Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Էվերեստն առաջին անգամ էլեկտրամեքենա է նվաճել

Էվերեստն առաջին անգամ էլեկտրամեքենա է նվաճել
21.12.2019 | 12:54

Hyundai Kona քրոսովերն աշխարհում առաջին էլեկտրամեքենան է, որ նվաճել է Էվերեստը: Այս մասին գրում է Motor.ru կայքը:
Հնդկական արտադրության ավտոմեքենան հասել է լեռան հյուսիսային բազային ճամբար, որը ծովի մակարդակից 5150 մետր բարձրության վրա է գտնվում:
«Մեքենայի ղեկին է եղել փորձառու լեռնագնաց Աջիթ Բաջաջն է եղել: Նա, ի դեպ, Հնդկաստանի՝ Հյուսիսային բևեռը նվաճած առաջին քաղաքացին է»,- գրում է աղբյուրը:

Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ