Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իրան, Մեր­ձա­վոր Արևելք, Արևմուտք. ե­րա­զե­լը վնաս չէ

Իրան, Մեր­ձա­վոր Արևելք, Արևմուտք. ե­րա­զե­լը վնաս չէ
13.03.2020 | 02:34
Այն ժա­մա­նակ ԱՄՆ-ի, Իս­րա­յե­լի և ԻՊ-ի այդ սադ­րանք­նե­րի «պա­տաս­խա­նը» ե­ղան նշ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րին և T-4 բա­զա­յի հր­թի­ռա­կոծ­մա­նը գրե­թե ան­մի­ջա­պես հետևած հր­թի­ռա­յին նոր հար­ված­նե­րը Ի­րա­քում ա­մե­րի­կյան ևս եր­կու բա­զա­յի։ Այ­սինքն, ինչ­պես և են­թադր­վում էր, ԱՄՆ-ը նոր պա­տե­րազմ է սան­ձա­զեր­ծում այդ տա­րա­ծաշր­ջա­նում, իսկ Ի­րանն ու Ի­րա­քը շա­րու­նա­կում են ա­մե­րի­կյան զոր­քե­րը հետևո­ղա­կա­նո­րեն «դուրս մղել» Ի­րա­քից։ Պարզ­վում է, ե­րա­զում էին ԻՊ-ի նկատ­մամբ հաղ­թա­նա­կի, ան­գամ վերջ­նա­կան հաղ­թա­նա­կի մա­սին, բայց տես­նում եք, ԻՊ-ը վե­րա­դար­ձել է և Ի­րաք, և Սի­րիա։ Են­թադ­րում ենք, որ ոչ ա­ռանց ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի ակ­տիվ «օգ­նու­թյան»։ Փետր­վա­րին «ան­հայտ ու­ժերն» Ի­րա­քում սկ­սե­ցին ար­դեն ոչ միայն ա­մե­րի­կյան բա­զա­նե­րը հր­թի­ռա­կո­ծել, այլև ա­ռան­ձին ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րի... վե­րաց­նել։ Մի՞­թե այդ ա­մենն ա­պա­ցույց չէ, որ ԻՊ-ի նկատ­մամբ ի­րա­կան հաղ­թա­նա­կը դեռ հե­ռու է։ Չէ՞ որ հե­ռու չէ այն օ­րը, երբ ԱՄՆ-ը կփախ­չի Ի­րա­քից, և այդ ժա­մա­նակ ԻՊ-ի հրո­սակ­նե­րը կփո­խա­րի­նեն ԱՄՆ-ի բա­նա­կին, իսկ ԱՄՆ-ն ԻՊ-ի մի­ջո­ցով դար­ձյալ կփոր­ձի վե­րահս­կել տա­րա­ծաշր­ջա­նը։
Այլ ե­րա­զան­քի մա­սին, որն այդ­պես էլ չի­րա­կա­նա­ցավ։ Հա­կա­ռա­կը, օ­րե­ցօր ա­վե­լա­նում են, այն էլ՝ հենց արևմտյան զին­վո­րա­կան­նե­րի կող­մից, Թրամ­փի և պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նի միջև «գոր­ծար­քի» տե­սու­թյան հեր­քում­նե­րը։ Ինչ ան­հե­թե­թու­թյուն­ներ ա­սես չէին գրում հուն­վա­րին։ Եվ Շվեյ­ցա­րիան էին որ­պես Վա­շինգ­տո­նի ու Թեհ­րա­նի գաղտ­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի «հո­վա­նա­վոր» ներ­կա­յաց­նում, և թե ի՞նչ վրե­ժի մա­սին է խոս­քը. ի­րենք նա­խազ­գու­շաց­րել են, գն­դա­կո­ծել են ոչ այն­տեղ, զո­հեր էլ չեն ե­ղել և այլն։ Ինչ վե­րա­բե­րում է նա­խազ­գու­շա­ցում­նե­րին, ա­պա մենք նշել ենք, որ Ռու­սաս­տա­նը նա­խազ­գու­շաց­րել է և՛ Ի­րա­նին, և՛ Ի­րա­քին, և՛ Սի­րիա­յին, որ մտա­դիր է Կաս­պից ծո­վից «ԽՈս­ՌոՐ»-նե­րով հար­վա­ծե­լու ա­հա­բե­կիչ­նե­րին (Սի­րիա­յում), և մենք հա­մո­զիչ կեր­պով ա­պա­ցու­ցել ենք, որ Ի­րա­քի կա­ռա­վա­րու­թյա­նը նա­խազ­գու­շաց­նե­լու մա­սին ի­րա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ո­րոշ­ման հար­ցում ԱՄՆ-ի և Ի­րա­նի միջև որևէ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն չէր կա­րող լի­նել։ Պար­զա­պես այդ­պի­սին է ըն­դուն­ված կար­գը, նա­խազ­գու­շաց­նել ի­րենց դաշ­նա­կից­նե­րին, որ նրանց օ­դա­յին կամ ջրա­յին տա­րա­ծու­թյու­նը կա­րող է օգ­տա­գործ­վել ռազ­մա­կան նպա­տակ­նե­րով։ Ի­հար­կե, մենք հաս­կա­նում ենք աշ­խար­հում ա­մեն ին­չը դա­վադ­րու­թյան կամ «պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան» տխ­րահռ­չակ տե­սու­թյան տրա­մա­բա­նու­թյա­նը են­թար­կե­լու խոր գայ­թակ­ղու­թյու­նը։ Բայց ա­մեն ինչ ունի իր տեղն ու ժա­մա­նա­կը, ընդ ո­րում, պարզ­վում է, Ի­րանն ու­նի Ա­մե­րի­կա­յին ի­րա­կան հա­տուց­ման մա­սին իր պատ­կե­րա­ցում­նե­րը, որոնց էու­թյու­նը ոչ միայն Ի­րա­քից ու Սի­րիա­յից, այլև ողջ Արևմտյան Ա­սիա­յից ա­մե­րի­կյան զոր­քե­րի լիո­վին հե­ռա­նալն է, ինչ­պես ա­սել է Ի­րա­նի նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նին. «Մենք ԱՄՆ-ի բո­լոր ոտ­քե­րը կկտ­րենք Արևմտյան Ա­սիա­յում»։
Բայց ճիշտ չէ նաև բա­ցար­ձա­կա­պես ա­մեն ինչ ժխ­տե­լը. Ա­մե­րի­կան իս­կա­պես փոր­ձել է «պայ­մա­նա­վոր­վել» Ի­րա­նի հետ, սա­կայն դրա հա­մար ընտ­րել է ոչ թե եվ­րո­պա­կան Շվեյ­ցա­րիան, այլ Կա­տա­րի Է­մի­րու­թյու­նը։ Ի դժ­բախ­տու­թյուն ԱՄՆ-ի սի­րա­հար­նե­րի, Կա­տա­րը Թեհ­րա­նում որևէ հա­ջո­ղու­թյան չհա­սավ։ Կր­կին հի­շեց­նենք, որ անվ­տան­գու­թյան հար­ցե­րով ի­րան­ցի փոր­ձա­գետ Հո­սեյն Ղա­սե­մին, ընդ ո­րում՝ ընդ­դի­մա­դիր, «Թվի­թե­րի» իր է­ջում հուն­վա­րի 9-ին գրել է. «Նա­խա­գահ Թրամ­փը, հայ­տա­րա­րե­լով, թե ոչ մի ա­մե­րի­կա­ցի զին­վոր չի տու­ժել, ստել է»։ Ըստ Ղա­սե­միի, Ի­րա­քում ԱՄՆ-ի ռազ­մա­բա­զա­նե­րին Ի­րա­նի պա­տաս­խան հր­թի­ռա­կո­ծում­նե­րից «զոհ­վել է 48, վի­րա­վոր­վել՝ 75 զին­վոր, ո­րոնց բուժ­վե­լու են տե­ղա­փո­խում Թել Ա­վի­վի հի­վան­դա­նոց­նե­րը»։
Այժմ ա­մե­նու­րեք, այդ թվում՝ Եվ­րո­պա­յում, նշում են, որ զո­հե­րը շատ ա­վե­լի են ե­ղել։ Այժմ խո­սում են հա­րյու­րա­վոր սպան­ված­նե­րի և հա­րյու­րա­վոր վի­րա­վոր­նե­րի մա­սին, իսկ կեն­դա­նի մնա­ցած­ներն ան­կեղ­ծա­նում են ի­րենց եր­կր­նե­րի ԶԼՄ-նե­րում. «Հրաշք է, որ մենք կեն­դա­նի ենք մնա­ցել»։ Ա­հա թե ինչ է գրել «infoRuss» հան­դե­սը. «Ի­րա­քում ԱՄՆ-ի բա­զա­նե­րին Ի­րա­նի հար­վա­ծից զոհ­վել է ՆԱ­ՏՕ-ի 180 զին­վոր։ Ո­րոշ տվյալ­նե­րով, բա­զա­յում ե­ղել է մոտ 4000 զին­վո­րա­կան՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրի­տա­նիա­յից, Ավ­ստ­րա­լիա­յից, Կա­նա­դա­յից, Խոր­վա­թիա­յից, Ռու­մի­նիա­յից, Էս­տո­նիա­յից, Լատ­վիա­յից ու Լիտ­վա­յից։ Եվ եր­կու ժա­մում չի հա­ջող­վել բո­լո­րին հա­նել բա­զա­յից։ Կար­գը հաս­կա­նա­լի է. սկզ­բում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրի­տա­նիա­յի, Կա­նա­դա­յի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, հե­տո՝ ինք­ներդ եք հաս­կա­նում... Ա­մե­նից շատ երևի տու­ժել են խոր­վաթ­ներն ու ռու­մին­նե­րը, ո­րով­հետև այդ եր­կր­ներն իս­կույն հայ­տա­րա­րել էին Ի­րա­քից ի­րենց զոր­քե­րը հա­նե­լու մա­սին, բնա­կա­նա­բար, հե­տո այդ եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հե­տին թվով կհայտ­նեն ինչ-որ տրանս­պոր­տա­յին պա­տա­հա­րի մա­սին ու դրա­նով էլ «դուրս կգ­րեն» զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի այդ­պի­սի քա­նակ»։ Մենք կա­վե­լաց­նենք. վեր­հի­շենք Գեր­մա­նիա­յի կանց­լեր Մեր­կե­լի դեմ­քի տրտ­մա­լի ար­տա­հայ­տու­թյու­նը, երբ նա ժա­մա­նել էր Ռու­սաս­տան՝ Պու­տի­նի հետ բա­նակ­ցե­լու։ Աշ­խարհն այդ­պես ի­մա­ցավ, որ Էր­բի­լի բա­զա­յում զոհ­վել էին հիմ­նա­կա­նում գեր­մա­նա­ցի զին­ծա­ռա­յող­ներ և այն­պի­սի քա­նա­կով, որ Ֆրաու Մեր­կե­լը չէր կա­րող ի­րեն չմատ­նել դեմ­քի ար­տա­հայ­տու­թյամբ։ Ի­րա­նի և Ի­րա­քի աղ­բյուր­ներն էլ էին հայտ­նել, որ ԱՄՆ-ի մոտ 10 ռազ­մատ­րանս­պոր­տա­յին ինք­նա­թիռ­ներ էին տե­ղա­փո­խում, «հա­վա­նա­բար», ոչ միայն վի­րա­վոր­նե­րին, այլև զոհ­ված­նե­րի դիակ­նե­րը Իս­րա­յե­լի և Բաղ­դա­դի հոս­պի­տալ­նե­րը... ՈՒս­տի մենք, հա­վա­նա­բար, միա­նանք «infoRuss»-ի հե­ղի­նակ­նե­րի կար­ծի­քին. «Հա­վա­նա­կան է, որ Թրամ­փին փաս­տի ա­ռաջ են կանգ­նեց­րել, և նա ստիպ­ված գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի վե­րաց­ման գոր­ծո­ղու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը վերց­րել է իր վրա։ Ա­մե­նից հա­վա­նա­կան է, որ այդ գոր­ծո­ղու­թյու­նը կա­տա­րել է ԿՀՎ-ն, քա­նի որ դրա հա­մար նշա­նա­կա­լի զին­վո­րա­կան ու­ժեր չեն պա­հանջ­վում, ուս­տի սկզբ­նա­կան փու­լում այն կա­րե­լի էր թաքց­նել Թրամ­փից»։
Ի դեպ, սի­րիա­կան պա­տե­րազ­մի բո­լոր տա­րի­նե­րին Իս­րա­յե­լի զին­վո­րա­կան հոս­պի­տալ­նե­րը վի­րա­վոր­վե­լուց հե­տո ըն­դու­նել, բու­ժել ու շարք են վե­րա­դարձ­րել ինչ­պես ԻՊ-ի, այն­պես էլ ու­րիշ ա­հա­բեկ­չա­կան խմ­բե­րի զի­նյալ­նե­րի, ո­րոնց ձևա­կեր­պում էին որ­պես սի­րիա­ցի «փախս­տա­կան­նե­րի» կամ «ընդ­դի­մա­դիր­նե­րի»։ Այն­պես որ, Իս­րա­յե­լը հան­ցա­գործ­նե­րի բու­ժե­լու հա­րուստ փորձ ու­նի։ Ոչ մի իս­րա­յել­ցի, սկ­սած վար­չա­պետ Նե­թա­նյա­հուից, չի խու­սա­փի Սի­րիա­յում մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյանն օգ­նե­լու հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից. դրա ժա­մա­նակն էլ կգա։ Այն ժա­մա­նա­կը, ո­րի մա­սին աս­ված է Հին կտա­կա­րա­նում (Ժո­ղո­վող 3.1-9). «Ա­մեն բա­նի ժա­մա­նա­կը կա, և աշ­խար­հում ա­մեն գործ ու­նի իր ժա­մա­նա­կը. ծն­վե­լու ժա­մա­նա­կը և մեռ­նե­լու ժա­մա­նա­կը, տն­կե­լու ժա­մա­նա­կը և տն­կա­ծը հա­նե­լու ժա­մա­նա­կը, սպա­նե­լու ժա­մա­նա­կը և բժշ­կե­լու ժա­մա­նա­կը, քան­դե­լու ժա­մա­նա­կը և շի­նե­լու ժա­մա­նա­կը, լա­լու ժա­մա­նա­կը և ծի­ծա­ղե­լու ժա­մա­նա­կը, ող­բա­լու ժա­մա­նա­կը և պա­րե­լու ժա­մա­նա­կը, քա­րեր կտ­րե­լու ժա­մա­նա­կը և քա­րե­րը հա­վա­քե­լու ժա­մա­նա­կը, գր­կե­լու ժա­մա­նա­կը և գր­կից հե­ռա­նա­լու ժա­մա­նա­կը, փնտ­րե­լու ժա­մա­նա­կը և կորց­նե­լու ժա­մա­նա­կը, պա­հե­լու ժա­մա­նա­կը և դուրս նե­տե­լու ժա­մա­նա­կը, պատ­ռե­լու ժա­մա­նա­կը և կար­կա­տե­լու ժա­մա­նա­կը, լռե­լու ժա­մա­նա­կը և խո­սե­լու ժա­մա­նա­կը, սի­րե­լու ժա­մա­նա­կը և ա­տե­լու ժա­մա­նա­կը, պա­տե­րազ­մի ժա­մա­նա­կը և խա­ղա­ղու­թյան ժա­մա­նա­կը»։ Տա­սից ա­վե­լի ռազ­մա­կան ա­վիա­փո­խադ­րա­նի­նե­րը հա­նաք չեն, թիվ են։ Թե ում էին տե­ղա­փո­խում, թող հարց­նեն ՆԱ­ՏՕ-ի ան­դամ եր­կր­նե­րի բնա­կիչ­նե­րը, դա ԱՊՀ ան­դամ եր­կր­նե­րի կամ Ի­րա­նի և Ի­րա­քի ժո­ղո­վուրդ­նե­րի հոգ­սը չէ։
Այժմ ո՛չ Թրամ­փը, ո՛չ Մեր­կե­լը, ո՛չ էլ խոր­վաթ­նե­րի կամ ռու­մին­նե­րի ա­ռաջ­նորդ­ներն այն վի­ճա­կում չեն, որ ազն­վո­րեն խոս­տո­վա­նեն ի­րենց ժո­ղո­վուրդ­նե­րին, թե հի­մա­րու­թյուն են ա­րել։ Այժմ աշ­խար­հը տես­նում է, որ Մեր­ձա­վոր Արևել­քում ԱՄՆ-ի գլ­խա­վո­րած «մի­ջազ­գա­յին դա­շին­քը» փաս­տո­րեն կազ­մա­լուծ­վել է։ Ի դեպ, Մերձ­բալ­թի­կա­յի եր­կր­ներն ար­դեն հայ­տա­րա­րել են Ի­րա­քից ի­րենց զին­վո­րա­կան­նե­րին տար­հա­նե­լու մա­սին։ Դրա հա­մա՞ր էին ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րը փոր­ձում սադ­րել ի­րան­ցի­նե­րին, ռուս­նե­րին ու չի­նա­ցի­նե­րին Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սի հյու­սի­սում, դրա հա­մա՞ր էին դեկ­տեմ­բե­րի 29-ին Սի­րիա­յում և Ի­րա­քում ա­հա­բեկ­չա­բար սպա­նում «Քա­թաիբ Հզ­բո­լա­հի» ան­դամ­նե­րին, վեր­ջա­պես, դրա հա­մա՞ր հուն­վա­րի 3-ին ա­հա­բեկ­չո­րեն սպա­նե­ցին գե­նե­րալ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիին ու շիա սպա Ա­բու Մահ­դի Մու­հան­դի­սին՝ բա­ցա­հայ­տո­րեն հար­վա­ծի տակ դնե­լով Թրամ­փին։ Ի­րա­նի բարձ­րա­գույն գե­նե­րա­լա­կազ­մի վկա­յու­թյուն­նե­րը հա­մո­զում են, որ Ի­րա­նում հիա­նա­լի գի­տեին ի­րենց հար­ված­նե­րի ի­րա­կան հետևանք­նե­րի մա­սին (հի­շեց­նենք. ե­ղել է հար­ված­նե­րի եր­կու ա­լիք` Այն-էլ-Ա­սա­դի և մեկ ա­լիք՝ Էր­բի­լի վրա), բայց չէին ստում, երբ պն­դում էին, որ Ի­րա­նի նպա­տա­կը չի ե­ղել արևմտյան զին­ծա­ռա­յող­նե­րին սպա­նե­լը, դա պար­զա­պես, ինչ­պես հայ­տա­րա­րել է ԻԻՀ գե­րա­գույն ա­ռաջ­նորդ Ա­լի Խա­մե­նեին, «մենք նրանց ապ­տակ հասց­րինք»։
Եվս մեկ-եր­կու ե­րա­զան­քի մա­սին։ Ա­ռա­ջի­նը. ուկ­րաի­նա­կան ուղևո­րա­տար ինք­նա­թի­ռի մա­սին, ո­րի վթա­րից զոհ­ված­նե­րի մեծ մասն ի­րան­ցի­ներ էին, թեև ոչ միայն ի­րա­նա­կան, այլև կա­նա­դա­կան անձ­նագ­րե­րով։ Մե­ղադ­րանք­նե­րը՝ մե­ղադ­րանք­ներ, Ի­րա­նի նկատ­մամբ ծաղ­րու­ծա­նա­կը՝ իր հեր­թին։ Ծաղ­րան­քը, թե ա­հա այն՝ ի­րա­նա­կան ՀՕՊ հա­մա­կար­գի գի­նը, նույն­պես իր հեր­թին։ Բայց կա­տար­վա­ծը ևս մեկ ան­գամ մեր­կաց­րեց ա­մե­րի­կյան «Patriot» ՀՕՊ/ՀՀՊ հա­մա­կար­գե­րի «ան­խոր­տա­կե­լի ա­մե­նա­հաղ­թու­թյան» մա­սին ա­ռաս­պե­լը։ Մաս­նա­վո­րա­պես, մենք հի­շա­տա­կել էինք ռազ­մա­տիե­զե­րա­կան բնա­գա­վա­ռի փոր­ձա­գետ, պա­հես­տի գն­դա­պետ Սեր­գեյ Խա­տի­լյո­վի տե­սա­կե­տը, ըստ ո­րի՝ Ի­րա­նի հր­թի­ռա­յին հար­ված­նե­րը լիո­վին վար­կա­բե­կե­ցին ա­մե­րի­կյան է­շե­լո­նաց­ված ՀՕՊ-ի և ՀՀՊ-ի հա­մա­կար­գե­րը։ Եվ դա լիա­կա­տար ձա­խո­ղում էր։ Ի դեպ, ի­րա­նա­կան կող­մը որևէ կերպ կաս­կա­ծի չի են­թար­կել ԻՀՊԿ-ի սպա­ռա­զի­նու­թյան մեջ գտն­վող ռու­սա­կան ՀՕՊ/ՀՀՊ մի­ջոց­նե­րի հու­սա­լիու­թյու­նը. Ի­րա­նի և՛ քաղ­գոր­ծիչ­նե­րը, և՛ զին­վո­րա­կան­նե­րը խո­սել և խո­սում են միայն «մարդ­կա­յին գոր­ծո­նի» մա­սին, այ­սինքն խոս­քը կոնկ­րետ զին­ծա­ռա­յո­ղի և, ա­ռա­վե­լա­գույ­նը, նրա ան­մի­ջա­կան հրա­մա­նա­տա­րի սխա­լի մա­սին է։
Բո­լո­րը հի­շում են, որ Ի­րա­նի ա­ռա­ջին մե­ղադ­րո­ղը ե­ղավ Կա­նա­դա­յի վար­չա­պետ Ժյուս­տեն Թրյու­դոն. հաս­կա­նա­լի է, ինք­նա­թի­ռը թռ­չում էր Կա­նա­դա, ուղևոր­նե­րի մեջ կա­յին նաև կա­նա­դա­ցի քա­ղա­քա­ցի­ներ։ Իսկ այժմ, ու­շադ­րու­թյուն, 2020 թ. հուն­վա­րի 15, ան­հա­վա­նա­կան սեն­սա­ցիա։ ԱՄՆ-ի ա­մե­նա­մոտ ու հու­սա­լի դաշ­նա­կից Կա­նա­դան, ո­րը միշտ հլու-հնա­զանդ պաշտ­պա­նել է ԱՄՆ-ի ա­մե­նաան­հա­վա­նա­կան ար­կա­ծախն­դիր քայ­լե­րը, հան­կարծ հան­դգ­նել ու քն­նա­դա­տել է ԱՄՆ-ին, ինչն ան­չափ զար­մա­նա­լի էր։ Բա­ցատ­րենք, թե ինչ նկա­տի ու­նենք։ Հի­շեց­նենք, որ ուկ­րաի­նա­կան «Բոինգ-737» ինք­նա­թի­ռը հր­թի­ռա­յին հար­վա­ծով խփ­վել է Թեհ­րա­նի վերևում գործ­նա­կա­նում վեր­թի­ռից ան­մի­ջա­պես հե­տո։ Ինք­նա­թի­ռում գտն­վող բո­լոր ան­ձինք զոհ­վել են։ Քա­նի որ նրանց մեծ մա­սը ե­ղել է Ի­րա­նի քա­ղա­քա­ցի, այդ կա­պակ­ցու­թյամբ երկ­րում հա­մազ­գա­յին սուգ է հայ­տա­րար­վել։
Սկզ­բում Թրյու­դոն հան­դես ե­կավ որ­պես հա­կաի­րա­նա­կան քա­րոզ­չու­թյան նոր ա­լի­քի նա­խա­ձեռ­նող։ Եվ հան­կարծ փո­խում է իր սկզբ­նա­կան դիր­քո­րո­շու­մը, ըստ ո­րի՝ ա­մեն ին­չում մե­ղա­վոր էր Ի­րա­նը։ Հուն­վա­րի 15-ին Թրյու­դոն հան­կար­ծա­կի սեն­սա­ցիոն հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց. «ՈՒկ­րաի­նա­կան «Բոին­գի» ող­բեր­գա­կան մի­ջա­դե­պի հա­մար հա­վա­սա­րա­պես մե­ղա­վոր են ԱՄՆ-ը և Ի­րա­նը։ Ինք­նա­թի­ռի ուղևոր­նե­րը զոհ­վել են այդ եր­կու երկ­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում լար­վա­ծու­թյան սր­ման պատ­ճա­ռով։ Ե­թե նրանք զենք չճո­ճեին, ա­պա և՛ կա­նա­դա­ցի­նե­րը, և՛ այլ եր­կր­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րը, և՛ ուկ­րաի­նա­ցի օ­դա­չու­նե­րը հի­մա տա­նը կլի­նեին, ի­րենց ըն­տա­նիք­նե­րի հետ» (մեջ­բե­րու­մը՝ կա­նա­դա­կան «Global National» թեր­թից)։ Կա­նա­դա­յի վար­չա­պե­տը նաև հա­վե­լել է, որ իր երկ­րի ժո­ղո­վուր­դը «պն­դում է, որ անհ­րա­ժեշտ է պար­զել կա­տար­վա­ծի բո­լոր փաս­տե­րը և օ­բյեկ­տիվ ու ման­րակր­կիտ հե­տաքն­նու­թյու­նից հե­տո պատ­ժել բո­լոր մե­ղա­վոր­նե­րին»։
Ե­թե, ըստ Թրյու­դո­յի ա­սա­ծի, «հա­վա­սա­րա­պես մե­ղա­վոր են ԱՄՆ-ը և Ի­րա­նը», ա­պա նրա «օ­բյեկ­տիվ ու ման­րակր­կիտ հե­տաքն­նու­թյու­նից հե­տո պատ­ժել բո­լոր մե­ղա­վոր­նե­րին» կո­չը վե­րա­բե­րում է ոչ միայն ՀՕՊ հա­մա­կար­գի այն օ­պե­րա­տո­րին, ո­րը սեղ­մել է հր­թիռն ար­ձա­կե­լու կո­ճա­կը, այլև ԱՄՆ-ի նա­խա­գահ Թրամ­փին, պետ­քար­տու­ղար Փոմ­փեո­յին, տխ­րահռ­չակ Ջոն Բոլ­թո­նին, այն ա­մե­րի­կա­ցի և իս­րա­յել­ցի զին­վո­րա­կան­նե­րին, ո­րոնք կապ ու­նեն գե­նե­րալ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան հետ և այլն։ Չէ՞ որ հենց դրա­նից հե­տո տա­րա­ծաշր­ջա­նի ի­րադ­րու­թյու­նը կտ­րուկ սր­վեց։ Մինչև այդ սպա­նու­թյունն Ի­րա­նը ծրա­գիր չու­ներ Ի­րա­քում ա­մե­րի­կյան բա­զա­նե­րին «հա­տուց­ման» հր­թի­ռա­յին հար­ված­ներ հասց­նե­լու, թեև 2016 թվա­կա­նից նրա հր­թի­ռա­յին զոր­քե­րը մշ­տա­կան պատ­րաս­տու­թյան մեջ են և հրա­մա­նի դեպ­քում կա­րող են ոչն­չաց­նել Ի­րա­նի սահ­ման­նե­րի եր­կայն­քով տե­ղա­բաշխ­ված ա­մե­րի­կյան ա­վե­լի քան 100 ռազ­մա­կան օ­բյեկտ։ Իսկ հուն­վա­րի 15-ին պա­րոն Թրյու­դոն, որն ա­վե­լի վաղ էլ կա­րող էր հաս­կա­նալ, որ ող­բեր­գու­թյան հիմ­նա­կան մե­ղա­վո­րը հենց Վա­շինգ­տոնն է, ար­դեն ուղ­ղա­կիո­րեն մե­ղադ­րեց ԱՄՆ-ին Ի­րա­նում ուկ­րաի­նա­կան ինք­նա­թի­ռի կոր­ծան­ման հա­մար։ Եվ հաս­կա­նա­լի է՝ ին­չու. ինք­նա­թի­ռում Կա­նա­դա­յի 63 քա­ղա­քա­ցի կար։ Երևի նրանց հա­րա­զատ­նե­րը գե­րա­դա­սել են ի­րենց կա­ռա­վա­րու­թյան հետ խո­սել «ուղ­ղա­կի» լեզ­վով, ոչ թե չա­րա­խո­սել Ի­րա­նի դեմ։
Ի դեպ, մենք չենք բա­ցա­ռում, որ Թրյու­դո­յի կող­մից կար­ծի­քը փո­խե­լու վրա ազ­դել է Ի­րա­նի ԶՈՒ ԳՇ-ի պե­տի տե­ղա­կալ, գե­նե­րալ Ա­լի Աբ­դա­լա­հիի այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե Ի­րա­նը չի բա­ցա­ռում, որ «ուկ­րաի­նա­կան «Բոինգ-737» ինք­նա­թի­ռը խո­ցած ի­րա­նա­կան ՀՕՊ-ի ու­ժե­րի սխա­լը կա­րող էր հրահր­ված լի­նել ար­տա­քին ազ­դե­ցու­թյամբ»։ Գե­նե­րա­լը նշել է, որ զին­ված ու­ժե­րի մաս­նա­գետ­նե­րը դի­տար­կում են նաև Թեհ­րա­նին մեր­ձա­կա ԻՀՊԿ-ի օ­բյեկ­տի մո­տով ինք­նա­թի­ռի թռիչ­քի պա­հին ԱՄՆ-ի կող­մից է­լեկտ­րո­նա­յին խան­գա­րում­ներ կի­րա­ռե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը. «Նախ­նա­կան վեր­լու­ծու­թյու­նը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի կող­մից է­լեկտ­րո­նա­յին խան­գա­րում­նե­րի կա­պը ինք­նա­թի­ռի վթա­րի հետ քիչ հա­վա­նա­կան է»։ Բայց դրա փո­խա­րեն քիչ հա­վա­նա­կան չեն Իս­րա­յե­լի կող­մից է­լեկտ­րո­նա­յին խան­գա­րում­նե­րը Ադր­բե­ջա­նի տա­րած­քից։ Այն­պես որ, ուկ­րաի­նա­կան ինք­նա­թի­ռի պատ­մու­թյու­նը դեռ շատ նր­բե­րանգ­ներ կբա­ցա­հայ­տի հա­մաշ­խար­հա­յին հա­սա­րա­կու­թյան հա­մար։
Բե­րենք նաև վե­րո­հի­շյալ ռուս փոր­ձա­գետ Խա­տի­լյո­վի կար­ծի­քը։ Հուն­վա­րի 12-ին նա Ի­րա­նի կող­մից մեղ­քի ըն­դու­նու­մը հա­մա­րեց Ի­րա­նի վրա Արևմուտ­քի ճնշ­ման հետևանք։ Ըստ նրա, վերջ­նա­կան եզ­րա­կա­ցու­թյուն կա­րող է տալ մի­ջազ­գա­յին հանձ­նա­ժո­ղո­վը՝ «սև արկ­ղե­րի» տվյալ­նե­րը վեր­ծա­նե­լուց հե­տո. «Այդ­պի­սի սխալ­ներ չեն լի­նում։ ՈՒկ­րաի­նան մինչև հի­մա չի խոս­տո­վա­նել, որ 2001 թ. Սև ծո­վի վերևում խփել է ռու­սա­կան «Տու-154»-ը, իսկ այս­տեղ հա­կա­ռակն է տե­ղի ու­նե­ցել. ա­ղե­տից հե­տո 3 օր էլ չէր ան­ցել, երբ ի­րան­ցի­նե­րը խոս­տո­վա­նե­ցին ա­մեն ինչ»։ Պա­հես­տի գն­դա­պետ Խա­տի­լյո­վը նշել է, որ ցան­կա­ցած քա­ղա­քա­ցիա­կան ինք­նա­թիռ սար­քեր ու­նի, ո­րոն­ցով կապ է պահ­պա­նում թռիչ­քա­վար­նե­րի հետ, և զին­վո­րա­կան­նե­րը գի­տեն, թե դա ինչ օ­բյեկտ է։ «Այդ ա­մե­նը հա­տուկ է ա­մե­րի­կա­ցի­նե­րին։ 1978 թվա­կա­նից ար­ձա­նագր­ված է ա­մե­րի­կա­ցի­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մի­ջո­ցով ինք­նա­թիռ­ներ ոչն­չաց­նե­լու 7 դեպք։ Գծագր­վում է ամ­բող­ջա­կան մե­թո­դի­կա»,- հա­մոզ­ված է Խա­տի­լյո­վը։ Նա հի­շեց­րել է, որ հր­թի­ռով ինք­նա­թի­ռը խո­ցե­լու մա­սին ա­ռա­ջին­նե­րից մե­կը հայ­տա­րա­րել է հենց Կա­նա­դան, ո­րը տիե­զե­րա­կան հե­տա­խուզու­թյան մի­ջոց­ներ չու­նի. «Այդ­պի­սի հե­տա­խու­զու­թյուն ու­նեն միայն ԱՄՆ-ը և Ռու­սաս­տա­նը, մյուս­նե­րը գնում են տե­ղե­կու­թյու­նը։ Միայն մենք և ա­մե­րի­կա­ցի­նե­րը կա­րող ենք հաս­տա­տել, որ ինչ-որ գոր­ծո­ղու­թյուն­ներ են կա­տար­վել։ Բայց մենք լռում ենք, խո­սում են միայն ա­մե­րի­կա­ցի­նե­րը։ 12 կի­լո­մետր հե­ռա­հա­րու­թյամբ «Top» հր­թի­ռը կա­րող էր դե­պի ինք­նա­թի­ռը թռ­չել մեկ վայր­կյա­նից ոչ ա­վե­լի։ Ար­բա­նյակն ինչ­պե՞ս կա­րող էր 1 վայր­կյա­նում հայտ­նա­բե­րել այդ ինք­նա­թի­ռը խո­ցած 2 հր­թի­ռի ար­ձա­կու­մը։ Դա հա­րու­ցում է ոչ թե կաս­կած­ներ, այլ բուռն ապ­րում­ներ։ Դա դի­վեր­սիա չէ, այլ սարք­ված է Ի­րա­նին մե­ղադ­րե­լու և խոս­տո­վա­նու­թյան ստի­պե­լու հա­մար։ Երևի ի­րան­ցի­նե­րը գնա­հա­տել են ի­րա­վի­ճա­կը և ընտ­րել փոքր չա­րի­քը՝ խու­սա­փե­լու հա­մար մեծ չա­րի­քից»։ Նա չի բա­ցա­ռում, որ ուկ­րաի­նա­կան ինք­նա­թի­ռի թռիչ­քի գո­տում կա­րող էր գտն­վել ա­մե­րի­կյան ա­նօ­դա­չու ինք­նա­թիռ, որն Ի­րան էր ու­ղարկ­վել Ի­րա­քում ԱՄՆ-ի բա­զա­նե­րին Թեհ­րա­նի հար­ված­նե­րից հե­տո։

Սեր­գեյ ՇԱ­ՔԱՐ­ՅԱՆՑ
Դիտվել է՝ 7807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ