Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գա­վա­թա­յին խա­ղերն ու...կո­րո­նա­վի­րու­սը

Գա­վա­թա­յին խա­ղերն ու...կո­րո­նա­վի­րու­սը
06.03.2020 | 02:11

Որ­քան էլ կո­րո­նա­վի­րուսն ա­նում է իր սև գոր­ծը, այ­դու­հան­դերձ դեռևս ո­րոշ ֆուտ­բո­լա­յին դի­մա­կա­յու­թյուն­ներ կա­յա­նում են, թե­պետ տագ­նա­պը գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի է մե­ծա­նում՝ ուժգ­նաց­նե­լով ան­հան­գս­տու­թյու­նը զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի նկատ­մամբ։

ԱՆԳ­ԼԻԱ
«Չել­սիի» հետ Անգ­լիա­յի գա­վա­թի մեկ ու­թե­րորդ եզ­րա­փակ­չին «Լի­վեր­պուլն» ըն­դա­ռաջ էր ե­կել վեր­ջին եր­կու ար­տագ­նա խա­ղում ու­նե­ցած նույն­քան պար­տու­թյան ծանր բե­ռով, թե­պետ դրան­ցից մեկն իսկ ար­դեն բա­վա­րար էր ե­ղա­ծի մա­սին խո­սե­լու որ­պես սեն­սա­ցիա­յի, քան­զի Յուր­գեն Կլո­պի սա­նե­րը (կա­րե­լի է ան­գամ ա­սել՝ ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րից) հա­նու­րին էին ապ­շան­քի մեջ գցել ան­պարտ խե­լա­հեղ մր­ցե­լույթ­նե­րի շար­քով, ի­րար հա­ջոր­դող ռե­կորդ­ներ գա­հըն­կեց ա­նե­լով:
Տրա­մա­բա­նո­րեն ֆուտ­բո­լա­սե­րը սխալ­ված չէր լի­նի են­թադ­րու­թյան մեջ, որ «ազն­վա­կան­նե­րի» հետ մր­ցա­վե­ճով «Լի­վեր­պու­լը» պար­տադր­ված էր պար­տու­թյուն­նե­րի շարքն ընդ­հա­տել, թե­պետ մե­դա­լի հա­կա­ռակ կողմն էլ կար՝ ան­ցած տա­րի «մեր­սի­սայդ­ցի­ներն» այդ­պես էլ չկարևո­րե­ցին գա­վա­թա­յին խա­ղե­րին մաս­նակ­ցու­թյունն ու ամ­բող­ջա­պես ծան­րա­ցան ներ­քին ա­ռաջ­նու­թյան, Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան վրա: Այն­պես որ գու­շա­կու­թյան հար­ցում ֆուտ­բո­լա­սե­րի չս­խալ­վե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը 50:50 էր՝ բուք­մեյ­քե­րա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի հա­մար փայ­լուն շանս խա­ղադ­րույք­ներ ա­նող­նե­րին հեր­թա­կան ան­գամ կլ­պե­լու հա­մար:
Հար­կավ այս խա­ղին ըն­դա­ռաջ հաշ­վարկ­նե­րի սե­փա­կան տար­բե­րակն ու­ներ և նա­խորդ եր­կու հան­դի­պում­նե­րը ձա­խո­ղած «Չել­սին», ո­րը մր­ցակ­ցից հա­վա­սա­րա­պես թե՛ գեր­մո­տի­վաց­ված խա­ղի ակն­կա­լիք կա­րող էր ու­նե­նալ, թե՛ ոչ, ին­չի մա­սին հս­տակ բարձ­րա­ձայ­նել էր թի­մի գլ­խա­վոր մար­զի­չը: Մի խոս­քով՝ հան­դիպ­ման հնա­րա­վոր ել­քի գու­շա­կու­թյան մեջ ֆուտ­բո­լա­սե­րը նման էր ծո­վա­փին բա­րեն­պաստ քա­մու սպա­սող մար­դու:
Անց­նենք խա­ղի նկա­րագր­մա­նը։ Սե­փա­կան տու­գա­նա­յի­նում գն­դա­կի ան­հա­ջող խա­ղար­կու­մը բե­րեց նրան, որ Վի­լիա­նը դի­մա­հար հար­վա­ծեց, ու «Լի­վեր­պու­լի» դար­պա­սա­պա­հի կոպ­տա­գույն սխա­լի ար­դյուն­քում հա­շի­վը բաց­վեց: Տա­րա­կար­ծու­թյուն չէր կա­րող լի­նել, որ Ադ­րիա­նի սխա­լը եր­կար քն­նարկ­ման ա­ռար­կա կդառ­նար, ե­թե ըն­դա­մե­նը ութ րո­պե անց, ա­ռանց հա­պաղ­ման հետևած հա­ջոր­դա­կա­նու­թյան, «Չել­սիի» դար­պա­սա­պա­հը ե­րեք ան­գամ չփր­կեր իր թի­մին:
Հան­դիպ­ման 64-րդ րո­պեին Բարկ­լին երկ­րորդ գն­դակն ու­ղար­կեց լի­վեր­պուլ­ցի­նե­րի դար­պա­սը՝ ա­ղոտ դարձ­նե­լով հա­ջորդ փուլ դուրս գա­լու մր­ցակ­ցի շան­սե­րը: Ե­թե ան­կեղծ, «Լի­վեր­պու­լի» ջան­քե­րում ի­րա­վի­ճակ շտ­կե­լու մի ա­ռանձ­նա­կի տրա­մադր­վա­ծու­թյուն էլ չկար, թե­պետ թի­մը խա­ղի կա­նոն­նե­րով պայ­քա­րի ո­գին կար­ծես թե փոր­ձեց մինչև վերջ պա­հել: Այս հաղ­թա­նա­կով ար­տագ­նա­յում եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ «Պոր­տս­մու­տին» պար­տու­թյան մատ­նած «Ար­սե­նա­լից» հե­տո «Չել­սին» դար­ձավ քա­ռորդ եզ­րա­փակ­չում հան­դես գա­լու ի­րա­վունք ձեռք բե­րած երկ­րորդ թի­մը։
Օր­վա գա­վա­թա­յին մյուս խա­ղե­րում «Վեստ Բրոմ­վի­չը» սե­փա­կան հար­կի տակ 2։3 հաշ­վով զի­ջեց «Նյու­քաս­լին», «Շե­ֆիլդ Յու­նայ­թեդն» ար­տագ­նա­յի հա­վե­լյալ ե­րե­սուն րո­պեում խփած գո­լի հաշ­վին հաղ­թա­հա­րեց «Ռե­դին­գի» ար­գել­քը՝ 2:1:
Հա­ջորդ փուլ դուրս գա­լու ի­րա­վուն­քը չո­րեք­շաբ­թի վի­ճար­կել են «ՈՒենս­դեյ Շե­ֆիլդ»-«Ման­չեստր Սի­թի», «Լես­տեր»-«Բիր­մինգ­հեմ», «Տո­տեն­հեմ»-«Նոր­վիչ» զույ­գե­րը: Ա­ռա­ջին եր­կու­սում վճ­ռո­րոշ է ե­ղել խփած մեկ գո­լը։ «Ման­չեստր Սի­թին» դա ա­րել է հյու­րըն­կալ­վե­լիս, «Լես­տե­րը»՝ տնա­յին խա­ղում։
Մր­ցակ­ցու­թյան հիմ­նա­կան ժա­մա­նա­կի 1։0 հա­շի­վը չի կա­րո­ղա­ցել պա­հել «Տո­տեն­հե­մը», ին­չի հա­մար «պատժ­վել» է լրա­ցու­ցիչ խա­ղա­ժա­մա­նա­կով։ «Նոր­վիչն» այս­տեղ էլ է հա­մա­ռել` խա­ղի հաղ­թո­ղին ո­րո­շե­լը վե­րա­պա­հե­լով հետ­խա­ղյա 11-մետ­րա­նոց­նե­րին, որ­տեղ էլ վերջ­նա­կա­նա­պես հաս­տա­տել է իր ա­ռա­վե­լու­թյու­նը։ Ա­հա այս­պի­սի դաս Մոու­րի­նիո­յի գլ­խա­վո­րած «Տո­տեն­հե­մին»։
Ե­րեկ ուշ ե­րե­կո­յան կա­յա­ցել է գա­վա­թի խա­ղար­կու­թյան մեկ ու­թե­րորդ եզ­րա­փակ­չի վեր­ջին՝ «Դեր­բի Քաուն­տի»-«Ման­չեստր Յու­նայ­թեդ» մր­ցակ­ցու­թյու­նը:
Քա­ռորդ եզ­րա­փակ­չում մի­մյանց հետ են մր­ցե­լու «Շե­ֆիլդ Յու­նայ­թեդ»-«Ար­սե­նալ», «Նյու­քասլ»- «Ման­չեստր Սի­թի», «Լես­տեր»-«Չել­սի» զույ­գե­րը։ «Նոր­վի­չի» մր­ցա­կի­ցը կլի­նի «Դեր­բի Քաուն­տի»-«Ման­չեստր Յու­նայ­թեդ» դի­մա­կա­յու­թյան հաղ­թո­ղը։ Այս խա­ղե­րը նշա­նակ­ված են մար­տի 20-22-ին։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
«Սաարբ­րյու­կեն»-«Ֆոր­տու­նա» դի­մա­կա­յու­թյու­նում ա­ռա­վել փոր­ձա­ռու դյու­սել­դորֆ­ցի­նե­րը խա­ղա­վար­տին մոտ են կա­րո­ղա­ցել գոլ հե­ղի­նա­կել ու փրկ­վել պար­տու­թյու­նից՝ 1:1։ Մր­ցա­վա­րի ա­վե­լաց­րած ժա­մա­նա­կը կող­մե­րից ոչ մե­կին չի բե­րել ա­ռա­վե­լու­թյուն՝ հաղ­թո­ղին ո­րո­շե­լը թող­նե­լով հետ­խա­ղյա 11-մետ­րա­նոց­նե­րին, որ­տեղ ա­ռա­վել դի­պուկ են ե­ղել հյու­րե­րը։ Բո­լոր դեպ­քե­րում նշենք, որ գեր­մա­նա­կան ֆուտ­բո­լի չոր­րորդ դի­վի­զիո­նը ներ­կա­յաց­նող թիմն իր մար­զա­կան կա­րիե­րա­յում խո­շոր հա­ջո­ղու­թյուն ար­ձա­նագ­րեց՝ հաս­նե­լով երկ­րի գա­վա­թի խա­ղար­կու­թյան մեկ քա­ռորդ եզ­րա­փա­կիչ։
Բա­վա­կա­նին լար­ված ըն­թացք է ու­նե­ցել «Շալ­կե»-«Բա­վա­րիա» մր­ցակ­ցու­թյու­նը ու առն­վազն տա­րօ­րի­նակ է, որ գո­լա­յին ան­հա­գուրդ ծա­րա­վով աչ­քի ընկ­նող մյուն­խեն­ցի­նե­րը բա­վա­րար­վել են նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նա­կով։
Մր­ցու­մա­յին չո­րեք­շաբ­թին հա­ջող է ե­ղել «ՈՒ­նիոն Բեռ­լի­նին» հյու­րըն­կա­լած «Բա­յե­րի» հա­մար, ո­րը, ի մի­ջի այ­լոց, մինչև 71-րդ րո­պեն պարտ­վում էր։ Տան­տե­րե­րի հա­մար փաս­տո­րեն ո­րո­շիչ է ե­ղել հյու­րե­րի տա­սը հո­գով մնա­լը, ին­չը մնա­ցած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ան­շր­ջե­լի է դարձ­րել «Բա­յե­րի» հաղ­թա­նա­կը։ Այն դար­ձել է ե­րեք գո­լի հե­ղի­նակ։
Ֆրանկ­ֆուր­տի «Այ­նտ­րախտ»-«Վեր­դեր» մր­ցակ­ցու­թյու­նում դաշ­տի տե­րերն են ե­ղել հան­դիպ­ման տոն տվողն ու դրա հա­մար վար­ձատր­վել են հաղ­թա­նա­կով՝ 2։0։
Կի­սաեզ­րա­փակ­չում կմր­ցեն «Այ­նտ­րախտ»-«Ֆոր­տու­նա», «Բա­վա­րիա»-«Բա­յեր» զույ­գե­րը։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Երկ­րի գա­վա­թի ա­ռա­ջին կի­սաեզ­րա­փակ­չի հաղ­թո­ղը հայտ­նի դար­ձավ չո­րեք­շաբ­թի կա­յա­ցած «Մի­րան­դես»-«Ռեալ Սո­սիե­դադ» մր­ցակ­ցու­թյու­նում։ Կող­մե­րի ա­ռա­ջին դի­մա­կա­յու­թյան օ­րի­նա­կով ու­ժե­ղա­գույ­նը կր­կին «Ռեալ Սո­սիե­դադն» էր, որն այս ան­գամ հաղ­թա­նակ տո­նեց նվա­զա­գույն հաշ­վով։ Ընդ­հա­նուր դի­մա­կա­յու­թյան հա­շիվն է 3։1։
Ե­րեկ «Գրա­նա­դա»-«Աթ­լե­տիկ» պա­տաս­խան խաղն էր, որ­տեղ հյուր ժա­մա­նած բաս­կյան թի­մին բա­վա­րա­րում էր ան­գամ ոչ-ո­քի հա­շի­վը։ Հի­շեց­նենք, որ «Աթ­լե­տի­կը» սե­փա­կան հար­կի տակ ա­ռա­վե­լու­թյան էր հա­սել 1։0 հաշ­վով։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Ե­րեկ պի­տի կա­յա­նար «Նա­պո­լի»-«Ին­տեր» կի­սաեզ­րա­փա­կի­չյան պա­տաս­խան խա­ղը, սա­կայն աշ­խար­հը հա­մա­կած կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով դի­մա­կա­յու­թյու­նը հե­տաձգ­վել է։ Հի­շեց­նենք, որ ա­ռա­ջին մր­ցակ­ցու­թյու­նում հաղ­թել են նեա­պոլ­ցի­նե­րը։ Գրանց­վել է 1։0 հա­շիվ։
Ինչ­պես հայտ­նի է, երկ­րորդ կի­սաեզ­րա­փակ­չի զույգն են կազ­մել «Մի­լանն» ու «Յու­վեն­տու­սը»։ Նրանց ա­ռա­ջին մր­ցա­վե­ճում գրանց­վել է 1։1 հա­շի­վը։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Այս­տեղ գա­վա­թի խա­ղար­կու­թյան կի­սաեզ­րա­փակ­չում մր­ցել են «Լիոնն» ու «Պա­րի Սեն Ժեր­մե­նը»։ Մայ­րա­քա­ղա­քա­յին­նե­րը հաղ­թել են հա­մո­զիչ ա­ռա­վե­լու­թյամբ՝ հինգ ան­գամ գրա­վե­լով տան­տե­րե­րի դար­պա­սը, փո­խա­րենն ըն­դու­նե­լով միայն մեկ գն­դակ։ Նշենք, որ Մբա­պեն հե­ղի­նա­կել է ե­րեք գոլ։ Երկ­րորդ զույ­գը հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պար­զել է ե­րեկ ուշ ե­րե­կո­յան։ ՈՒ­ժե­րը չա­փել են «Սենտ Է­տիենն» ու «Ռե­նը»։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱՆ­ՅԱ­Ն

Դիտվել է՝ 7473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ