Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրա­վա­կան հար­թու­թ­յան վրա գո­յութ­յուն չու­նի Լի­լիթ Մար­տի­րո­ս­յան՝ որ­պես ի­գա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ

Իրա­վա­կան հար­թու­թ­յան վրա գո­յութ­յուն չու­նի Լի­լիթ Մար­տի­րո­ս­յան՝ որ­պես ի­գա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ
12.06.2020 | 02:29

(խոս­քը հայտ­նի տրանս­գեն­դե­րի մա­սին է, ո­րի մեր դեմ ուղղ­ված հայ­ցը դա­տա­րա­նը մեր­ժեց)

Երևան քա­ղա­քի ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­րա­նը (նա­խա­գա­հու­թյամբ`դա­տա­վոր Զա­րու­հի Նախշ­քա­րյա­նի), ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք, ՀՀ օ­րեն­սդ­րու­թյան պա­հանջ­նե­րից և ար­դա­րա­դա­տու­թյան հրա­մա­յա­կա­նից բխող ս. թ. հու­նի­սի 2-ի իր վճ­ռով, ա­ռա­վել քան բա­վա­րար հիմ­նա­վո­րում­նե­րով մեր­ժեց «Ի­րա­տես» թեր­թը հրա­տա­րա­կող «Տե­սա­կետ» ՍՊԸ-ի դեմ ի­րեն տրանս­գեն­դեր կին հա­մա­րող Լի­լիթ Մար­տի­րո­սյա­նի հայ­ցը: Գոր­ծի քն­նու­թյամբ դա­տա­րա­նի կա­տա­րած վեր­լու­ծու­թյու­նը շատ ծա­վա­լուն է, հետևա­բար կաշ­խա­տենք այն հնա­րա­վո­րինս սեղմ ներ­կա­յաց­նել:
ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան օ­րենս­գր­քի 1087.1-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի հա­մա­ձայն, սույն օ­րենս­գր­քի ի­մաս­տով` վի­րա­վո­րան­քը խոս­քի, պատ­կե­րի, ձայ­նի, նշա­նի կամ այլ մի­ջո­ցով պա­տի­վը, ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը կամ գոր­ծա­րար համ­բա­վը ա­րա­տա­վո­րե­լու նպա­տա­կով կա­տար­ված հրա­պա­րա­կա­յին ար­տա­հայ­տու­թյունն է: Ինչ­պես նշ­ված է դա­տա­րա­նի վճ­ռում, սույն օ­րենս­գր­քի ի­մաս­տով` հրա­պա­րա­կա­յին ար­տա­հայ­տու­թյու­նը տվյալ ի­րա­վի­ճա­կում և իր բո­վան­դա­կու­թյամբ կա­րող է չհա­մար­վել վի­րա­վո­րանք, ե­թե այն հիմն­ված է ստույգ փաս­տե­րի վրա (բա­ցա­ռու­թյամբ բնա­կան ա­րատ­նե­րի) կամ պայ­մա­նա­վոր­ված է գե­րա­կա հան­րա­յին շա­հով:
Ըստ ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­րա­նի նույն վճ­ռի, ու­շադ­րու­թյան է ար­ժա­նի այս հիմ­նախ­նդ­րի առն­չու­թյամբ Սլո­վե­նիա­յի Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի 10.09.2009 թ. ո­րոշ­ման մեջ ար­տա­հայտ­ված հետևյալ ի­րա­վա­կան դիր­քո­րո­շու­մը. «Հա­մե­մա­տե­լով ար­տա­հայտ­վե­լու ա­զա­տու­թյու­նը` մի կող­մից, և անձ­նա­կան ար­ժա­նա­պատ­վու­թյան ի­րա­վուն­քը` մյուս կող­մից, դա­տա­րան­նե­րը նշ­ված ի­րա­վունք­նե­րի միջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րը չեն կար­գա­վո­րել այն­պես, որ ար­տա­հայտ­վե­լու ի­րա­վունքն ան­հա­մա­չա­փո­րեն սահ­մա­նա­փակ­վի: Ի­րենց աշ­խա­տանքն ի­րա­կա­նաց­նե­լիս, լրագ­րող­ներն օգտ­վում են ար­տա­հայտ­վե­լու ա­զա­տու­թյան ի­րա­վուն­քի պաշտ­պա­նու­թյան լայն շր­ջա­նա­կից, ին­չը պայ­մա­նա­վոր­ված է հա­սա­րա­կու­թյան մեջ նրանց ու­նե­ցած դե­րով»:


Ըստ Սլո­վե­նիա­յի Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի հի­շյալ ո­րոշ­ման, լրագ­րող­նե­րի ար­տա­հայտ­վե­լու ա­զա­տու­թյու­նը պաշտ­պան­վում է, ե­թե նրանք գոր­ծում են ի­րենց «ա­ռա­քե­լու­թյան շր­ջա­նակ­նե­րում»:
Միա­ժա­մա­նակ, ինչ­պես նշ­ված է ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­րա­նի հի­շյալ վճ­ռում, ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը դեռևս իր ՍԴՈ-278 ո­րոշ­ման մեջ փաս­տե­լով, որ Մար­դու ի­րա­վունք­նե­րի և հիմ­նա­կան ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան մա­սին 1950 թ. կոն­վեն­ցիան, Քա­ղա­քա­ցիա­կան և քա­ղա­քա­կան ի­րա­վունք­նե­րի մա­սին 1966 թ. մի­ջազ­գա­յին դաշ­նա­գի­րը և մի­ջազ­գա­յին մյուս հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թե­րը յու­րա­քան­չյու­րի` ա­զա­տո­րեն ար­տա­հայտ­վե­լու, այդ թվում սե­փա­կան կար­ծիք ու­նե­նա­լու, տե­ղե­կու­թյուն­ներ և գա­ղա­փար­ներ ստա­նա­լու և տա­րա­ծե­լու ա­զա­տու­թյունն ամ­րագ­րե­լով, դրա ի­րա­կա­նաց­ման կարևոր ե­րաշ­խիք են դի­տում պե­տա­կան մար­մին­նե­րի մի­ջամ­տու­թյան բա­ցա­ռու­մը, ար­ձա­նագ­րել է, որ օ­րեն­քով նա­խա­տես­վող հնա­րա­վոր սահ­մա­նա­փա­կում­նե­րը պետք է լի­նեն հա­մա­չափ և բխեն ինչ­պես մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի, այն­պես էլ ազ­գա­յին օ­րեն­սդ­րու­թյան ժո­ղովր­դա­վա­րա­կան սկզ­բունք­նե­րի էու­թյու­նից, չպետք է լի­նեն այն­պի­սին, ո­րոնք վտան­գեն մար­դու ի­րա­վունք­նե­րի հիմ­նա­կան բո­վան­դա­կու­թյու­նը։


Բեր­ված մո­տե­ցում­նե­րի, ինչ­պես նաև եվ­րո­պա­կան եր­կր­նե­րի այլ դա­տա­րան­նե­րի ի­րա­վա­կան դիր­քո­րո­շում­նե­րի հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծու­թյու­նը մաս­նա­վո­րա­պես վկա­յում է, որ կարևո­րե­լով խոս­քի ու ար­տա­հայտ­վե­լու ա­զա­տու­թյան ի­րա­վուն­քի ե­րաշ­խա­վո­րու­մը ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­սա­րա­կու­թյան հա­մար, այն չի կա­րող ան­հա­մա­չա­փո­րեն սահ­մա­նա­փակ­վել` վտան­գե­լով սե­փա­կան կար­ծիք ու­նե­նա­լու, տե­ղե­կու­թյուն­ներ ու գա­ղա­փար­ներ ստա­նա­լու և տա­րա­ծե­լու ա­զա­տու­թյու­նը:
Երկ­րորդ. գործ­նա­կան խն­դիրն ա­ռա­վե­լա­պես ոչ թե օ­րեն­քով ի­րա­վա­չափ սահ­մա­նա­փա­կում­նե­րի կամ պա­տաս­խա­նատ­վու­թյան մի­ջոց­նե­րի նա­խա­տես­ման մեջ է, այլ վե­րա­բե­րում է դրանց հա­մա­չա­փու­թյան ա­պա­հով­մանն ու դա­տա­կան պրակ­տի­կա­յում դրա ե­րաշ­խա­վոր­մա­նը՝ որ­պես պե­տու­թյան ան­մի­ջա­կան պար­տա­կա­նու­թյուն: Վեր­ջինս պետք է հեն­վի այն ե­լա­կե­տա­յին սկզ­բուն­քի վրա, որ հան­րա­յին շա­հի գե­րա­կա­յու­թյան տե­սան­կյու­նից լրատ­վա­մի­ջո­ցի կան­խար­գե­լիչ ու հա­կակշ­ռող նշա­նա­կու­թյունն ա­վե­լին է, քան նյու­թա­կան մի­ջոց­նե­րով սխալն ուղ­ղե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:


Դա­տա­րա­նը կի­րա­ռե­լով ՀՀ Վճ­ռա­բեկ դա­տա­րա­նի վե­րը նշ­ված նա­խա­դե­պա­յին ո­րոշ­մամբ ամ­րագր­ված վա­վե­րա­պայ­ման­նե­րը, ար­ձա­նագ­րել է, որ սույն գոր­ծով պա­տաս­խա­նո­ղի ա­ռար­կու­թյուն­նե­րի փաս­տարկ­նե­րը վե­րա­բե­րել են «գե­րա­կա հան­րա­յին շահ» վկա­յա­կոչ­մա­նը, ինչ­պես նաև «գնա­հա­տող դա­տո­ղու­թյուն» կա­տա­րե­լու ԶԼՄ-ի ի­րա­վուն­քին: Դա­տա­րա­նը խո­րու­թյամբ քն­նել է` ար­դյոք irates.am կայ­քում լույս տե­սած վե­րոն­շյալ հոդ­վա­ծում առ­կա ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը դրանք հրա­պա­րա­կե­լու պա­հին անհ­րա­ժեշտ ե­ղե՞լ են ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­սա­րա­կու­թյու­նում:
Թե՛ հայց­վո­րի, և թե՛ պա­տաս­խա­նո­ղի կող­մից դա­տա­րա­նին ներ­կա­յաց­վել են մի շարք հրա­պա­րա­կում­ներ, ո­րոնք վկա­յում են խնդ­րո ա­ռար­կա հար­ցի և, մաս­նա­վո­րա­պես, ԱԺ-ում Լի­լիթ Մար­տի­րո­սյա­նի հի­շյալ ե­լույ­թի` հա­սա­րա­կու­թյան մեջ լայն հն­չե­ղու­թյուն ստա­նա­լու և ու­շադ­րու­թյան ու քն­նարկ­ման կենտ­րո­նում լի­նե­լու մա­սին: Ճիշտ եզ­րա­հան­գում­ներ կա­տա­րե­լու հա­մար դա­տա­րանն անհ­րա­ժեշտ է հա­մա­րել ու­սում­նա­սի­րել հայց­վո­րի կող­մից որ­պես վի­րա­վո­րանք ներ­կա­յաց­վող ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը` ներ­կա­յաց­ված նյու­թի հա­մա­տեքս­տում:
Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի և ՀՀ Վճ­ռա­բեկ դա­տա­րա­նի հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­նե­րի լույ­սի ներ­քո դա­տա­րա­նը եզ­րա­կաց­րել է, որ հայ­ցի ա­ռար­կա ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը պետք է ըն­կա­լել տվյալ պա­հին ՀՀ-ում Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի կող­մից օգ­տա­գործ­վող «հա­սա­րա­կա­կան խիստ անհ­րա­ժեշ­տու­թյուն» եզ­րույ­թի հա­մա­տեքս­տում, մաս­նա­վո­րա­պես, խնդ­րո ա­ռար­կա երևույթ­նե­րի նկատ­մամբ գա­ղա­փար­նե­րի և տե­ղե­կատ­վու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյուն ար­դյոք առ­կա՞ է հա­սա­րա­կու­թյան մոտ, թե՞ ոչ, և պա­տաս­խա­նո­ղի կող­մից հրա­պա­րակ­ված նյու­թում առ­կա ու հայց­վո­րի կող­մից որ­պես վի­րա­վո­րանք ներ­կա­յաց­վող ար­տա­հայ­տու­թյուն­ներն ար­դյոք հա­մա­չա՞փ են ե­ղել հե­տապ­նդ­վող նպա­տա­կին, այն է՝ «գե­րա­կա հան­րա­յին շա­հին»:


2019 թ. ապ­րի­լի 9-ին հրա­պա­րա­կած հոդ­վա­ծում հե­ղի­նակն անդ­րա­դար­ձել է Լի­լիթ Մար­տի­րո­սյա­նի` ԱԺ ամ­բիո­նից վե­րոն­շյալ ե­լույ­թին, ո­րը հա­մադ­րել է ՀՀ քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան միա­վո­րում­նե­րի, կրո­նա­կան, ա­ռան­ձին հան­րա­յին գոր­ծիչ­նե­րի ար­տա­հայ­տած դիր­քո­րո­շում­նե­րի հետ, ներ­կա­յաց­րել է իր տե­սա­կե­տը տրանս­գեն­դեր­նե­րի գոր­ծու­նեու­թյան, ի­րա­վունք­նե­րի, քա­րոզ­չու­թյան հար­ցե­րի շուրջ: Ըստ դա­տա­րա­նի վճ­ռի, հոդ­վա­ծի ու­սում­նա­սի­րու­թյու­նից ակն­հայտ է, որ հոդ­վա­ծում հե­ղի­նակն ա­ռա­ջար­կել է ըն­թեր­ցո­ղին քն­նարկ­ման ա­ռար­կա դարձ­նել ոչ թե անձ­նա­պես հայց­վո­րի ան­հա­տա­կան հատ­կա­նիշ­նե­րը, այլ ու­շադ­րու­թյուն է հրա­վի­րել սե­ռա­փո­խու­թյա­նը և հա­մա­սե­ռա­կա­նու­թյա­նը՝ որ­պես ներ­կա­յիս հա­յաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում առ­կա երևույթ­նե­րի:
Ընդ ո­րում, ինչ­պես վե­րը հի­շա­տակ­ված նյու­թե­րով, այն­պես էլ տվյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ԶԼՄ աղ­բյուր­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյունն ակն­հայ­տո­րեն ցույց է տվել, որ 05.04.2019 թ. ու­ղիղ հե­ռար­ձակ­վող ե­լույ­թից հե­տո այդ թե­մա­նե­րին անդ­րա­դար­ձել են հա­յաս­տա­նյան, ա­ռանց բա­ցա­ռու­թյան, բո­լոր զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րը, մեծ թվով քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան և կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ և ան­հատ գոր­ծիչ­ներ, ին­չը վկա­յում է այն մա­սին, որ տվյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ե­լույթն ա­ռա­ջաց­րել է հա­սա­րա­կա­կան բարձր հե­տաք­րք­րու­թյուն և ակ­տիվ քն­նար­կում:


Վճ­ռա­բեկ դա­տա­րանն անդ­րա­դառ­նա­լով նշ­ված ի­րա­վադ­րույ­թում ամ­րագր­ված «գե­րա­կա հան­րա­յին շահ» եզ­րույ­թին, նշել է, որ յու­րա­քան­չյուր դա­տա­կան գոր­ծի քն­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում անհ­րա­ժեշտ է պար­զել` ար­դյոք ներ­կա­յաց­ված փաս­տա­ցի տվյալ­նե­րը տվյալ ի­րա­վի­ճա­կում և ի­րենց բո­վան­դա­կու­թյամբ բխե՞լ են գե­րա­կա հան­րա­յին շա­հից, որն ան­մի­ջա­կա­նո­րեն պայ­մա­նա­վոր­ված է հա­սա­րա­կու­թյան տե­ղե­կաց­ված լի­նե­լու ի­րա­վուն­քի շա­հով, ար­դյոք հան­րու­թյան հա­մար այդ տե­ղե­կատ­վու­թյու­նը զգա­լիո­րեն անհ­րա­ժե՞շտ է ե­ղել, ար­դյոք հա­սա­րա­կու­թյու­նը հետևե՞լ է այդ տե­ղե­կու­թյուն­նե­րի տա­րած­ման ըն­թաց­քին և սպա­սել դրանց հե­տա­գա հրա­պա­րակ­մա­նը: «Գե­րա­կա հան­րա­յին շա­հը» գնա­հա­տե­լիս վե­րոն­շյալ հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը բխում է նրա­նից, որ զանգ­վա­ծա­յին լրատ­վու­թյան մի­ջոց­նե­րի վրա է դր­ված հա­սա­րա­կա­կան հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող ո­լորտ­նե­րի և հար­ցե­րի վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վու­թյան, այդ թվում` գա­ղա­փար­նե­րի տա­րած­ման պար­տա­կա­նու­թյուն: ԶԼՄ-նե­րի այդ գոր­ծա­ռույ­թին (պար­տա­կա­նու­թյա­նը) զու­գորդ­վում (հա­մա­պա­տաս­խա­նում) է հա­սա­րա­կու­թյան կող­մից տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նա­լու ի­րա­վուն­քը:


«Գե­րա­կա հան­րա­յին շահ» եզ­րույ­թում օգ­տա­գործ­վող «գե­րա­կա» ա­ծա­կա­նը բնու­թագ­րում է հրա­պա­րակ­վող տե­ղե­կատ­վու­թյան հրա­տա­պու­թյու­նը, այդ տե­ղե­կատ­վու­թյան սո­ցիա­լա­կան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: Հետևա­բար` դա­տա­րան­նե­րը նշ­ված եզ­րույ­թը գնա­հա­տե­լիս օգտ­վում են ո­րո­շա­կի հա­յե­ցո­ղու­թյու­նից և կոնկ­րետ դեպ­քում պետք է ո­րո­շեն, թե ար­դյոք այս կամ այն տե­ղե­կատ­վու­թյու­նը պայ­մա­նա­վոր­վա՞ծ է ե­ղել սո­ցիա­լա­կան անհ­րա­ժեշ­տու­թյամբ, թե՞ այն զուտ մաս­նա­վոր բնույթ է կրել: Անհ­րա­ժեշ­տա­բար պետք է ըն­դգ­ծել, որ մա­մու­լում հրա­պա­րակ­վող ցան­կա­ցած տե­ղե­կու­թյուն չի կա­րող բա­վա­րա­րել ու չի բա­վա­րա­րում այս պայ­մա­նին, քա­նի որ տե­ղե­կու­թյուն­նե­րը հա­ճախ կրում են մաս­նա­վոր բնույթ և չու­նեն հան­րա­յին լայն հե­տաք­րք­րու­թյուն:


Տվյալ դեպ­քում դա­տա­րանն ար­ձա­նագ­րել է, որ հայց­վո­րի 05.04.2019 թ. ու­ղիղ հե­ռար­ձակ­վող ե­լույ­թից հե­տո հա­սա­րա­կու­թյու­նում քն­նարկ­ման ա­ռար­կա է դար­ձել ինչ­պես տվյալ ե­լույ­թը, այն­պես էլ հա­մա­սե­ռա­կա­նու­թյու­նը՝ որ­պես երևույթ, և պա­տաս­խա­նո­ղի հե­ղի­նա­կու­թյամբ քն­նարկ­վող հոդ­վածն ամ­բող­ջու­թյամբ հա­մա­պա­տաս­խա­նում է ժո­ղովր­դա­վա­րա­կան սկզ­բունք­նե­րի հաշ­վառ­մամբ խոս­քի մա­տուց­ման լրագ­րո­ղա­կան ա­զա­տու­թյան թույ­լատ­րե­լի շր­ջա­նակ­նե­րին, հետևա­բար, դա­տա­րա­նը կար­ծում է, որ տվյալ հոդ­վա­ծը հրա­պա­րա­կե­լը տվյալ ի­րա­վի­ճա­կում և իր բո­վան­դա­կու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված է ե­ղել գե­րա­կա հան­րա­յին շա­հով։


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 18721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ