Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը

ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը
23.12.2019 | 23:36

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում մի քանի ժամ ընթանում էին ֆեդերացիայի նախագահի ու գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները:


Նախագահի պաշտոնի համար պայքարում էին 2 թեկնածուներ՝ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը և «Լոռի» ֆուտբոլային ակումբի ղեկավար, գործարար Թովմաս Գրիգորյանը: Կար նաև երրորդ թեկնածուն՝ «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, բայց նրա թեկնածությունը ներկայացրած «Անի» ֆուտբոլային ակումբը օրերս հայտարարեց, որ հանում է նրա թեկնածությունը և ընտրություններում աջակցելու է Արմեն Մելիքբեկյանին: Մինչ այս քվեարկություններին անցնելը ֆեդերացիան կասեցրեց այն կազմակերպությունների մասնակցությունը ֆեդերացիային, որոնց ֆուտբոլային գործունեություն չծավալելու պատճառով ներկայացրել էին անդամակցության սառեցման: Այդ կազմակերպությունների թիվը 11-ն էր, և նրանք քվեարկություններին չեն մասնակցի:

Դիտվել է՝ 2062

Մեկնաբանություններ