Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եվրա­գա­վաթ­նե­րում սպաս­վե­լիք գար­նա­նա­յին ինտ­րիգ­նե­րը

Եվրա­գա­վաթ­նե­րում սպաս­վե­լիք գար­նա­նա­յին ինտ­րիգ­նե­րը
20.12.2019 | 01:41

Դեկ­տեմ­բե­րի 16-ին ՈՒԵ­ՖԱ-ի շտաբ-բնա­կա­րա­նում (Շվեյ­ցա­րիա, Նիոն) կա­յա­ցել են ֆուտ­բո­լի Չեմ­պիոն­նե­րի ու Եվ­րո­պա­յի լի­գա­նե­րի փլեյ օ­ֆի վի­ճա­կա­հա­նու­թյուն­նե­րը: Ընդ­հա­նու­րի մեջ փոր­ձենք ներ­կա­յաց­նել ա­մե­նա­հե­տաքր­քիր բա­ժա­նում­նե­րը, ա­ռա­վել ինտ­րի­գա­յին զույ­գե­րը:

ՉԵՄ­ՊԻՈՆ­ՆԵ­ՐԻ ԼԻ­ԳԱ
Վի­ճա­կա­հա­նու­թյա­նը մաս­նակ­ցել են ութ խմ­բե­րի հաղ­թող ու դրան­ցում երկ­րորդ տեղ գրա­ված թի­մե­րը: Մեկ ու­թե­րոր­դում չէին կա­րող ի­րար հետ մր­ցակ­ցել նույն լի­գան, ինչ­պես նաև խմ­բա­յին փու­լի նույն խմ­բում հայ­տն­ված թի­մե­րը: Զույ­գեր են կազ­մել Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան» ու «Պա­րի Սեն Ժեր­մե­նը», Մադ­րի­դի «Ռեալն» ու «Ման­չեստր Սի­թին», «Ա­տա­լան­տան» ու «Վա­լեն­սիան», «Աթ­լե­տի­կոն» ու «Լի­վեր­պու­լը», «Չել­սին» ու «Բա­վա­րիան», «Լիոնն» ու «Յու­վեն­տու­սը», «Տո­տեն­հեմն» ու «Լայպ­ցի­գը», «Նա­պո­լին» ու «Բար­սե­լո­նը»: Այս­տեղ մի­ջան­կյալ մի բան էլ նկա­տենք ու նոր անց­նենք ա­ռաջ: Ե­թե ու­շա­դիր հետևե­ցիք փլեյ օ­ֆում հայ­տն­ված­նե­րին, դրանք բա­ցա­ռա­պես ներ­կա­յաց­նում են եվ­րո­պա­կան հինգ թոփ ա­ռաջ­նու­թյուն­նե­րը: Նկա­տենք, որ զույ­գեր կազ­մած­նե­րից յու­րա­քան­չյուրն ինք­նին հե­տաքր­քիր է ու յու­րա­քան­չյու­րում սպաս­վում է կե­նաց-մա­հու պայ­քար, սա­կայն բո­լոր դեպ­քե­րում կու­զե­նա­յինք ա­ռանձ­նաց­նել հատ­կա­պես եր­կու­սին:
Պրե­միեր լի­գա­յում ա­վե­լի քան վս­տա­հո­րեն չեմ­պիո­նու­թյան ու­ղին բռ­նած «Լի­վեր­պու­լը», որ նաև եվ­րո­պա­կան թիվ մեկ խա­ղար­կու­թյան գոր­ծող չեմ­պիոնն է, մր­ցե­լու է լա լի­գա­յի ըն­թա­ցիկ ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նը ոչ լա­վա­գույնս անց­կաց­նող Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կո­յի» հետ: Ե­թե ներ­քին ա­ռաջ­նու­թյուն­նե­րում մաս­նակ­ցու­թյան ո­րա­կի ա­ռու­մով այս թի­մե­րը սկզ­բուն­քո­րեն հա­կա­դիր բևեռ­ներ են ներ­կա­յաց­նում, փո­խա­րե­նը գրե­թե նույ­նա­կան են Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խմ­բա­յի­նում ու­նե­ցած մաս­նակ­ցու­թյան ա­ռու­մով: Ա­մեն ինչ չէ, որ այս­տեղ «մեր­սի­սայդ­ցի­նե­րի» հա­մար միան­շա­նակ դա­սա­վոր­վեց. վե­ցից հաղ­թե­ցին չոր­սում՝ ու­նե­նա­լով մե­կա­կան պար­տու­թյուն ու ոչ-ո­քի: Մադ­րիդ­ցի­ներն ա­վե­լի վատ ար­դյունք ցույց տվե­ցին. հաղ­թե­ցին ե­րե­քում, կրե­ցին եր­կու պար­տու­թյուն, ու­նե­ցան մեկ ոչ-ո­քի:
Մեր կար­ծի­քով ա­ռանձ­նա­հա­տուկ հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող երկ­րորդ զույ­գը «Ռեալ»-«Ման­չեստր Սի­թին» է: Ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում չեմ­պիո­նու­թյան պայ­քա­րից կար­ծես թե ձեռ­քե­րը լվա­ցած ու հետ քաշ­ված «քա­ղա­քաբ­նակ­նե­րը», ինչ­պես հայ­տա­րա­րել է նրանց գլ­խա­վոր մար­զիչ Խո­սեպ Գվար­դիո­լան, կա­րող են ամ­բող­ջա­պես ծան­րա­նալ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի վրա: Նրանք խմ­բա­յի­նում եր­կու «վրի­պում» են ու­նե­ցել, այն էլ ոչ-ո­քի­նե­րի տես­քով: Խմ­բա­յի­նը հաղ­թա­հա­րելն այն­քան էլ հեշտ չե­ղավ շա­րու­նակ­վող ճգ­նա­ժա­մի մեջ գտն­վող «ար­քա­յա­կա­նի» հա­մար, ո­րը չկա­րո­ղա­ցավ հար­ցե­րը լու­ծել ա­ռանց բար­դու­թյուն­նե­րի: Սա­կայն սրա­նից զատ «սե­րուց­քա­յին­նե­րի» պա­րա­գա­յում մի այլ գոր­ծոն էլ կա. չեմ­պիո­նու­թյան հա­մար կռիվ են տա­լիս «Բար­սե­լո­նի» հետ, իսկ սա լրա­ցու­ցիչ ջանք ու ե­ռանդ, հա­վե­լյալ ու­ժեր է պա­հան­ջում, այն էլ ոչ միայն ֆի­զի­կա­կան:
Սա­կայն մինչև Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յին հրա­ժեշտ տալն ա­սենք, որ վե­րը հի­շա­տակ­ված այս եր­կու զույ­գով չի ա­վարտ­վում հան­դի­սա­տե­սին սպաս­վող լար­վա­ծու­թյու­նը: Այս­տեղ Դորտ­մու­դի «Բո­րու­սիա»-«Պա­րի Սեն Ժեր­մեն» դի­մա­կա­յու­թյուն կա, որ­տեղ փլե­յօ­ֆյան ո­րա­կա­վո­րու­մը թեթևո­րեն ան­ցած ֆրան­սիա­կան ա­կում­բի կող­քին խմ­բա­յի­նը մեծ ճռ­ռո­ցով հաղ­թա­հա­րած դորտ­մունդ­ցի­ներն են (նրանք փլեյ օ­ֆում են հայ­տն­վել շնոր­հիվ այն բա­նի, որ «Բար­սե­լո­նը» ան­հաղ­թա­հա­րե­լի ար­գել­քի պես կանգ­նեց «Ին­տե­րի» ճա­նա­պար­հին):
Քա­նի որ այս­տեղ կա­մա թե ա­կա­մա հի­շա­տա­կե­ցինք «Բար­սե­լո­նին», մի եր­կու խոսք էլ ա­սենք նրա ու նրա զույ­գի մա­սին: Ի դեմս խա­ղար­կու­թյան գլ­խա­վոր ֆա­վո­րիտ­նե­րից մե­կի՝ «Նա­պո­լին» չա­սենք ինչ զո­րու­թյան մր­ցա­կից է ստա­ցել, իսկ ա­վան­դա­պես Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում վս­տա­հո­րեն հան­դես ե­կող «Բա­վա­րիա­յի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում (ի մի­ջի այ­լոց խմ­բա­յինն ա­ռանց պար­տու­թյան ան­ցած միակ թի­մը) պի­տի որ «Չել­սին» լր­ջա­գույն խն­դիր­ներ ու­նե­նա: Հա­վե­լենք, որ մեկ ու­թե­րոր­դի ա­ռա­ջին հան­դի­պում­նե­րը լի­նե­լու են փետր­վա­րի 18-19, 25-26-ին, պա­տաս­խան դի­մա­կու­թյուն­նե­րը՝ մար­տի 10-11, 17-18-ին:
ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՅԻ ԼԻ­ԳԱ
Եվ­րո­պա­յի լի­գա­յի փլե­յօ­ֆյան խա­ղար­կու­թյու­նը սկս­վում է 1/16 եզ­րա­փակ­չից, զույ­գե­րի կազմ­ման Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի նույն սկզ­բունք է ե­ղել վի­ճա­կա­հա­նու­թյան հիմ­քում, ուս­տի չկրկ­նենք:
Այս­տեղ ա­ռանձ­նա­հա­տուկ հե­տաք­րք­րու­թյուն են ներ­կա­յաց­նում այն զույ­գե­րը, որ­տեղ ընդգրկված են Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի 1/8 եզ­րա­փա­կիչ դուրս գալ չկա­րո­ղա­ցած թի­մե­րը: Դրանք «Ին­տերն» ու «Ա­յաքսն» են: Ա­ռա­ջի­նի մր­ցա­կիցն է լի­նե­լու «Լու­դո­գո­րե­ցը», երկ­րոր­դի­նը՝ «Խե­տա­ֆեն»: Սա­կայն այս մր­ցաշր­ջա­նում ու­նի­կալ դեպք է գրանց­վել անգ­լիա­կան ֆուտ­բո­լի հա­մար. տասն­մեկ տար­վա ընդ­մի­ջու­մից հե­տո խմ­բա­յին փու­լին մաս­նակ­ցած մա­ռախ­լա­պատ Ալ­բիո­նի բո­լոր թի­մե­րը, իսկ դրանք ութն են, դուրս են ե­կել փլեյ օֆ:
Չգտ­նե­լով բո­լոր զույ­գե­րը ներ­կա­յաց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը (մենք դա կա­նենք ա­վե­լի ուշ շր­ջա­նի մաս­նակ­ցու­թյուն­նե­րից)՝ ա­սենք միայն, որ 1/16 եզ­րա­փակ­չի ա­ռա­ջին խա­ղե­րը կկա­յա­նան փետր­վա­րի 20-ին, պա­տաս­խան­նե­րը՝ փետր­վա­րի 27-ին:
ԲՈՒՆ­ԴԵՍ­ԼԻ­ԳԱ­ՅՈՒՄ ԿՐ­ՔԵ­ՐԻ ՓՈ­ԹՈ­ՐԻԿ Է
Տար­բեր ի­րո­ղու­թյուն­նե­րի բե­րու­մով եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի ա­ռաջ­նու­թյուն­նե­րը ա­մե­նու­րեք չէ, որ նույն ըն­թաց­քի մեջ ե­ղան։ Ամ­բող­ջա­կան տուր ֆիքս­վել է լոկ բուն­դես­լի­գա­յում, սկու­դե­տեն ու­նե­ցել է 17-րդ տու­րի սոսկ եր­կու հան­դի­պում, լա լի­գա­յում խա­ղարկ­վել է հոկ­տեմ­բեր ամ­սից հե­տաձգ­ված «Բար­սե­լոն»-Մադ­րի­դի «Ռեալ» դի­մա­կա­յու­թյու­նը։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Տու­րից տուր ա­վե­լի ու ա­վե­լի ինտ­րի­գա­յին է դառ­նում բուն­դես­լի­գա­յի ա­ռաջ­նու­թյու­նը, որ­տեղ եր­բեմ­նի ու ա­վան­դա­կան հե­ղի­նա­կու­թյուն­նե­րի մերժ­ման, նրանց դիր­քե­րի սա­սան­ման ի­րո­ղու­թյուն­նե­րի քիչ չենք բախ­վում ու դա, որ­պես կա­նոն, ա­մեն մի նոր տու­րի ա­վար­տից հե­տո։ Հե­տաք­րք­րա­կան է, որ ա­ռան­ձին վերց­րած մեկ դի­մա­կա­յու­թյան շր­ջա­նա­կում հան­դիպ­ման իքս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մր­ցակ­ցու­թյու­նը վս­տա­հո­րեն շա­հող թի­մը կա­րող է այն­պի­սի փո­խա­կեր­պում ապ­րել, որ հետևան­քը լա­վա­գույն դեպ­քում լի­նում է ոչ-ո­քին։
Աս­վա­ծի տի­պիկ օ­րի­նակ է նա­խոր­դի տու­րից լի­դե­րու­թյու­նը Մյոն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիա­յից» խլած, հեր­թա­կա­նում դորտ­մունդ­ցի­նե­րի հետ ար­տագ­նա­յում հա­րա­բե­րու­թյուն­ներ պար­զած «Լայպ­ցի­գը»։ Հան­դիպ­ման ա­ռա­ջին կե­սի ա­վար­տից հե­տո լու­սա­տախ­տա­կին 2։0 հա­շիվն էր հօ­գուտ տան­տե­րե­րի, իսկ խա­ղի ըն­թաց­քը հու­շում էր, որ հյու­րերը տրա­մա­բա­նո­րեն չեն կա­րո­ղա­նա­լու խու­սա­փել ջախ­ջա­խիչ պար­տու­թյու­նից։ Եվ ինչ։ Երկ­րորդ խա­ղա­կե­սում դաշտ է մտ­նում ո­րա­կա­պես նոր «Լայպ­ցիգ», ու ըն­դա­մե­նը վեց րո­պեի ըն­թաց­քում հա­վա­սար­ված է խա­ղի հա­շի­վը, իսկ դի­մա­կա­յու­թյան ըն­թացքն ար­դեն սկ­սում է գու­ժել տան­տե­րե­րին սպա­սե­լիք պար­տու­թյու­նը։ Վերջ­նա­հաշ­վում գրանց­վում է 3։3 հա­շիվ, «Լայպ­ցի­գը» շա­րու­նա­կում է ար­դեն 34 միա­վո­րով մնալ ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում, իսկ նա­խորդ տու­րի ար­դյուն­քով եր­րորդ հո­րի­զո­նա­կան բարձ­րա­ցած Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան» 30 միա­վո­րով մեկ սանդ­ղա­կի հետ­քայլ կա­տա­րեց՝ մնա­լով երկ­րի գոր­ծող փոխ­չեմ­պիո­նից նույն չորս նիշ հե­ռա­վո­րու­թյան վրա։
Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա»-«Լայպ­ցիգ» դի­մա­կա­յու­թյան ոչ-ո­քին ա­ռա­վել քան ձեռն­տու ե­ղավ Մյոն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիա­յի» հա­մար, ո­րը սե­փա­կան հար­կի տակ ըն­դու­նել էր ա­ռաջ­նու­թյան հետ­նա­պահ «Պա­դեր­բոռ­նին» ու ար­ձա­նագ­րել եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ հաղ­թա­նակ։ Հա­վա­քած միա­վոր­նե­րի քա­նա­կով գլադ­բախ­ցի­նե­րը հա­վա­սար­վե­ցին «Լայպ­ցի­գին», սա­կայն պար­տադր­ված են մնա­լու երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում, քա­նի որ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րը հո­գուտ երկ­րի գոր­ծող փոխ­չեմ­պիո­նի են։
Ոչ պա­կաս սկզ­բուն­քա­յին մր­ցա­վեճ ծա­վալ­վեց և «Ֆրայ­բուրգ»-«Բա­վա­րիա» դի­մա­կա­յու­թյու­նում, որ­տեղ մինչև մր­ցա­վա­րի հա­վե­լած ժա­մա­նա­կը լու­սա­տախ­տա­կի վրա խփած գո­լե­րի հա­վա­սա­րու­թյուն էր։ Հենց հա­վե­լյա­լում էլ ե­ղան հան­դիպ­ման դրա­մա­տիկ ել­քը պայ­մա­նա­վո­րած զար­գա­ցում­նե­րը։ Մյուն­խեն­ցի­նե­րին նախ ա­ռաջ մղեց Զիրկ­զեն, ու երբ կորց­րա­ծը վե­րա­կանգ­նե­լու հա­մար տան­տե­րե­րը խե­լա­կո­րույս պոկ­վե­ցին ա­ռաջ, նրանց պաշտ­պա­նա­կան ռե­դուտ­նե­րի նոս­րա­ցու­մից հյու­րե­րը ևս մեկ ան­գամ օգտ­վե­ցին՝ ձևա­կեր­պե­լով հան­դիպ­ման վերջ­նա­կան 3։1 հա­շի­վը։ Սա «Բա­վա­րիա­յին» հնա­րա­վո­րու­թյուն տվեց 30 միա­վո­րով բարձ­րա­նա­լու եր­րորդ հո­րի­զո­նա­կան։ Նշենք, որ այ­նուա­մե­նայ­նիվ պար­տու­թյու­նը 25 միա­վոր ու­նե­ցող «Ֆրայ­բուր­գին» դուրս չմ­ղեց ա­ռա­ջին վե­ցյա­կից։
«Վոլ­ֆս­բուրգ»-«Շալ­կե» մր­ցա­վե­ճում վեր­ջինս չկա­րո­ղա­ցավ մինչև վերջ պա­հել հաղ­թա­կան հա­շիվն ու ստիպ­ված բա­վա­րար­վեց ոչ-ո­քիով՝ 1։1։ Այն 29 միա­վո­րով հին­գե­րորդ տե­ղում է։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Կա­յա­ցավ այն­քան եր­կար սպաս­ված «Բար­սե­լոն»-Մադ­րի­դի «Ռեալ» էլ կլա­սի­կոն, որ հե­տաձգ­վել էր կա­տա­լո­նյան մայ­րա­քա­ղա­քը հա­մա­կած հայտ­նի քա­ղա­քա­կան հու­զում­նե­րի պատ­ճա­ռով։ Հան­դի­պումն ու­նե­ցել է գո­լա­զուրկ ա­վարտ, սա­կայն հա­վա­տա­րիմ իր բարձր կար­գին, ե­ղել է դի­տար­ժան, սուր պայ­քա­րով լե­ցուն, որ­տեղ հա­վա­սա­րա­պես հաղ­թա­նա­կի էր ար­ժա­նի յու­րա­քան­չյուր կողմ, բայց ոչ եր­բեք պար­տու­թյան։ Հարկ հա­մա­րենք նշել, որ վեր­ջին տաս­նյոթ տար­վա մեջ ա­ռա­ջին ան­գամ է, որ հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի այս գրանդ ա­կումբ­նե­րի մր­ցակ­ցու­թյու­նում չի գրանց­վում դար­պա­սի գրա­վում։ 17-րդ տու­րի ար­դյուն­քով պահ­պան­վել է ստա­տուս քվոն. եր­կու թի­մերն էլ ու­նեն 36 միա­վոր, կի­սում են ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կա­նը, ի հա­շիվ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի ա­ռա­ջին տե­ղում է կա­տա­լո­նյան ա­կում­բը։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Վե­րը հի­շա­տակ­ված եր­կու հան­դի­պու­մից ար­ձա­գան­քենք միայն մե­կին, քա­նի որ այս ձևա­չա­փով մա­տուց­վող նյու­թե­րում մեր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են եվ­րո­պա­կան խա­ղար­կու­թյուն­ներ հա­նող տե­ղե­րում գտն­վող թի­մե­րի մաս­նակ­ցու­թյամբ հան­դի­պում­նե­րը։ Եվ այս­պես՝ ար­տագ­նա­յում «Յու­վեն­տու­սը» մր­ցել է «Սամպ­դո­րիա­յի» հետ ու հաղ­թել 2։1 հաշ­վով։ Թու­րին­ցի­նե­րից գո­լե­րը հե­ղի­նա­կել են Դի­բա­լան ու Ռո­նալ­դուն։ Այս հաղ­թա­նա­կը «ծեր սի­նյո­րա­յին» ա­պա­հո­վել է տեղ ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում ու նա այն­տեղ կմ­նա այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ իր հեր­թա­կա­նը չի անց­կաց­րել այս պա­հի դրու­թյամբ երկ­րի գոր­ծող չեմ­պիոն­նե­րից ե­րեք միա­վո­րով հետ մնա­ցող «Ին­տե­րը»։
ԵԶ­ՐԱ­ՓԱԿ­ՉՈՒՄ՝ «ԼԻ­ՎԵՐ­ՊՈՒԼ»-«ՖԼԱ­ՄԵՆ­ԳՈ»
Աշ­խար­հի ֆուտ­բո­լի ա­կում­բա­յին ա­ռաջ­նու­թյան կի­սաեզ­րա­փակ­չի վեր­ջին վայր­կյան­նե­րին գոլ հե­ղի­նա­կե­լով (Ռո­բեր­տո Ֆիր­մի­նո)՝ անգ­լիա­կան «Լի­վեր­պու­լը» 2։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նեց մեք­սի­կա­կան «Մոն­տե­րե­յին» ու դուրս ե­կավ եզ­րա­փա­կիչ։ Նշենք, որ հան­դիպ­ման ա­ռա­ջին գո­լի հե­ղի­նակն էլ է ե­ղել Յուր­գեն Կլո­պի ղե­կա­վա­րած հա­մույ­թը (Նա­բի Կեյ­տա)։ Եզ­րա­փակ­չում «մեր­սի­սայդ­ցի­նե­րի» մր­ցա­կի­ցը կլի­նի Լի­բեր­տա­դո­րե­սի գա­վա­թի տի­րա­կալ «Ֆլա­մեն­գոն»։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱՆ­ՅԱ­Ն

Դիտվել է՝ 4519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ