Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Գիտ­նա­կա­նը չա­փից դուրս սկզ­բուն­քա­յին է, ա­զա­տա­միտ, նրան պետք չէ մոտ թող­նել երկ­րի խն­դիր­նե­րի լուծ­մա­նը»

«Գիտ­նա­կա­նը չա­փից դուրս սկզ­բուն­քա­յին է, ա­զա­տա­միտ, նրան պետք չէ մոտ թող­նել երկ­րի խն­դիր­նե­րի լուծ­մա­նը»
17.12.2019 | 01:50
Խա­ռը ժա­մա­նակ­ներ ենք ապ­րում։ ՈՒ թե­պետ կա­րո­ղա­ցանք մեր մեջ խեղ­դել ստ­րու­կի հո­գե­բա­նու­թյու­նը, «ո՛չ» ա­սել ան­ցյա­լին, բայց ինչ­պես ապ­րել դեռ հս­տակ չենք պատ­կե­րաց­նում: Խար­խա­փում ենք մեր փնտր­տուք­նե­րում։ Հայտ­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից մե­կու­կես տա­րի հե­տո էլ պարզ­վում է, որ հե­ղա­փո­խու­թյու­նը ա­վե­լի շատ թշ­նա­մի­ներ է «հա­վա­քագ­րում», քան բա­րե­կամ­ներ: ՈՒ­րեմն ինչ-որ բան այն չէ մեր հե­ղա­փո­խու­թյու­նում: Մինչ­դեռ զար­թոն­քի հզոր է­ներ­գիան, ճիշտ ուղ­ղոր­դե­լու դեպ­քում, կա­րող էր հրաշք­ներ գոր­ծել, ին­չին ա­կա­նա­տես ե­ղանք 88-ի տա­րի­նե­րին: Հի­մա պայ­քա­րը ա­վե­լի բարդ է, թաքն­ված` չգի­տես ով է քո թշ­նա­մին, ով՝ բա­րե­կա­մը։ ՈՒ հե­ղա­փո­խու­թյան թա­վիշն էլ աս­տի­ճա­նա­բար վե­րած­վում է ա­նա­պա­տի տա­տասկ­նե­րի: Պատ­մա­կան ինչ-որ օ­րի­նա­չա­փու­թյամբ դրանց ցա­վեց­նող ազ­դե­ցու­թյու­նը ա­ռա­ջին հեր­թին բա­ժին է հաս­նում ին­տե­լի­գեն­ցիա­յին, մաս­նա­վո­րա­պես, մեր օ­րե­րում, որ­քան էլ տա­րօ­րի­նակ է, գի­տա­տեխ­նի­կա­կա­նին, ո­րը «պո­լի­տի­կա­յով» զբաղ­վե­լու այն­քան էլ հա­վես չու­նի, ու լիո­վին բա­վա­րար­ված կլի­ներ, ե­թե ի­րեն օգ­նեին (գո­նե չխան­գա­րեին) երկ­րի տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը խիստ անհ­րա­ժեշտ գի­տա­տեխ­նի­կա­կան նո­րույթ­նե­րը ա­վար­տին հասց­նե­լու, դրան­ցով ար­դյու­նա­բե­րու­թյուն ստեղ­ծե­լու, նաև ար­տա­հա­նե­լու և ար­տերկ­րի հայ­րե­նա­կից­նե­րի հպար­տու­թյան գա­վա­թը միշտ լի պա­հե­լու, ո­րով­հետև ու­նենք «Made in Armenia» բրեն­դա­յին ապ­րան­քա­տե­սակ­նե­րը:
Չի ստաց­վում, շա­րու­նա­կում են ցա­վեց­նել` նաև բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան լծակ­նե­րով, քեզ բա­նի տեղ չեն դնում... երկ­րի, մաս­նա­վո­րա­պես նրա տն­տե­սու­թյան զար­գաց­ման խն­դիր­նե­րի քն­նար­կում­նե­րում դու լու­սանց­քից դուրս ես: Եվ թե­պետ ու­նես երկ­րիդ շա­հե­րին ան­բա­սիր ծա­ռա­յե­լու, նրա գի­տա­տեխ­նի­կա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը բազ­մա­պատ­կե­լու, ոչ հե­ռու ան­ցյա­լի թա­լան­չի­նե­րի դեմ բա­ցա­հայտ պայ­քա­րի լավ փորձ, միևնույն է, կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը ինչ-որ գաղտ­նի, միայն ի­րենց հայտ­նի չա­փա­նիշ­նե­րով, քեզ չի նկա­տում, դու չկաս: Հե­ղա­փո­խու­թյան հետ տրա­մա­բա­նա­կան կապ չու­նե­ցող ի­րա­վի­ճակ­նե­րը քեզ ստի­պում են փնտ­րել պատ­ճառ­նե­րը, ա­ռա­ջադ­րել վար­կած­ներ: ՈՒ հան­գում ես այն վար­կա­ծին, որ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գին օ­բյեկ­տի­վո­րեն, անձ­նա­կան շա­հի ա­ռու­մով, ձեռն­տու չէ երկ­րի տն­տե­սու­թյու­նը տե­ղի ու­ժե­րով զար­գաց­նե­լը. ա­վե­լի հեշտ է ար­տերկ­րից վար­կեր վերց­նե­լը, վարկ տվո­ղի տեխ­նո­լո­գիան և տեխ­նի­կան ներկ­րե­լը, ու մեր գյու­ղա­ցու, բան­վո­րի աչ­քից հե­ռու, այն­տեղ, հե­ռա­վոր եվ­րո­պա­նե­րի, ա­մե­րի­կա­նե­րի կա­պի­տա­լիստ­նե­րի հետ «հա­մա­գոր­ծակ­ցե­լով» փող աշ­խա­տե­լը: Սա նոր մո­տե­ցում չէ, սա ան­ցած 30 տա­րի­նե­րի թա­լա­նի պատ­կերն է: Եվ ե­թե թեր­թենք «Ի­րա­տես»-ում ան­ցած տա­րի­նե­րին տպագր­ված Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի «Ին­ժե­նե­րի հի­շա­տա­կա­րա­նից» հոդ­վա­ծա­շա­րը, կտես­նենք բյու­ջեի, վար­կե­րի, դրա­մաշ­նորհ­նե­րի, երկ­րում գոր­ծող ձեռ­նար­կու­թյուն­նե­րի թա­լա­նի, նո­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի մի­տում­նա­վոր տա­պալ­ման մե­խա­նի­կան և կոնկ­րետ ան­ձինք ա­վե­լի պար­զո­րոշ կհայ­տն­վեն:
Բայց Հա­մա­զաս­պյա­նի հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը երկ­րի տն­տե­սու­թյու­նը նո­րա­րա­րա­կան մո­տե­ցում­նե­րով վե­րա­կանգ­նելն է, ու ա­ռաջ­նա­հեր­թը, է­ժան ռե­սուր­սով, ինչ­պի­սին մեր երկ­րին բա­ժին հա­սած արևի է­ներ­գիան է, ցածր ինք­նար­ժե­քով, շու­կա­յում մր­ցու­նակ, ար­տադ­րանք ստեղ­ծե­լը, ի­րաց­նելն ու հարս­տա­նալն է: Հան­րու­թյա­նը հայտ­նի են Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի արևա­յին հե­ղի­նա­կում­նե­րը գյու­ղատն­տե­սա­կան մթերք­նե­րի ջրազ­րկ­ման, ա­ռան­ձին ու­տեստ­նե­րի արևա­յին պատ­րաստ­ման, տու­րիս­տա­կան էկ­զո­տիկ մի­ջա­վայ­րեր, ո­րոն­ցից նշա­նա­կա­լին Սևա­նա լճին կից կա­ռուց­վող արևի է­ներ­գիա­յով գրե­թե կլոր տա­րին տա­քաց­վող փոք­րա­չափ ջրա­վա­զան­ներն են, ո­րոնք կա­րող են ընդ­լայ­նել լո­ղի շր­ջա­նը, Հա­յաս­տան հրա­վի­րե­լով նաև աշ­խար­հի «մոր­ժե­րին»: Սա­կայն, իմ կար­ծի­քով, Հա­մա­զաս­պյա­նի արևա­յին հե­ղի­նա­կում­նե­րի կի­րառ­ման բնա­գա­վառ­նե­րը դեռ լրիվ բա­ցա­հայտ­ված չեն. մաս­նա­վո­րա­պես դրան­ցով փող աշ­խա­տե­լու, հարս­տա­նա­լու գործ­նա­կա­նում ան­սահ­ման հնա­րա­վո­րու­թյուն­ներ կան տա­վա­րա­բու­ծու­թյան, հատ­կա­պես լեռ­նա­յին, նա­խա­լեռ­նա­յին, սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րում: Դա­տեք ինք­ներդ. հատ­կա­պես այդ շր­ջան­նե­րում ու­նենք արևի է­ներ­գիա­յի գործ­նա­կա­նում զրո­յա­կան ար­ժե­քով ան­սահ­ման պա­շար­ներ` է­ժան վա­ռե­լա­նյութ, ու­նենք ա­նաս­նա­կե­րի հա­մար պի­տա­նի հա­րյուր­հա­զա­րա­վոր հեկ­տար­նե­րի հաս­նող չօգ­տա­գործ­վող ա­րոտ­ներ, հո­ղա­տա­րածք­ներ, ո­ռոգ­ման ջրի պա­հան­ջար­կի քա­ռա­պա­տիկ ա­վել­ցուկ, ո­րը մեր ա­պաշ­նոր­հու­թյան պատ­ճա­ռով ա­նար­գել «փախ­չում» է Թուր­քիա, Ադր­բե­ջան, Վրաս­տան՝ ա­մեն տա­րի մեզ կանգ­նեց­նե­լով ե­րաշ­տի և Սևա­նը դա­տար­կե­լու փաս­տի ա­ռաջ, ու­նենք ա­նաս­նա­պա­հու­թյան տեխ­նո­լո­գիա­կան գոր­ծըն­թաց­նե­րում, ինչ­պի­սիք են վա­րա­կա­զերծ­ված, գրա­նու­լաց­ված և հե­ղուկ օր­գա­նա­կան պա­րար­տա­նյու­թե­րի, բիո­հու­մու­սի, անձրևոր­դե­րից սպի­տա­կու­ցա­յին խտա­նյու­թի, հիդ­րո­պո­նիկ ե­ղա­նա­կով գա­րուց կե­րա­յին կա­նաչ զանգ­վա­ծի պատ­րաստ­ման (ին­չը ե­րաշտ տա­րի­նե­րի փր­կու­թյունն է), դաշ­տա­վա­րու­թյան, ան­տա­ռի թա­փուկ­նե­րից և այր­վող զի­բի­լից գո­մաղ­բի (որ­պես կա­պակ­ցող նյութ) անն­շան կի­րառ­մամբ, վա­ռե­լա­նյու­թի ար­տադ­րու­թյուն­ներ, ո­րոնք կու­նե­նան ա­վե­լի ցածր ինք­նար­ժեք, հետևա­բար կբե­րեն մեծ շա­հույթ, ե­թե կա­րո­ղա­նանք օգ­տա­գոր­ծել Հա­մա­զաս­պյա­նի արևա­յին հե­ղի­նա­կում­նե­րը: Բայց դա չենք ա­նում, ու տե­սեք ինչ ու­նենք. ԱՎԾ-2018 վիճ­տե­ղե­կագ­րի հա­մա­ձայն վեր­ջին 5 տա­րում, շա­հույ­թի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով, տա­վա­րա­բու­ծու­թյան ո­լոր­տը լքել է 40000 ա­նաս­նա­պահ, տա­վա­րի գլ­խա­քա­նա­կը հա­մայ­նա­վա­րա­կան (1981 թ.) տա­րի­նե­րի հետ հա­մե­մա­տած կր­ճատ­վել է 23 տո­կո­սով: Նույն տե­ղե­կագ­րի հա­մա­ձայն տա­վա­րա­բու­ծու­թյամբ զբաղ­վող­նե­րի 85 տո­կո­սը, 680 000 շունչ (170 հազար տն­տե­սու­թյուն), աղ­քա­տու­թյան շե­մին են, պատ­րաստ ար­տա­գաղ­թի: ՈՒ հի­մա, աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յա­նը (19.10. 2019 թ. ա­սու­լի­սի հա­վաստ­մամբ) «…օր­վա կա­րիք­նե­րին չբա­վա­րա­րող ի­րենց շատ ցածր ե­կա­մու­տը ա­վե­լաց­նե­լու հա­մար…» 1000 ա­նաս­նա­պահ ըն­տա­նի­քի ո­րո­շել է ի­րենց տն­տե­սում­նե­րի հաշ­վին հատ­կաց­նել 500 դո­լա­րի ա­ջակ­ցու­թյուն: Իսկ դրա կա­րիք ու­նե­ցող­նե­րը, միայն տա­վա­րա­բու­ծու­թյան ո­լոր­տում, ինչ­պես ար­դեն աս­վեց, մեր բնակ­չու­թյան գրե­թե 25 տո­կոսն են: Չգի­տես ինչ ա­սես, կան ար­քա­յա­վա­յել ապ­րե­լու բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ռե­սուրս­նե­րը, ո­րոնց մի մա­սը հենց Հա­մա­զաս­պյա­նի ձեռ­քե­րում է, բայց հա­մա­կար­գը անդ­րդ­վե­լի է։ «Գիտ­նա­կա­նը չա­փից դուրս սկզ­բուն­քա­յին է, ա­զա­տա­միտ, նրան պետք չէ մոտ թող­նել երկ­րի խն­դիր­նե­րի լուծ­մա­նը»: ՈՒ այս­պես էլ հե­րո­սա­բար պայ­քա­րում ենք` գործ­նա­կա­նում զրո­յա­կան ար­դյուն­քով: Ապ­րի­լի 4-ին վար­չա­պե­տը հաս­տա­տեց տա­վա­րա­բու­ծու­թյան զար­գաց­ման նոր ծրա­գի­րը, ո­րի հա­մար բյու­ջեից հատ­կաց­վեց 5 մլրդ դրամ, մո­տա­վո­րա­պես տասն­հինգ մի­լիարդ էլ, հա­մա­ֆի­նան­սա­վոր­մամբ, պետք է ներդ­նեն գյու­ղա­ցի­նե­րը: Ամ­բողջ խն­դիրն այն է, որ հա­մա­ֆի­նան­սա­վոր­մամբ նվա­զա­գույ­նը 18 մլն դրամ ներդ­նող գյու­ղա­ցին չգի­տի, թե երբ և որ­քան կլի­նի իր շա­հույ­թը, որ կա­րո­ղա­նա փա­կել վար­կե­րը: Նա­խագ­ծող­նե­րը ի­րենք էլ դա չգի­տեն, բայց գյու­ղա­ցուն հրամց­նում են նա­խա­գի­ծը, հում, ան­հե­թեթ նա­խա­գի­ծը: Ո­րի ի­րա­կան ար­ժե­քը դեկ­տեմ­բե­րի 5-ի կա­ռա­վա­րու­թյան նիս­տում ներ­կա­յաց­րեց վար­չա­պե­տը` «կո­վե­րը պառ­կած են գո­մաղ­բա­մե­զի մեջ (ո­րով­հետև վե­րաց­րել են գո­մաղ­բառ­վակ­նե­րը), խա­թար­ված է օ­դա­փո­խա­նա­կու­թյու­նը` այս պայ­ման­նե­րում մթե­րատ­վու­թյան աճ չի լի­նի, և, վեր­ջա­պես, ու՞մ եք խա­բում, այդ տի­պի կո­վա­նո­ցը ո­րա­կե­լով «խե­լա­ցի»: Սրանք վար­չա­պե­տի` ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րին ուղղ­ված խոս­քերն են: Այս թե­րու­թյուն­նե­րը կա­րող էին և չլի­նել, ե­թե է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րին ուղղ­ված խնդ­րի ա­ռար­կա իմ դի­մում­նե­րը, «Ի­րա­տես»-ում հրա­պա­րակ­ված հոդ­ված­նե­րը քն­նու­թյան առն­վեին, ե­թե այդ նա­խա­րա­րու­թյան կազ­մում նե­րառ­ված, գյու­ղատն­տե­սու­թյան նախ­կին նա­խա­րա­րու­թյան չի­նով­նիկ­նե­րը, կա­տա­րեին ի­րենց նա­խա­րա­րի ո­րո­շու­մը, մեր ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը` Հա­մա­զաս­պյա­նի մշա­կում­նե­րի նե­րառ­մամբ, օգ­տա­գոր­ծե­լու մա­սին, ե­թե նա­խա­րա­րու­թյան տե­ղե­կատ­վու­թյան բա­ժի­նը ղե­կա­վա­րու­թյա­նը տե­ղյակ պա­հեր Բե­լա­ռու­սի նա­խա­գա­հի զայ­րա­լից քն­նա­դա­տու­թյա­նը, նմա­նա­տիպ կո­վա­նոց այ­ցե­լե­լու տե­սա­նյու­թով: Ե­թե... ե­թե... ե­թե…
13.12. 2019 թ. կա­ռա­վա­րու­թյան նիս­տում վար­չա­պե­տը հս­տակ ա­սաց` հա­մա­կար­գը դի­մադ­րում է հե­ղա­փո­խու­թյա­նը։ Ա­սել կու­զե՝ երկ­րում սա­բո­տաժ է: Ի՞նչ ակն­կա­լիք­ներ պետք է ու­նե­նա այս ի­րա­վի­ճա­կից ամ­բողջ կյան­քը արևա­յին հե­ղի­նա­կում­նե­րին նվի­րած, մե­ծա­տա­ռե­րով քա­ղա­քա­ցի, գիտ­նա­կան Վա­հան Հա­մա­զաս­պյա­նը:
Հ. Գ. 1. «Խե­լա­ցի» նոր գո­մի տե­րե­րին հա­յրա­բար ու­զում եմ հու­շել՝ ե­թե գո­մաղ­բի հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կը չփոխ­վի, ա­պա ձմ­ռան ցր­տե­րին ա­նաս­նա­շեն­քի հա­տա­կը կվե­րած­վի սա­հա­դաշ­տի և ան­կապ պահ­ված­քի պայ­ման­նե­րում ա­կա­նա­տես կլի­նենք տա­վա­րի սա­հան­կում­նե­րին դրա­նից բխող հետևանք­նե­րով:

Ստյո­պա ԽՈ­ՅԵՑ­ՅԱՆ
Հ. Գ. 2. Ո­լոր­տի ղե­կա­վար­նե­րին` նա­խագ­ծում կան բազ­մա­թիվ այլ թե­րու­թյուն­ներ և բաց­թո­ղում­ներ, ե­թե ցան­կա­նում եք շտ­կել դրանք, օգ­տա­գոր­ծել ժա­մա­նա­կա­կից, ար­դյու­նա­վետ նո­րույթ­ներ, ա­պա պա­րոն Հա­մա­զաս­պյա­նը և ես պատ­րաստ ենք ա­ջակ­ցե­լու:
Հ. Գ. 3. Կա­ռա­վար­ման մա­կար­դա­կի փոր­ձար­կում­նե­րով գո­մաղ­բի մշակ­ման և կի­րառ­ման ա­ռա­ջարկ­վող տեխ­նո­լո­գիան բարձ­րաց­նում է բեր­քատ­վու­թյու­նը 25-30 տո­կո­սով, ար­տադ­րան­քի շա­հու­թա­բե­րու­թյան մա­կար­դա­կը 31,2 տո­կոս է:
Հ. Գ. 4. Սկզ­բուն­քո­րեն, նաև էս­քի­զա­յին նա­խագ­ծե­րով, լուծ­վել է կա­մա­վո­րու­թյան մո­տե­ցու­մով ա­նաս­նագլ­խա­քա­նա­կը, սե­փա­կա­նաշ­նորհ­ված հո­ղակ­տոր­նե­րը կենտ­րո­նաց­նե­լու տե­ղի պայ­ման­նե­րին հա­մա­պա­տաս­խան, մի­ջին խավ ձևա­վո­րող, խո­շո­րաց­ված ա­նաս­նա­շեն­քե­րի (ֆեր­մա­նե­րի) ստեղծ­ման խն­դի­րը:
Դիտվել է՝ 2035

Մեկնաբանություններ