Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աշոտ Ղու­լ­յա­նը, Մա­սիս Մա­յիլ­յանն ու ՀՅԴ-ն բա­նակ­ցում են

Աշոտ Ղու­լ­յա­նը, Մա­սիս Մա­յիլ­յանն ու ՀՅԴ-ն բա­նակ­ցում են
29.11.2019 | 03:27
Ար­ցա­խի նա­խա­գա­հա­կան և խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ֆո­նին բա­վա­կան հե­տաքր­քիր զար­գա­ցում­ներ են տե­ղի ու­նե­նում: Ե­րեք ա­մե­նաակ­տիվ ու գոր­ծու­նյա կու­սակ­ցու­թյուն­նե­րից «Ա­զատ Հայ­րե­նի­քը», ո­րի նա­խա­գա­հը նախ­կին պե­տա­կան ­նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն է, ար­դեն հա­մա­գու­մար է ա­րել ու հայ­տա­րա­րել ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու մա­սին:
Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նի ղե­կա­վա­րած կու­սակ­ցու­թյու­նը՝ «Ար­ցա­խի ժո­ղովր­դա­վա­րա­կա­նը», հա­մա­գու­մար նո­յեմ­բե­րի 30-ին կա­նի, ՀՅԴ-ի հա­մա­ժո­ղո­վը դեկ­տեմ­բե­րի ա­ռա­ջին տաս­նօ­րյա­կում տե­ղի կու­նե­նա: Թեև դեռ վերջ­նա­կան չէ, թե հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­ներն ում են ա­ջակ­ցե­լու ու «դաբ­րո տա­լու» նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, բայց բո­լոր սլաք­նե­րը Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի վրա են: «Նախ ԱԺ նրանց խմ­բակ­ցու­թյու­նը վեր­ջերս հան­դի­պում ու­նե­ցավ ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նի, ա­պա Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­րա­նի ե­րեք ֆրակ­ցիա­նե­րի հետ։ Իսկ մի քա­նի օր անց նրանք հան­դի­պել են Ստե­փա­նա­կեր­տում՝ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նա­խա­գահ Ար­մեն Գրի­գո­րյա­նի հար­սա­նի­քի ժա­մա­նակ և դրա հա­ջորդ օ­րը: Փա­շի­նյա­նը, կար­ծես թե, հակ­ված է հենց նրա թեկ­նա­ծու­թյա­նը, չնա­յած իմ­քայ­լա­կան­նե­րը խիստ տա­րա­կար­ծիք են այդ հար­ցի շուրջ: Թեև Ա­շոտ Ղու­լյանն այս պա­հին ակ­տի­վու­թյուն չի դրսևո­րում, բայց նա նույն­պես լուրջ ֆի­գուր կա­րող է դառ­նալ՝ ի­հար­կե ո­րոշ այլ ու­ժե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քում»,- ա­սաց «Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը: Նա ման­րա­մաս­նեց, որ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան եզ­րեր են փնտ­րում Ար­ցա­խի ՀՅԴ-ի կա­ռույ­ցը, Ա­շոտ Ղու­լյանն ու ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նը: Այս պա­հին փոր­ձում են հաս­կա­նալ՝ ինչ ձևա­չա­փով ու ան­գամ ցու­ցա­կով կա­րող են մաս­նակ­ցել:
«ՀՅԴ-ն հակ­ված է ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու ա­ռան­ձին իր ցու­ցա­կով, Մա­սիս Մա­յի­լյանն էլ կու­սակ­ցա­կան չէ, հետևին կանգ­նած քա­ղա­քա­կան ուժ չու­նի, հետևա­բար հա­վա­նա­կան է, որ ոչ թե միաս­նա­կան կամ դա­շին­քի տար­բե­րա­կով մաս­նակ­ցեն, այլ հա­մա­ձայ­նեց­ված ցու­ցա­կով: Թե ով ինչ պաշ­տո­նի կհա­վակ­նի կամ ինչ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ կլի­նեն, դեռ վաղ է ա­սել: Բայց այն, որ Ա­շոտ Ղու­լյա­նը հակ­ված է շա­րու­նա­կե­լու պաշ­տո­նա­վա­րու­մը որ­պես ԱԺ խոս­նակ, կաս­կա­ծից վեր է»,- ըն­դգ­ծեց մեր աղ­բյու­րը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ