Մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը՝ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ն: «Աշոտ Միքայելյանը սահմանին էր, որ հայրենիքի պատիվը պաշտպանի, որ պատերազմը դիրքերից չիջնի:Փառք քեզ, հերոս», - գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։