Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի

Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի
16.09.2019 | 11:03

Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը առաջին մրցանակ է ստացել (երկրորդ մրցանակային տեղ է գրավել) Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:

Շնորհավորում եմ»,-նշել է վարչապետը: Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018-ի թավշե հեղափոխությունը։ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: Ֆիլմում տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործիչների հարցազրույցները:

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ