Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ալեն Սիմոնյան. Դե քուանշ ուրեմն, կա 20 օր, որի ընթացքում առաջարկում եմ մանդատները վայր դնել

Ալեն Սիմոնյան. Դե քուանշ ուրեմն, կա 20 օր, որի ընթացքում առաջարկում եմ մանդատները վայր դնել
24.01.2020 | 23:16

Չի աշխատելու այդ մեխանիզմը, չի կարող այդպես լինել, որ մենք գանք այստեղ, ինչ-որ բաներ խոսենք, պայմանավորվենք, օրենքներից, պառլամենտարիզմից, հետո դուրս գանք այս դահլիճից ու «ֆիլմեր սարքենք»՝ Ազգային ժողովում ելույթների ժամին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` դիմելով ԲՀԿ-ին:

«Լավ, ֆիլմերը հլը հասկանալի է, բան չունեմ ասելու ինչ-որ ձևով պետք էր բացատրել որոշ պատգամավորների այս դահլիճում լինելը: Բայց գրել ստատուսներ և վիրավորել ինձ և իմ գործընկերներին, չի աշխատելու այս ձևը, պաշտոնապես հայտարարում եմ: Խոսքը Գևորգ Պետրոսյանի վերջին մտքի գոհարի մասին է, որ հերթական անգամ իր փայլատակումն է արել և վերջում ասել է, որ Ազգային ժողովը ցրելու տարբեր ձևեր կան և այդ ձևերից մեկը ԼՀԿ ու ԲՀԿխմբակցությունների մանդատների ամբողջական վայր դնելն է: Դե քուանշ ուրեմն, 20 օր ժամանակ կա»,- ասաց նա: Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը 656 ձայն է հավաքել՝ նշելով, որ դա էլ` Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո:


«Կա 20 օր, որի ընթացքում հնարավորության պարագայում առաջարկում եմ մանդատները վայր դնել, կամ դուրս գալ վերջնականապես այդ ոճից: Հանգիստ թողեք Ազգային ժողովը, Պետրոսյան Գևորգ, հանգիստ թողեք, բավական է, որովհետև մյուս բանի ժամանակ արձագանքները շարունակելու են լինել շատ և շատ ավելի խիստ։

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ