց­ներ տվեց թե­մա­յի շուրջ։ Կա­յա­ցած փաս­տը, պարզ է, որ փր­կօ­ղա­կի նման մի բան է 2018 թ. ԱԺ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում 1,8 տո­կոս քվե ստա­ցած «Սաս­նա ծռե­րի» հա­մար։ Թեև ե­թե վեր­ջին­նե­րիս լսեինք, ա­պա ի­րենք հա­վակ­նում էին դառ­նա­լու ներ­կա­յաց­վա­ծու­թյամբ խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րորդ ու­ժը։ Սա­կայն վեր­ջին հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո սկս­վեց «Սաս­նա ծռե­րի» մար­գի­նա­լա­ցու­մը։ Այս կազ­մա­կեր­պու­թյու­նը հայ­տն­վեց լու­սանց­քում, կազ­մա­կեր­պու­թյուն, ո­րը Հա­յաս­տա­նում և Հա­յաս­տա­նից դուրս ա­սո­ցաց­նում են ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյան և ոչ թե քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյան հետ, թեև «Սաս­նա ծռե­րը» ա­մեն կերպ փոր­ձում է ի­րեն դիր­քա­վո­րել քա­ղա­քա­կան դաշ­տում։ Ա­ռա­վե­լա­գույ­նը, ինչին հա­ջող­վել է 1,5 տար­վա ըն­թաց­քում այս խմ­բա­վոր­մա­նը հաս­նել, այն է, որ փոր­ձում են ցույց տալ, թե զին­ված խմ­բա­վոր­ման քա­ղա­քա­կան թև գո­յու­թյուն ու­նի։
ՈՒ­շագ­րավ է, որ «Սաս­նա ծռե­րը», Հա­յաս­տա­նում ոչն­չի չհաս­նե­լով, փոր­ձեց ակ­տի­վա­նալ Ար­ցա­խում։ Վեր­ջին­նե­րիս հաշ­վարկ­նե­րով Ար­ցա­խի իշ­խա­նու­թյունն այն­քան թույլ է, որ կա­րող էին հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նալ ինք­նա­հաս­տատ­վե­լու հայ­կա­կան երկ­րորդ հան­րա­պե­տու­թյու­նում։ Սա­կայն այ­նուա­մե­նայ­նիվ, ինչ­պես կյան­քը ցույց տվեց, Ար­ցա­խում էլ «Սաս­նա ծռե­րը» չկա­րո­ղա­ցավ կա­յա­նալ, և Ար­ցա­խի վեր­ջին ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո պարզ դար­ձավ, որ «Սաս­նա ծռե­րը» այն­տեղ որևէ հե­ղի­նա­կու­թյուն չու­նի։ Ար­ցա­խյան ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի ամ­փո­փու­մը վկա­յեց «Սաս­նա ծռե­րի» լիա­կա­տար տա­պա­լու­մը։
«Սաս­նա ծռե­րի» ակ­տի­վու­թյու­նը քա­րոզ­չա­կան դաշ­տում հաս­կա­նա­լի է, քա­նի որ նրանց հաշ­վարկ­նե­րում կա սե­փա­կան կշի­ռը քա­ղա­քա­կան դաշ­տում մե­ծաց­նե­լու հաշ­վարկ։
Ի՞նչ խա­ղադ­րույք է կա­տա­րել այս հան­դիպ­ման վրա Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Տար­բեր վար­կած­ներ են շր­ջա­նառ­վում։ Դրան­ցից մե­կի հա­մա­ձայն՝ Նի­կոլ Փա­շի­նյանն իր քա­ղա­քա­կան թի­մին ուղ­ղա­կիո­րեն հաս­կաց­նում է, որ ինքն ու­նի այ­լընտ­րանք, ընդ ո­րում, ոչ միայն ի դեմս «Սաս­նա ծռե­րի»։ Եվ ե­թե իր վրա շա­րու­նակ­վեն ճն­շում­նե­րը տար­բեր հար­ցե­րի շուրջ՝ Ա­մուլ­սար, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա, ու ե­թե ին­քը տես­նի, որ իշ­խա­նա­կան բևե­ռը բարդ հար­ցե­րի շուրջ ի­րեն այլևս հե­նա­րան չի հան­դի­սա­նում, ա­պա քա­ղա­քա­կան դաշ­տում մանևրե­լու և քա­ղա­քա­կան նոր կոն­ֆի­գու­րա­ցիա­ներ ձևա­վո­րելու հնա­րա­վո­րու­թյուն ու­նի։
Պա­տա­հա­կան չէ, որ Ժի­րայր Սե­ֆի­լյա­նը վար­չա­պե­տի աշ­խա­տա­սե­նյա­կից դուրս գա­լուց ան­մի­ջա­պես հե­տո տված հար­ցազ­րույ­ցում (ակն­հայտ է, որ այդ հար­ցազ­րույ­ցը հա­մա­ձայ­նեց­ված է ե­ղել վար­չա­պե­տի հետ) ա­սաց, որ մեկ տա­րի անց գոր­ծող խոր­հր­դա­րա­նը լու­ծար­վե­լու է, քա­նի որ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նի հե­նա­րա­նը չէ, և ի­րա­կա­նում վար­չա­պե­տը չու­նի քա­ղա­քա­կան հե­նա­րան։ Ըստ Սե­ֆի­լյա­նի, գոր­ծըն­թաց­ներն այն­պես են զար­գա­նա­լու, որ ո­րոշ ժա­մա­նակ անց նա ստիպ­ված է լի­նե­լու ցրել Ազ­գա­յին ժո­ղո­վը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, Սե­ֆի­լյա­նի այս խոս­քը նույն­պես նա­խազ­գու­շա­կան բնույթ է կրում, ո­րի թի­րա­խը Փա­շի­նյա­նի ներ­կա թի­մա­կից­ներն են։
Նի­կոլ Փա­շի­նյա­նի երկ­րորդ հիմ­նա­կան նպա­տա­կը. ի դեմս ուլտ­րա­ռա­դի­կալ «Սաս­նա ծռե­րի»՝ ՀՀ վար­չա­պե­տը քա­ղա­քա­կան դաշ­տի ընդ­դի­մա­դիր հատ­վա­ծում իր հա­մար ձևա­վո­րում է հար­մար մի բևեռ, ո­րի հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը պետք է լի­նի հա­սա­րա­կու­թյան մեջ ա­նընդ­հատ գե­նե­րաց­նել հե­ղա­փո­խա­կա­նու­թյան գա­ղա­փա­րը։ Այս միա­վո­րու­մը բոր­բո­քե­լու է ռևան­շիստ­նե­րի, նախ­կին­նե­րի, սևե­րի նկատ­մամբ ա­վե­լի կոշտ պա­հան­ջարկ։ Այն, ինչ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի ցան­կա­նա­լու կամ կաշ­կանդ­ված է լի­նե­լու ա­սել, հն­չե­լու է հենց «Սաս­նա ծռե­րի» շուր­թե­րից։
Եվ եր­րորդ կարևոր խն­դի­րը, որ պետք է լու­ծեն «Սաս­նա ծռե­րը». ար­տա­քին քա­ղա­քա­կան դաշ­տում այս ու­ժը պետք է իր հա­կա­ռու­սա­կան դիր­քո­րոշ­մամբ հաս­կաց­նի Ռու­սաս­տա­նին այն, ինչ Փա­շի­նյա­նը ոչ միայն չի ցան­կա­նում ա­սել Ռու­սաս­տա­նին, այլև վա­խե­նում է։ Փաս­տո­րեն, հաշ­վի առ­նե­լով ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի նկատ­մամբ Փա­շի­նյա­նի մարդ­կա­յին վա­խը՝ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը դա թող­նում է ռու­սա­տյա­ցու­թյան դաշ­տում դիր­քա­վոր­ված «Սաս­նա ծռե­րին»։
Հան­դի­պու­մը լո­կալ պա­հի մար­տա­վա­րա­կան մեկ այլ խն­դիր է լու­ծում. ՀՀ վար­չա­պե­տը, հս­տակ ի­մա­նա­լով, որ Ա­մուլ­սա­րի հար­ցում պետք է շա­հա­գոր­ծու­մը թույ­լատ­րի, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ փոր­ձել է պայ­մա­նա­վոր­վել «Սաս­նա ծռե­րի» հետ, որ­պես­զի վեր­ջին­ներս, որ բնա­պահ­պա­նա­կան այս խնդ­րի ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րից են, թու­լաց­նեն դի­մադ­րու­թյու­նը։ Թե ինչ կտա այս պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը Փա­շի­նյա­նին, դժ­վար է ա­սել։ Սա­կայն միայն բուն փաս­տը, որ 1,8 տո­կոս քվե ստա­ցած քա­ղա­քա­կան ու­ժի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հան­դի­պում են ընտ­րու­թյուն­նե­րում 70-տո­կո­սա­նոց վար­կա­նիշ ցու­ցա­բե­րած քա­ղա­քա­կան ու­ժի ղե­կա­վա­րի՝ վար­չա­պե­տի հետ, այդ ու­ժի հա­մար ար­դեն իսկ մեծ հաղ­թա­նակ է։ Մյուս կող­մից կան բազ­մա­թիվ այլ խն­դիր­ներ. մաս­նա­վո­րա­պես «Սաս­նա ծռե­րի»՝ ա­նա­զա­տու­թյան մեջ գտն­վող ան­դամ­նե­րը, ու չի բա­ցառ­վում, որ այդ հար­ցը, հա­րա­կից այլ թե­մա­ներ նույն­պես ար­ծարծ­վել են հան­դիպ­ման ըն­թաց­քում։ Ըստ էու­թյան, վար­չա­պե­տի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո, երբ նա կոչ ա­րեց ա­պաշր­ջա­փա­կել Ա­մուլ­սար տա­նող ճա­նա­պարհ­նե­րը, ակ­ներև է, որ գո­նե «Սաս­նա ծռե­րի» հետ այս հար­ցում փո­խըմ­բռ­նում կա։ Դրա վկա­յու­թյունն է այն, որ «Սաս­նա ծռերն» այս պա­հին ակ­տի­վու­թյուն ա­ռանձ­նա­պես չի ցու­ցա­բե­րում։
ՈՒ­շագ­րավ մեկ այլ հան­գա­մանք. «Սաս­նա ծռե­րը» կա­րող է Փա­շի­նյա­նին օգ­նել այ­սօր­վա ու­ժա­յին­նե­րի վրա նե­րազդ­ման հար­ցում։ Ակն­հայտ է, որ «Սաս­նա ծռե­րի» և վար­չա­պե­տի հան­դի­պու­մը վատ է ըն­կալ­վել ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, մաս­նա­վո­րա­պես ոս­տի­կա­նու­թյան և ԱԱԾ-ի կող­մից։ Այս եր­կու գե­րա­տես­չու­թյուն­նե­րում 2016 թ. հու­լի­սին զբաղ­ված էին «Սաս­նա ծռե­րի» վնա­սա­զերծ­մամբ, և ինչ­պես հայտ­նի է, ցա­վա­լի կո­րուստ­ներ են ու­նե­ցել։ Ակն­հայտ է, որ ՀՀ վար­չա­պետն ու­ժա­յին­նե­րին հա­կակ­շիռ է ստեղ­ծում։ Գու­ցե սա պայ­մա­նա­վոր­ված է հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում ո­րոշ ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րի բա­վա­կա­նին բարձր վար­կա­նի­շով, ին­չը խիստ ան­հան­գս­տաց­նում է Նի­կոլ Փա­շի­նյա­նին։ Խոս­քը մաս­նա­վո­րա­պես ԱԱԾ տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նի և պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նի մա­սին է, ում վար­կա­նիշն այ­սօր ար­դեն հա­մադ­րե­լի է ՀՀ վար­չա­պե­տի հետ, գու­ցե նաև ա­վե­լի բարձր է։ Այս հա­մա­տեքս­տում չի բա­ցառ­վում, որ ճշ­մար­տան­ման է լրատ­վա­կան այն ար­տա­հոս­քը, թե իր հեր­թա­կան հու­զա­կան պոռ­թկ­ման ժա­մա­նակ վար­չա­պե­տը ԱԱԾ տնօ­րե­նից պա­հան­ջել է ա­զատ­ման դի­մում գրել, սա­կայն գլու­խը սառ­չե­լուց հե­տո, այ­նու­հան­դերձ, փափ­կել է։ Այ­նուա­մե­նայ­նիվ, ան­վս­տա­հու­թյան որ­դը վար­չա­պե­տի ու­ղե­ղում կար­ծես թե կա։
Ինչևէ, թե գոր­ծո­ղու­թյուն­ներն ինչ ըն­թացք կու­նե­նան, ժա­մա­նա­կը ցույց կտա, ընդ ո­րում, շատ կարճ ժա­մա­նա­կը։ Ար­դյոք «Սաս­նա ծռե­րի» հետ սի­րա­խա­ղը ար­դյու­նա­վետ կլի­նի, շատ շու­տով կհս­տա­կեց­վի։ Այ­նուա­մե­նայ­նիվ պետք է հա­մա­ձայ­նել նաև փոր­ձա­գի­տա­կան այն կար­ծի­քի հետ, որ այդ հան­դի­պու­մը պետք է ոչ շատ գե­րագ­նա­հա­տել, ոչ էլ շատ թե­րագ­նա­հա­տել։ Սա, այս­պես ա­սենք, քա­ղա­քա­կան ան­ցու­դար­ձի հեր­թա­կան տարրն է, ո­րին պետք է ըն­դա­մե­նը շատ ու­շա­դիր հետևել։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 2542

Մեկնաբանություններ