Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գևորգ Պետրոսյանը՝ ՍԴ նախագահի բնակարանի խուզարկության մասին

Գևորգ Պետրոսյանը՝ ՍԴ նախագահի բնակարանի խուզարկության մասին
24.01.2020 | 23:05

ՍԴ նախագահի նկատմամբ իշխանական շրջանակների ճնշումը շարունակվում է՝ Aysor.am-ին ասել է ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի տան խուզարկություններին:

«Ես ընդհանրապես ձեռնպահ եմ մնում իրավաահ մարմինների կողմից կոնկրետ դատավարական գործողություններին գնահատական տալուց, որովհետև դա նախ իրավական խնդիր է: Միշտ սպասում եմ՝ տեսնեմ, թե իրավական գործողություններն ինչ ընթացք են ունենում, նոր հնչեցնում եմ քաղաքական գնահատական, բայց չեմ կարող չասել՝ ակնհայտ է, որ ՍԴ նախագահի նկատմամբ իշխանական շրջանակների ճնշումը շարունակվում է, որը պատվաբեր չէ իրավական պետության, այդ թվում՝ ՀՀ համար, իսկ թե կոնկրետ ինչ նպատակով են արվում և ինչ արդյունք կարող են տալ, դա չեմ կարող ասել», - ասաց Պետրոսյանը: Նա ընդգծեց՝ զարմանալի է, թե ինչ են որոնել ՍԴ նախագահի տանն՝ ավելացնելով. «Հրայր Թովմասյանն այն մարդը չէ, որ երբևէ աչքի ընկած լինի հակաօրինական գործողություններով, հանցավոր արարքներով, ինչ-որ մեկի հանդեպ զենք գործադրելով: Որևէ բանով նա աչքի չի ընկել, էդ ի՞նչ են որոնում, սա է հետաքրքիր: Իմ կարծիքով՝ այսպիսով ավելի շատ շարունակում են հոգեբանական ճնշում ունենալ, որ հասնեն իրենց նպատակին: Իրենք տեսան, որ որևէ իրավական ճանապարհ այլևս չի մնացել Հրայր Թովմասյանից ազատվելու, հիմա սկսել են հոգեբանական միջոցներ գործադրել»:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ