Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վախճանվել է ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը

Վախճանվել է ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը
24.01.2020 | 23:17

ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ հունվարի 24-ին 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Հովսեփի Ավագյանը: Ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 25-ին՝ ժամը 18.00-20.00-ը, «ՄԱՏՈՒՌ»-հոգեհանգստի սրահում (հասցե` Երևան, Ֆուչիկի 27/34, Մալայան հիվանդանոցի դիմաց): Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24) ժամը 12.00-13.30-ը:
Ռոբերտ Ավագյանը 1971-ից եղել է ԵՖԻ քվազիմեներանգ և բևեռացած ֆոտոնների լաբորատորիայի վարիչ, 2007-ից՝ գլխավոր գիտաշխատող։ 1991-1999-ին Գերմանիայում եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի խմբի ղեկավար։ 1999-ից Եվրոպական ֆիզիկոսների ընկերության խորհրդի անդամն էր, Լոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի արտոնյալ ֆիզիկոս։

1989-2007-ին եղել է Հայկական ֆիզիկոսների ընկերության նախագահ: Ակադեմիկոս Ավագյանի գիտական հետազոտությունները վերաբերում են փորձարարական ֆիզիկային, տարրական մասնիկների ֆիզիկային, միջուկային ֆիզիկային, բարձր էներգիայի ֆիզիկային, սպինային ֆիզիկային, ճառագայթումների ֆիզիկային, բևեռացված ֆոտոնային փնջերին: Ռոբերտ Ավագյանը ուսումնասիրել է β էլեկտրոնների բևեռացումը՝ կապված թույլ փոխազդեցություններում տարածական զույգության խախտման հետ։ 1970-ին Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչում Ռոբերտ Ավագյանի ղեկավարությամբ ստեղծվել է քվանտների քվազիմեներանգ բևեռացած փունջ։ Ստանֆորդի էլեկտրոնային արագացուցիչում (ԱՄՆ) 1979-ին առաջինն է դիտել բարձր էներգիայի կապուղավորված պոզիտրոնների ճառագայթումը։ Ուսումնասիրել է տարբեր բյուրեղներում բարձր էներգիայի էլեկտրոնների կապուղավորման ժամանակ առաջացող ճառագայթումը՝ օգտագործելով իր ստեղծած յուրահատուկ անկյունային հարաչափերով էլեկտրոնային փնջեր: 2003-ին Ռոբերտ Ավագյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ