Ասֆալտի «գեներալները»
10.03.2020 | 00:52
Լրագրության այբուբենը, նաև հասարակ տրամաբանությունը հուշում են՝ նյութի հետգրությունը տեղադրվում է հրապարակման վերջում։ Այս անգամ, սակայն, հակառակվելով ընդունված կարգուկանոնին, խոսքս սկսելու եմ վերջից։ Ինչու՛։ Օրվա ասելիքի թելադրանքն է այդպիսին։ Եվ ուրեմն՝
ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐՆ ՈՒ ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱՅԻ «ԲՆԱԿԻՉՆԵՐԸ»
Էս ինչքա՜ն «թավիշ» եք, ինչքա՜ն «հանդուրժող», ձեր պաշտած «կիրթից» ավելի կիրթ…
Սևանի համապատասխան հաստատությունից փախածների խրախճանքը՝ Facebook-յան իմ էջում, սկսվեց մարտի 7-ի գիշերը: Ֆաունայի ինչ ներկայացուցիչ ասես, որ չէր մասնակցում հավուր պատշաճի կազմակերպված դիվային այդ վակխանալիային:
«Ֆա՜ս» հրահանգը ստացածները (ըստ հարձակում գործած լամուկների Facebook-յան էջերի հավաստումների՝ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից)՝ Նիկոլի տարբեր մարմնամասերն ուտողներն ու համբուրողները, ոտքերի ջուրը խմողները, իրար հերթ չտալով փրփրակալած երախներից հայհոյանք, անեծք, սպառնալիք էր, որ տեղում էին էջումս ու լեշի հոտ առած բորենիների նման ուշ գիշերով կաղկանձում վիրտուալ տարածքում: Ակամա մտաբերեցի Անդրանիկ Թևանյանի՝ «Իրատեսի» թիվ 16-ում հրապարակված հարցազրույցի տողերը. «Փաշինյանը չունի իրական «փողոց», դա ընդամենը վիրտուալ տարածք է»։ Ճիշտ եք, պարոն Թևանյան, վիրտուալ տարածք, ուր վխտում են, ոռնում ու վնգստում Նիկոլի լեգեոնի ՝ հոգեկան տարբեր հիվանդությունները նյութապաշտությանը զուգակցած դիվահարվածները։ Իսկ թե ո՛վ է Նիկոլի ու իր լեգեոնի տերը, բացահայտված է Հիսուսի օրերից… Հենց այդ տերն էր, որ անապատում փորձեց գայթակղել. «Եթե Աստծո Որդի ես, այդ քարին ասա, որ հաց լինի» (Ղուկաս 4,3)։ Նիկոլի ու իր լեգեոնի հենց այդ տիրոջն էր, որ ոչնչացրեց Որդին` ազդարարելով. «Ո՛չ միայն հացիւ»…
Հանուն ճշմարտության ասեմ՝ անհայտ զբաղմունքի տեր կանանց ու աղջիկների կատաղի գրառումները վկայում էին, որ սրանք կոյուղու պարունակությունից լույս աշխարհ եկածներ են: Տղամարդու պրոֆիլով հանդես եկող առանձնյակները «խոսքաշենությամբ» զիջում էին Նեռի խելագարված «էգ»-երին:
Պատճա՞ռը:
Օրեր առաջ Facebook-ում «Հեղափոխության պահապաններ» մակագրությամբ շրջող լուսանկարի առնչությամբ, մարտի 5-ին՝ «ԱՍՖԱԼՏԻ «ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ» վերտառությամբ կատարած գրառումս էր: Փաստորեն 2 օրվա քար լռությունից հետո, հենց պարգևավճարները տեղ հասան, անասնաֆերմայի «բնակիչները» լցվեցին Facebook-յան իմ էջ, ու միմյանց հերթ չտալով փորձում էին անմնացորդ նվիրվածություն ցուցանել, բարձրաձայնելով, թե պատրաստ են ուտելու իրենց «փրկչի» այսինչ ու այնինչ «բարեմասնությունը» (տեսնես «փրկիչը» համաձա՞յն է հրաժեշտ տալու իր մարմնի այս կամ այն անդամին), պատրաստ են «ցխելու հակահեղափոխական թուրքերի գլուխները», ոտնատակ տալու «նորահայտ Հիսուսի» բոլոր հակառակորդներին ու պիցայակերներին։ Աղտեղախոսությունն ու հիվանդ հոգու սատանայական արտադրանքը զուգակցում էին անպարկեշտ ֆոտոշոպերով։ Մարտի 7-ի գիշերը Նիկոլի լեգեոնականները ինձ պատկանող վիրտուալ տարածքում «փայլեցին» լյուցիֆերյան զինանոցի ողջ գաղջությամբ ու մաղձի հնարավոր «արտանետումներով»։
Ինչ էի զգում ե՞ս։ Միայն խղճահարություն, որովհետև փաստ է. ասա` ո՛վ է տերդ, ասեմ՝ ով ես դու։
ԽՈՒՄՀԱՐԻ ՄԵՋ ՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՇՓՈԹԵԼ ԵՔ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԵՏ
Ովքե՞ր են փողոցները չափչփող այս նեոբոլշևիկները: Ավելի ճիշտ, ինչպես իրենց ցուցադրած պաստառներն են վկայում՝ «հեղափոխության պահապանները»: Ո՞ր հեղափոխության: Է՛ն, որ սկուտեղի վրա, ծիածանագույն ժապավեններով փաթաթած հանձնեցին Նիկոլի՞ն: Չեղած բանի ի՞նչն եք պահպանում կամ էդ ու՞մ եք վախեցնում (կներեք, իրերը պետք է կոչեմ իրենց անուններով) ա՛յ, баклан-ներ: Ոսկոր շպրտողները ձեզ սխալ հասցեով են ուղղորդել. մութ ու ցուրտ տարիներին, երբ ձեր խմբիշխանության դասալիքները միմյանց վրա մատնագրեր էին խզմզում ու փողով չեղած հիվանդություններ «թխում», երբ մեզանից շատերի հարազատներն ու մտերիմները կռվում էին, վիրավորվում, զոհվում, ինչպես ռուսը կասեր՝ мы своё уже отбоялись!
Անասնաֆերմայի վերակացուները մի՞թե ձեզ չեն բացատրել, որ Հայաստանում հեղափոխություն, որպես այդպիսին, չի՛ եղել: Որ Հայաստանում կատարվածը կոչվում է՝ «սահուն իշխանափոխություն»:
Հիմա խուժանի նման փողոցներ եք թափվել, որ ի՞նչ անեք: Դուք «պահապաններ» չեք, այլ… Կրկին ձեր վարչապետի բառապաշարից օգտվեմ՝ «շնաբարո դուրսպրծուկներ», որ «հրոսակների» (ականջդ կանչի, Նիկոլ) նման փորձում եք ահաբեկել առտնին հոգսերի մեջ խրված ձեր իսկ հայրենակիցներին: Իսկ անհարկի սրա-նրա վրա հարձակվող «վնգստացողների» (ապրե՛ս, Նիկոլ, առանց քո «մարգարիտների» ի՜նչ աղքատ էր լինելու հայոց բառ ու բանը) հետ, գիտե՛ք, չէ,՞ ինչպես են վարվում… Չէ՛, չեն գնդակահարում, նմաններին ընդամենը ստերիլացնում են: Եթե իհարկե, դիմացինն արդեն ինքնակամ «ստերիլացած» չէ… Անշուշտ, հասկացաք՝ ինչ նկատի ունեմ:
Տղե՛րք, «լափամանից» (բառարան ըստ Նիկոլի) այնքան անկուշտ եք կերել-խմել, որ խումհարի մեջ քաղաքի փողոցները շփոթել եք հայ-ադրբեջանական սահմանի հետ:
Ա՛յ, թշվառներ, ձեզ դռնեդուռ գցողներին մեկը չկա՞ր հուշեր՝ էդ անհասկանալի համազգեստները, որ հագցրել եք սրանց, վրայից գոտի կապեիք, գոտուց էլ մեկական շիշ թթվի ջուր կախեիք…
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ