Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անակն­կալ ար­դ­յունք­նե­րի տուր

Անակն­կալ ար­դ­յունք­նե­րի տուր
24.09.2019 | 01:11
Եվրո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թ­յուն­նե­րի ա­ռաջ­նու­թ­յուն­նե­րի ան­ցած տու­րը, մր­ցա­շա­րա­յին ա­ղ­յու­սակ­նե­րում բե­րած փո­փո­խու­թ­յուն­նե­րով ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նի հա­մար ի­րա­պես ան­նա­խա­դեպ է։ Սա­կայն թերևս սա էլ ա­ռաջ­նա­յին չպի­տի հա­մա­րել, մա­նա­վանդ երբ տես­նում ես, թե ինչ­պես ա­մե­նա­շար­քա­յին հան­դի­պու­մը ստ­վե­րում, հե­տին պլան է մղում տու­րի ա­ռաջ­նա­յին հա­մար­վող դի­մա­կա­յութ­յու­նը։ Ի­հար­կե՝ սա լա լի­գա­յի կտր­ված­քով, որ­տեղ կոնկ­րետ «Բար­սե­լո­նի» ա­ռու­մով ան­հաս­կա­նա­լի է, թե ինչ է կա­տար­վում։
ԱՆԳ­ԼԻԱ
Տու­րը բա­ցա­ռիկ մար­տա­շունչ ստաց­վեց, ու ա­ռա­ջին տոն տվո­ղը «Ման­չեստր Սի­թին» ե­ղավ, ո­րը հյուր ժա­մա­նած «Ուոթ­ֆոր­դի» հետ ա­նա­սե­լի դա­ժան վար­վեց՝ հաղ­թե­լով ութ ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ (ե­րեք գն­դակ հե­ղի­նա­կել է Բ. Սիլ­վան)։ Այս գո­լա­ռա­տու­թյան հեն­քի վրա պա­կաս դի­տար­ժան չե­ղավ մր­ցա­շա­րա­յին ա­ռա­ջին օր­վա մյուս ա­ռանց­քա­յին հան­դի­պու­մը, որ­տեղ, հա­վա­տա­րիմ իր վեր­ջին հան­դի­պում­նե­րի փի­լի­սո­փա­յու­թյա­նը, «Լես­տե­րի» հետ ար­տագ­նա խա­ղում «Տո­տեն­հե­մը» միան­գա­մից գոր­ծի ան­ցավ ու դրա­նով իսկ սար­սա­փի մեջ գցեց բազ­մա­հա­զար եր­կր­պա­գու­նե­րին, քա­նի որ թի­մը տխուր ա­վան­դույ­թի ու­ժով վարժ­վել է այն բա­նին, որ ա­ռա­ջի­նը գոլ (գո­լեր) հե­ղի­նա­կե­լով՝ հե­տա­գա­յում փո­շիաց­նում է ու­նե­ցած ա­ռա­վե­լու­թյունն ու հա­ճախ վատ­թա­րա­գույն ել­քով։ Պո­չե­տի­նո­յի սա­ներն այս ան­գամ էլ չկա­րո­ղա­ցան խախ­տել տհաճ ա­վան­դույթն ու դաշ­տից հե­ռա­ցան գլ­խի­կոր։ 2։1 հաշ­վով պար­տու­թյու­նը «Տո­տեն­հե­մին» միան­գա­մից հետ մղեց յո­թե­րորդ հո­րի­զո­նա­կան։
Տու­րի կենտ­րո­նա­կան հան­դի­պումն ան­շուշտ «Չել­սի»-«Լի­վեր­պուլ» դի­մա­կա­յու­թյունն էր։ Մի փոքր ե­թե մեզ նե­ղու­թյուն տանք ան­ցյա­լի է­ջե­րը թեր­թե­լու, ան­վե­րա­պա­հո­րեն կհի­շենք, որ մե­կը Եվ­րո­պա­յի, մյու­սը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի գոր­ծող չեմ­պիոնն է։ Ինչ խոսք՝ ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում թի­մե­րի մեկ­նար­կը տար­բեր է ե­ղել։ Չու­նե­նա­լով միա­վո­րի կո­րուստ՝ «Լի­վեր­պու­լը» հինգ խա­ղից հե­տո մշ­տա­կան գրանց­ված բնակ­վում է մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի վե­րին հո­րի­զո­նա­կա­նում, մինչ­դեռ նույն­քան խա­ղից հե­տո «Չել­սին» ութ միա­վո­րով ըն­դա­մե­նը երկ­րորդ տաս­նյա­կի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կանն էր զբա­ղեց­նում։ Հան­դի­պու­մը ան­չափ հե­տաքր­քիր էր, հզոր կր­քե­րով լի, ու դժ­վար էր դի­մա­կա­յու­թյան ել­քը միան­շա­նակ գու­շա­կել, որ­քան էլ հյու­րերն ա­ռա­ջին խա­ղա­կե­սից հե­տո առջևում էին եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ։ Ամ­պը տան­տե­րե­րի հա­մար իս­կա­պես ո­րո­տաց երկ­րորդ խա­ղա­կե­սին։ Կան­տեն կր­ճա­տեց հաշ­վի տար­բե­րու­թյու­նը, և խա­ղի ելքն ար­մա­տա­պես բե­կե­լու ա­վե­լի քան ի­րա­կան հնա­րա­վո­րու­թյուն կար, սա­կայն այդ օ­րը ֆուտ­բո­լա­յին Նի­կե աստ­վա­ծու­հու հա­մակ­րան­քը լի­վեր­պուլ­ցի­նե­րի կողմն էր՝ 2։1։
Օր­վա ոչ պա­կաս զարդ ե­ղավ «Ար­սե­նալ»-«Աս­տոն Վի­լա» դի­մա­կա­յու­թյու­նը։ Բա­վա­կան չէ, որ զի­նա­գործ­նե­րը հան­դիպ­ման ա­ռա­ջին կե­սի վերջ­նա­մա­սից մնա­ցին տա­սը հո­գով, դեռ պարտ­վում էլ էին 1։0 հաշ­վով։ Երկ­րորդ խա­ղա­կե­սում տան­տե­րե­րը կա­րո­ղա­ցան տասն­մեկ­մետ­րա­նո­ցից հաշ­վի հա­վա­սա­րու­թյու­նը վե­րա­կանգ­նել, սա­կայն դա տևեց ըն­դա­մե­նը մեկ րո­պե. հյու­րե­րը կր­կին ա­ռաջ ան­ցան։ Եվ այ­սու­հան­դերձ, «Ար­սե­նա­լը» ֆան­տաս­տիկ խա­ղա­վարտ ու­նե­ցավ՝ ըն­թաց­քում եր­կու գոլ հե­ղի­նա­կե­լով ու հան­դի­պու­մը 3։2 հաշ­վով շա­հե­լով։
Ան­հա­ջող մեկ­նար­կած «Ման­չեստր Յու­նայ­թե­դին» հի­շա­տա­կենք այն­քա­նով, որ ար­տագ­նա­յում եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի տար­բե­րու­թյամբ զի­ջել է «Վեստ Հե­մին» ու հնա­րա­վո­րու­թյուն տվել 11 միա­վո­րով եզ­րա­փա­կել ա­ռա­ջին հն­գյա­կը։ Ի դեպ, նույն­քան միա­վոր է նաև «Լես­տե­րի» ու «Ար­սե­նա­լի» ան­վան դի­մաց։ «Լի­վեր­պու­լի» միա­վոր­նե­րի մա­սին հի­շա­տա­կել ենք՝ 18, նրա­նից հին­գով պա­կաս է վաս­տա­կել «Ման­չեստր Սի­թին»։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Բուն­դես­լի­գա­յի մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կա­նը զբա­ղեց­նող «Լայպ­ցիգն» ու «Բա­վա­րիան» տուրն ա­վար­տե­ցին ա­ռանց միա­վոր­նե­րի կորս­տի։ Փոխ­չեմ­պիոնն ար­տագ­նա­յում ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ պար­տու­թյան մատ­նեց «Վեր­դե­րին», երկ­րոր­դը, որ երկ­րի գոր­ծող չեմ­պիոնն է, սե­փա­կան հար­կի տակ պատ­ժեց «Քյոլ­նին»՝ 4։0։ «Լայպ­ցիգն» ու­նի 13, «Բա­վա­րիան»՝ 11 միա­վոր։
Եր­րոր­դից յո­թե­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում գտն­վող թի­մե­րը վաս­տա­կել են տա­սա­կան միա­վոր, ու բնա­կա­նա­բար լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­ներն են այս կամ այն թի­մին ա­պա­հո­վել այս կամ այն տե­ղը։ Հար­կավ այս ցու­ցակն առն­վազն մե­կով պա­կաս կա­րող էր ա­նել եր­րոր­դում գտն­վող Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան», ե­թե հա­վե­լյալ ժա­մա­նա­կում Ֆրանկ­ֆուր­տի «Այ­նտ­րախ­տին» հնա­րա­վո­րու­թյուն չտար հա­շի­վը հա­վա­սա­րեց­նե­լու՝ 2։2։
Չոր­րորդ տե­ղում «Աուգս­բուր­գի» հետ տնա­յին հան­դի­պու­մը ոչ-ո­քի (1։1) ա­վար­տած «Ֆրայ­բուրգն» է։ Նրան հա­ջոր­դում են սե­փա­կան հար­կի տակ «Մայն­ցի» նկատ­մամբ 2։1 հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան հա­սած «Շալ­կեն» ու Մյուն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան», ո­րը նույն հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Ֆոր­տու­նա­յին»։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Հեր­թա­կան տու­րը նոր ա­ռա­ջա­տար պարգևեց իս­պա­նա­կան ֆուտ­բո­լին։ Հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով այդ թի­մը դար­ձավ Բիլ­բաո­յի «Աթ­լե­տի­կը», ո­րը սե­փա­կան հար­կի տակ 2։0 հաշ­վով պար­տու­թյան մատ­նեց «Ա­լա­վե­սին» ու հա­վա­քեց 11 միա­վոր։ Նույն­քան միա­վոր ակ­տի­վում ու­նի և Մադ­րի­դի «Ռեա­լը» (լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի պատ­ճա­ռով է երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում), որն ար­տագ­նա­յում նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան մատ­նեց ան­դա­լու­զա­կան ա­կում­բին ու հար­կադ­րեց ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նից գա­հա­վի­ժել հին­գե­րորդ։ Ա­յո՛, այս­պի­սի կտ­րուկ ան­կում ար­ձա­նագ­րեց «Սևի­լիան», ո­րը ողջ խա­ղի ըն­թաց­քում չկա­րո­ղա­ցավ գո­նե մեկ դի­պուկ հար­ված հասց­նել «Գա­լակ­տի­կո­սի» դար­պա­սին։
Կտ­րուկ ան­կում ու­նե­ցավ և «Աթ­լե­տի­կոն» (եզ­րա­փա­կում է ա­ռա­ջին վե­ցնյա­կը), որն այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ գտ­նել «Սել­տա­յի» դար­պաս տա­նող ճա­նա­պարհն ու բա­վա­րար­վեց գո­լա­զուրկ ոչ-ո­քիով, իսկ ա­հա հյու­րե­րը կա­րո­ղա­ցան ընդ­հա­տել վեր­ջին չորս հան­դի­պում­նե­րում մադ­րի­դյան մար­զա­դաշ­տից գլ­խի­կոր հե­ռա­նա­լու տխուր ա­վան­դույ­թը։
Անս­պա­սե­լիո­րեն ա­ռա­ջին ե­ռյակ խու­ժեց սե­փա­կան հար­կի տակ «Բար­սե­լո­նին» 2։0 հաշ­վով պար­տու­թյան մատ­նած «Գրա­նա­դան»։ Ի դեպ, սա թի­մի եր­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նակն է հինգ խա­ղում կա­տա­լո­նյան ա­կում­բի երկ­րորդ պար­տու­թյան ֆո­նին, ու ան­հաս­կա­նա­լի է, թե վեր­ջինս այս­պես դեռ որ­քան է շա­րու­նա­կե­լու։ ՈՒ քա­նի որ հի­շա­տա­կել ենք ա­ռա­ջին վե­ցյա­կը կազ­մած գրե­թե բո­լոր թի­մե­րին, բա­ցա­ռու­թյուն չա­նենք չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում հայ­տն­ված «Ռեալ Սո­սիե­դա­դի» առն­չու­թյամբ, որն ար­տագ­նա­յում պար­տու­թյան է մատ­նել «Էս­պա­նիո­լին»՝ 3։1։ Ա­վե­լորդ չհա­մա­րենք նկա­տել, որ եր­րոր­դից վե­ցե­րորդ տե­ղե­րում հայ­տն­ված բո­լոր թի­մե­րի ան­վան դի­մաց տա­սը միա­վոր է։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Նա­խօ­րեին ար­տագ­նա­յում «Մի­լա­նին» հաղ­թե­լով (2։0)՝ «Ին­տե­րը» բո­լո­րին հաս­կաց­րեց, որ ոչ մեկն էլ ա­ռա­ջին տե­ղի ակն­կա­լիք չի կա­րող ու­նե­նալ (ա­ռաջ­նու­թյան գո­նե այս փու­լում), ու խն­դիրն ի­րե­նից հե­տո ու­նե­նա­լիք դա­սա­վո­րու­թյունն է։ «Ին­տե­րը» վաս­տա­կել է տա­սը միա­վոր։
Ա­ռա­ջա­տա­րի մար­տահ­րա­վե­րին հա­մար­ժեք ար­ձա­գան­քեց երկ­րի վեր­ջին տա­րի­նե­րի ան­փո­փոխ չեմ­պիո­նը, ին­չը «Յու­վեն­տու­սին» ար­ժե­ցավ կա­մա­յին հաղ­թա­նակ։ Հան­դիպ­ման հա­շի­վը բա­ցած «Վե­րո­նան» ըն­դա­մե­նը տա­սը րո­պե է ե­ղել առջևում։ Ռեմ­զիի ու Ռո­նալ­դուի ջան­քե­րով «ծեր սի­նյո­րան» տի­րա­ցել է իր օ­րի­նա­կան հա­սա­նե­լիք ե­րեք միա­վո­րին ու տա­սը միա­վո­րով շա­րու­նա­կում է մնալ երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։
Սկու­դե­տեում ու­նե­ցած եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը չի կորց­րել «Նա­պո­լին», ո­րը հյու­րըն­կալ­վե­լիս խո­շոր հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Լե­չեին»՝ 4։1։
ՈՒթ միա­վո­րով չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է ար­տագ­նա­յում 2։1 հաշ­վով «Բո­լո­նիա­յին» պար­տու­թյան մատ­նած «Ռո­ման», նրա­նից մեկ միա­վոր է պա­կաս վաս­տա­կել «Լա­ցիոն» (սե­փա­կան հար­կի տակ պար­տու­թյան է մատ­նել «Պար­մա­յին»՝ 2։0), իսկ վե­ցնյա­կը եզ­րա­փա­կում է «Ֆիո­րեն­տի­նա­յի» հետ ֆան­տաս­տիկ հան­դի­պում անց­կաց­րած «Ա­տա­լան­տան», ո­րը խա­ղա­վար­տի վեր­ջին րո­պե­նե­րին եր­կու գոլ հե­ղի­նա­կե­լով, կա­րո­ղա­ցել է միա­վոր կոր­զել։ Այն ու­նի նույն­քան միա­վոր, որ­քան «Լա­ցիոն»։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Թե­պետ խա­ղա­վեր­ջին, այ­նուա­մե­նայ­նիվ տան­տե­րե­րի՝ «Լիո­նի», դի­մադ­րու­թյու­նը «Պա­րի Սեն Ժեր­մե­նին» հա­ջող­վեց կոտ­րել, ու կր­կին հաղ­թա­կան գո­լի հե­ղի­նա­կը Նեյ­մարն է, ում շա­րու­նա­կում են սու­լոց­նե­րով դի­մա­վո­րել ա­կում­բի եր­կր­պա­գու­նե­րը։ Ի­հար­կե, ե­թե բրա­զի­լա­ցուն այս կերպ շա­րու­նա­կի հա­ջող­վել վճ­ռա­կան գո­լե­րի հե­ղի­նակ դառ­նալ, կհա­ջող­վի և իր նկատ­մամբ քա­մահ­րա­կան վե­րա­բեր­մուն­քը կոտ­րել, ո­րի միակ մե­ղա­վո­րը, ան­կեղծ լի­նենք, ի­րե­նից բա­ցի ու­րիշ ոք չէ, իսկ խա­ղա­յին ա­ռու­մով կարևորն այն է, որ թի­մը վեց հան­դի­պու­մից հե­տո 15 միա­վո­րով գլ­խա­վո­րում է մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը։
Տու­րի ար­դյունք­նե­րով փո­փո­խու­թյուն են կրել երկ­րորդ-եր­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րը։ Երկ­րորդ է բարձ­րա­ցել սե­փա­կան հար­կի տակ 4։1 հաշ­վով «Սենտ Է­տիե­նին» պար­տու­թյան մատ­նած «Ան­ժը», իսկ եր­րորդ տեղն ի­րե­նով է ա­րել «Դի­ժո­նին» հյու­րըն­կա­լած ու 2։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նած «Նից­ցան»։
«Լի­լի» հետ տնա­յին հան­դի­պու­մում ու­նե­ցած ոչ-ո­քիից հե­տո (1։1) չոր­րորդ հո­րի­զո­նա­կան է նա­հան­ջել «Ռե­նը», իսկ «Լիլն» ան­գամ ա­ռա­ջին հն­գյա­կում չկա։ Ա­հա թե ինչ­պի­սի ցն­ցում­ներ է կրել դի­վի­զիո­նի ա­ռաջ­նու­թյու­նը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 2716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ